Մեկնաբանություն-Իրաքում ամերիկյան ուժերի գործողության ավարտի մասին հայտարարության տարբեր կողմերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i160164-Մեկնաբանություն_Իրաքում_ամերիկյան_ուժերի_գործողության_ավարտի_մասին_հայտարարության_տարբեր_կողմերը
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին դեկտեմբերի 29-ին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմական առաքելությունն ավարտվել է, և ամերիկյան ողջ զինուժն ու ռազմական տեխնիկան դուրս են բերվել Իրաքից: Ըստ ռազմավարական բանակցությունների արդյունքների, այսուհետ Իրաքում կոալիցիոն ուժերի դերը սահմանափակվելու է խորհրդատվություններով և աջակցությամբ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 30, 2021 18:02 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իրաքում ամերիկյան ուժերի գործողության ավարտի մասին հայտարարության տարբեր կողմերը

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին դեկտեմբերի 29-ին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմական առաքելությունն ավարտվել է, և ամերիկյան ողջ զինուժն ու ռազմական տեխնիկան դուրս են բերվել Իրաքից: Ըստ ռազմավարական բանակցությունների արդյունքների, այսուհետ Իրաքում կոալիցիոն ուժերի դերը սահմանափակվելու է խորհրդատվություններով և աջակցությամբ»:

Ամերիկյան զորքերը Իրաք մտան 2003թ՝ բաասական ռեժիմի դեմ պատերազմի  և դրա տապալման նպատակով: Վերջին 19 տարիների ընթացքում, Իրաքի կառավարությունը, ժողովուրդը և քաղաքական խմբերն ԱՄՆ-ին բազմիցս կոչ են արել իր զինուժը դուրս բերել այդ երկրից: Ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը սկսվեց 2011թ: Սակայն 2014թ ԻԼԻՊ-ի Իրաք մտնելուց հետո, ԱՄՆ-ն նորից պատրվակ ստացավ իր ներկայությունն այդ երկրում շարունակելու համար, հայտարարելով, որ կոալիցիոն ուժերը պայքարելու են ԻԼԻՊ-ի դեմ:

2017 թվականին, երբ ԻԼԻՊ-ն Իրաքում պարտվեց,  ամերիկյան զորքերի դուսրբերման կոչերը նորից հնչեցին, սակայն ոչ այնքան լուրջ։ 2020թ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի իրականացրած ավիահարձակման հետևանքով ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեմանիի և Իրաքի «Հաշդ ալ-Շաբի ուժերի» փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի նահատակությունցի հետո, Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերման հարցը  նորից բարձրացվեց:

Նույն թվականի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը հաստատեց երկրից ամերիկյան զորքերի դուսրբերման ծրագիրը։ Այս բանաձևին ԱՄՆ-ի  ընդդիմությունը սրեց բախումները իրաքյան Դիմադրության խմբերի և ամերիկյան բանակի միջև: Ի վերջո, հուլիսի 26-ին Բաղդադը և Վաշինգտոնը ռազմավարական  համաձայնություն ձեռք բերեցին, որ մինչև 2021 թվականի վերջն ամերիկյան բոլոր մարտական ​​զորքերը պետք է լքեն Իրաքը:

Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը նման չէր Աֆղանստանից նրանց դուրսբերմանը: Աֆղանստանից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուսր են բերվել, իսկ Իրաքում իրավիճակն այլ է։Մոտավորապես երկու ահզար ամերիկացի զինծառայող կշարունակի մնալ այդ երկրում՝ իրաքյան ուժերին խորհրդատվություն տրամադրելու համար: Այս կապակցությամբ, Իրաքի «Ալ Ֆաթահ» կոալիցիայի ղեկավար Հադի ալ-Ամիրին հայտարարել է, որ մինչև 2021 թվականի վերջն ամերիկյան մարտական ուժերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն: Նա նշել է. «Մենք չենք  ընդունելու ամերիկացիների ներկայության որևէ պատճառաբանություն»:

Հադի ալ-Ամիրին ընդգծել է, որ Իրաքի բոլոր ռազմաբազաներն ու հենակետերը, հատկապես Հարիր և Այն ալ-Ասադ բազաները, որոնք գտնվում էին օտար ուժերի վերահսկողության տակ, պետք է դեկտեմբերի 31-ից հետո հանձնվեն իրաքյան բանակին կամ անվտանգության ուժերին, և որ Իրաքը պետք է լիարժեք վերահսկողություն ունենա իր օդային տարածքի նկատմամբ:

Նույնիսկ եթե ԱՄՆ-ի ոչ բոլոր զորքերը լքեն Իրաքը, և դրանց մի մասը շարունակի մնալ այդ երկրում խորհրդատվական առաքելություն իրականացնելու համար,  դա մեծ հաղթանակ է  Իրաքի կառավարության և ժողովրդի համար: Այս հաղթանակի ուղերձը կայանում է նրանում, որ Իրաքի ժողովուրդն արևմտյան երկրներից, հատկապես՝ ԱՄՆ-ից պահանջում է հարգել իր անկախությունը և ինքնիշխանությունը: Այս հաղթանակն ավելի կարևոր է դառնում Դիմադրության հրամանատարների՝ գեներալներ Ղասեմ Սոլեյմանիի և  Աբու Մոհդի ալ-Մոհանդեսի նահատակության երկրորդ տարելիցի նախօրեին։