Մեկնաբանություն- Մահմուդ Աբաբսն իր տանը հյուրընկալել է Իսրայելի ռազմական նախարարին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i160078-Մեկնաբանություն_Մահմուդ_Աբաբսն_իր_տանը_հյուրընկալել_է_Իսրայելի_ռազմական_նախարարին
Սիոնիստական ​​Jerusalem Post օրաթերթը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Պաղեստինի ինքնավար վարչկազմի նախագահ Մահմուդ Աբբասը Ռոշ Հաին քաղաքում գտնվող իր տանը հանդիպել է Իսրայելի պատերազմի նախարար Բենի Գանցի հետ: Հանդիպման օրակարգում եղել են անվտանգության և տնտեսական խնդիրները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2021 14:50 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Մահմուդ Աբաբսն իր տանը հյուրընկալել է Իսրայելի ռազմական նախարարին

Սիոնիստական ​​Jerusalem Post օրաթերթը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Պաղեստինի ինքնավար վարչկազմի նախագահ Մահմուդ Աբբասը Ռոշ Հաին քաղաքում գտնվող իր տանը հանդիպել է Իսրայելի պատերազմի նախարար Բենի Գանցի հետ: Հանդիպման օրակարգում եղել են անվտանգության և տնտեսական խնդիրները։

Սա Մահմուդ Աբբասի երկրորդ հանդիպումն է Գանցի հետ,  վերջինիս կողմից սիոնիստական ​​նոր կաբինետի պաշտոնավարումը ստանձնելուց հետո: Երկու կողմերի միջև առաջին հանդիպումը տեղի ունեցավ օգոստոսին Ռամոլլահում, և մոտ մեկ տասնամյակի ընթացքում առաջին բարձր մակարդակի հանդիպումն էր:

Պաղեստինի Դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) դատապարտելով այդ հանդիպումը հայտարարել է, որ այն նման է  պաղեստինյան ինթիֆադային մեջքից դանակահարելուն:

Այս ընկերական հանդիպումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Պաղեստինը և պաղեստինցիները գտնվում են ծանր իրավիճակում։ Հորդանան գետի արեւմտյան ափին ուժեղացել են պաղեստինցիների դեմ ճնշումները  և ագրեսիան:

Գազան դեռ շրջափակման մեջ է և նման հանդիպումը սրում է թշնամանքը պաղեստինցիների նկատմամբ։ Պաղեստինի ինքնավարության հետ կապված անվտանգության ուժերն ըստ էության, ենթարկվում են Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարին: Անկասկած, այս հանդիպման հիմնական նպատակներից մեկն այս ուժերի համագործակցությունն ու համակարգումն է սիոնիստական ​​ռեժիմի զինվորականների հետ՝ Հորդանան գետի արևմտյան ափին,  պաղեստինցիների վրա ճնշում գործադրելու համար։

Սիոնիստներն այժմ սարսափած են պաղեստինցիների տեղաշարժերից և Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցիների հետ նրանց հայտարարած  համերաշխությունից: Սիոնիստների հիմնական վախը Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի պաղեստինցիների միջև միասնության և համերաշխության ձևավորման հնարավորությունն է, քանի որ վերջին  տարիներին զարգացումները ցույց են տալիս, որ  Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցիներն ընդգծել են Գազայի ժողովրդի հետ համերաշխության անհրաժեշտությունը: Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցիները եկել են այն եզրակացության, որ իրենց իրավունքները չեն իրացվում երկխոսության և բանակցությունների միջոցով, այլ սիոնիստական ​​ճնշումներից նրանց ազատելու միակ ճանապարհը դիմադրությունն է և նրանք  ընդգծում են դիմադրության տարբերակների վրա:

Սա վերադառնում է «հարաբերությունների կարգավորում» նախագծին: Սիոնիստները փորձում են Մահմուդ Աբբասի և Հորդանան գետի արեւմտյան ափում բնակվող պաղեստինցիների հետ հանդիպումների միջոցով այլ երկրներին, հատկապես տարածաշրջանի արաբական երկրներին ներշնչել, որ Պաղեստինի հարցը դարձել է սովորական խնդիր և նույնիսկ պաղեստինցիներն իրենք քայլում են նորմալացման ճանապարհով:

Սա վրաբերվում է «Լափիդ- Բենեթ» փխրուն կաբինետին, այս կաբինետը մտադիր է այնպես ցույց տալ, որ սիոնիստների հետ նման հանդիպումներում Պաղեստինի հարցը նրանց համար լուծվել է, այնպես որ Պաղեստինի ինքնավար իշխանության ղեկավարը նվաստացած ներկա է գտնվում Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարի տանը։ Հետևաբար այս կաբինետի ուժեղ և հաջողակ ցույց տալը սիոնիստական ​​հասարակական կարծիքի համար,  դարձնել է  կաբինետի գլխավոր ծրագրերից մեկը։

Նման հանդիպումները կլինեն նոր ինթիֆադայի և Պաղեստինի շահերի ու վերջնական ազատագրման ուղղությամբ։