Մեկնաբանություն- Իրանի վերաբերյալ իրականությունների խեղաթյուրում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i160008-Մեկնաբանություն_Իրանի_վերաբերյալ_իրականությունների_խեղաթյուրում
Լոնդոնի, Վաշինգտոնի ու Թել Ավիվի պաշտոնյաներն, ընդհանուր քաղաքականության շրջանակում, ամեն օր Իրանի դեմ ուղղված նոր մեղադրանք են հնչեցնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2021 07:54 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի վերաբերյալ իրականությունների խեղաթյուրում

Լոնդոնի, Վաշինգտոնի ու Թել Ավիվի պաշտոնյաներն, ընդհանուր քաղաքականության շրջանակում, ամեն օր Իրանի դեմ ուղղված նոր մեղադրանք են հնչեցնում:

Մի անգամ նրանք որպես պատրվակ ներկայացնում են Իրանի միջուկային ծրագիրը, մեկ ուրիշ անգամ՝ հրթիռային ծրագիրը: Իսկ վերջերս, Բրիտանիան Իրանը որակել է որպես թշնամական երկիր:

Լոնդոնում ԻԻՀ դեսպան  Մոհսեն Բահարվանդն իր ինստագրամյան էջում անդրադառնալով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեմիեն Հինդսի անհիմն հայտարարությանն ով Իրանին անվանել էր թշնամական երկիր, գրել է. «Մենք չենք ցանկանում թշնամություն ունենալ որևէ երկիրի հետ, որի հետ ունենք դիվանագիտական հարաբերություններ: Մենք շարունակելու ենք Իրանի ազգային շահերի ու անվտանգության ապահովումը և հավատարիմ ենք մնալու մեր սկզբունքներին: Մենք նաև հավատարիմ ենք դիվանագիտության մեջ ընդունված՝ փոխադարձության սկզբունքին»:

Նա հավելել է. «Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահերն Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքներն են»։

Անցած շաբաթ, Բրիտանիայի պաշտոնյաները հայտարարեցին, որ «Մեծ մարգարե» զորավարժության ընթացքում Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակումն անվտանգության սպառնալիք  է և Իրանի հրթիռային ծրագիրը խախտում է ԱԽ բանաձևը: Խոսքը վերաբերվում է ԱԽ 2231 բանաձևին, որը կցված է ՀԳՀԾ-ին և որը պարտավոր են հարգել համաձայնության բոլոր կողմերը:

 2018 թ. ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Եվրոեռյակը նույնպես անտեսել է բանաձևը: 2231 բանաձևի խախտման վերաբերյալ Լոնդոնի մտահոգությունը վկայում է փաստերը խեղաթյուրելու և Իրանի ժողովրդի ու տարածաշրջանի երկրների նկատմամբ երկակի քաղաքականություն կիրառելու մասին:

Մերժելով  Թեհրանի դեմ ուղղված կեղծ մեղադրանքներն  ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն դատապարտել է  Իրանին որպես տարածաշրջանային սպառնալիք ներկայացնելու  Բրիտանիայի պաշտոնյաների քաղաքականությունն ասելով. «Տարածաշրջանում անկայունությունն ու անապահովությունը, ներառյալ՝ Եմենի  հումանիտար աղետը, սնուցել է Բրիտանիայի և եվրոպական այլ երկրների անհագ ախորժակը՝ զենք վաճառել տարածաշրջանի որոշ երկրների, լիարժեք գիտակցելով, որ այդ երկրները խախտում են միջազգային իրավունքը և  մարդու իրավունքները»:

Տարածաշրջանի ժողովուրդներն այսօր գիտեն, որ տարածաշրջանում պատերազմների և լարվածության հիմնական պատճառներից մեկը  զենքերի վաճառքն է և  արտաքին ուժերի կողմից պատերազմների պարտադրումը, որոնց թվում կարելի է նշել Եմենի դեմ  Սաուդյան Արաբիայի վարած պատերազմը:

ԱՄՆ-ն ու իր դաշնակիցներն այս կեղծ մեղադրանքների հիմամբ հրաժարվեցին կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները: Նույն քաղաքականության շրջանակում և փորձելով խափանել Վիեննայի բանակցությունները, Բրիտանիան Լոնդոնում հյուրընկալեց Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊՀՀ) արտաքին գործերի նախարարներին, Իրանի դեմ ճնշման քաղաքականությունը շարունակելու և հակաիրանական հնացած մեղադրանքները կրկնելու նպատակով: Մեծ Բրիտանիայի և արաբական երկրների ԱԳ նախարարները  հայտարարել են, որ հակաիրանական պատժամիջոցների չեղարկման թեմայով Վիեննայում Իրանի և «4+1» խմբի միջև  ընթացող բանակցությունները «վերջին հնարավորությունն» են՝ տարածաշրջանում անվտանգությունը վերականգնելու և միջուկային հարցի շուրջ լարվածության աճից խուսափելու համար: Արդեն ավելի քան չորս տասնամյակ Իրանը դիմակայում է  ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների ճնշումներին ու թշնամական ու միջամտողական քաղաքականությանը, ուստի Թեհրանի հանդեպ նրանց դժգոհության պատճառը պարզ է: Անշուշտ այս քաղաքականությունը բխում է սիոնիստների շահերից: Սակայն Իրանն այն երկիրը չէ, որ սպառնալիքների պատճառով հեռանա ասպարեզից:

Ինչպես հայտարարել է Լոնդոնում  Իրանի դեսպանը. «Մենք չենք վախենա որևէ երկրի թշնամանքից»: