Մեկնաբանություն- «Սիմորղ» արբանյակակրի փորձարկումը, և այդ կապակցությամբ կեղծ հայտարարությունները
Միացյալ Նահանգները և որոշ եվրոպական երկրները, որոնք Իրանի ցանկացած հաջողության դեպքում հակաքարոզչություն են սկսում և փաստերը ներկայացնում գլխիվայր, արբանյակակրի արձակումը որպես պատրվակ են օգտագործել՝ Իրանի հրթիռային ծրագիրը որպես անվտանգության սպառնալիք ներկայացնելու համար:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, ուրբաթ երեկոյան արձագանքելով «Սիմորղ» արբանյակակրի փորձարկման կապակցությամբ ամերիկացի և եվրոպացի որոշ պաշտոնյաների հայտարարություններին, ասել է. «Գիտական և հետազոտական առաջընթացը, ներառյալ ավիատիեզերական ոլորտում, Իրանի ժողովրդի անքակտելի իրավունքն է և նման միջամտողական հայտարարությունները չեն խանգարի այդ կապակցությամբ իրանցիների վճռակամությանը»:
Նշելով, որ գիտական և հետազոտական առաջընթացը, ներառյալ ավիատիեզերական ոլորտում, Իրանի ժողովրդի անքակտելի իրավունքն է, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Ոչ մի բանաձև չի արգելում Իրանին տիեզերական հետազոտություններ և փորձեր իրականացնել, այդ թվում՝ արբանյակակիրների ոլորտում»։
Խաթիբզադեն հավելել է. «Ոչ մի բանաձև Իրանին չի արգելում տիեզերական հետազոտություններ և փորձեր իրականացնել, ներառյալ՝ արբանյակների ոլորտում: Հետևաբար 2231 բանաձևը վկայակոչելը անհիմն է և չի համապատասխանում իրականությանը»:
Ակնհայտ է, որ Իրանն ունի գիտահետազոտական զարգացման նպատակով միջազգային չափանիշներին համապատասխան խաղաղ տեխնոլոգիաներ օգտագործելու իրավունք: Այն բանից հետո, երբ Իրանը սեփական ուժերով ձեռք բերեց տիեզերական տեխնոլոգիաներ և «Սաֆիր» և «Ղասեդ» արբանյակներով փոքր արբանյակներ արձակելու հնարավորություն, սկսեց մշակել ավելի բարձր հնարավորություններով արբանյակակիրներ: Իրանի տիեզերական կարողությունը գիտական բնույթ ունի և ընդգծում է, որ իրանցիներն արժանի են առաջընթացի և զարգացման։
Ավիատիեզերական ոլորտում Իրանի գիտական և հետազոտական քայլերը ցույց են տալիս, որ իրանցի արդյունաբերողների և գիտնականների մոտիվացիան և ուժն ավելին է, քան Իրանի աճի և զարգացման դեմ ուղղված արևմտյան երկրների հայտարարություններն ու պատժամիջոցները:
Արբանյակների արձակման տեխնոլոգիայի հիմնական գործառույթը տիեզերական կայանների միջոցով բնական վտանգների վերահսկման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքումն է: Ներկայումս, բոլոր պատժամիջոցներով և գիտական սահմանափակումներով հանդերձ, Իրանը տիրապետում է տիեզերական տեխնոլոգիաների ամբողջական ցիկլին: Կառուցելով և արձակելով արբանյակներ և ստանալով տվյալներ գիտական ուսումնասիրությունների համար, Իրանը տեղայնացրել է տիեզերական տեխնոլոգիաների օգտագործումը: Իրանական «Սիմորղ» արբանյակակիրն ի վիճակի է 500 կմ ուղեծրով արձակել մինչև 250 կգ քաշով արբանյակներ։
ԻԻՀ միանալով արբանյակներ արձակող և հրթիռային և արբանյակային տեխնոլոգիաների տիրապետող երկրների խմբին, ցույց տվեց, որ ավիատիեզերական գիտության ոլորտում տիեզերական գիտելիքով աշխարհի առաջատար երկրների շարքում է: Առաջատար հնարավորություններն ու տեխնոլոգիաները հասանելի են 10-ից պակաս երկիր:
Այս բոլոր տարիներին թշնամիները փորձել են պատժամիջոցների միջոցով խոչընդոտել այս առաջադեմ տեխնոլոգիաներին Իրանի ահսանելիությանը: Սակայն իրանցի պաշտոնյաները, արհեստավորներն ու գիտնականները խափանել են սադրանքները՝ պաշտպանելով Իրանի ժողովրդի միջուկային և արդյունաբերական իրավունքները:
«Սիմորղ» արբանյակի հաջող արձակումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության գիտական գործունեությունը ոչ միայն չի դադարել, այլև շարունակում է ավելի մեծ հաջողությամբ արագանալ։ Ինչպես հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակն Իրանը չի կարևորում որոշ երկրների կարծիքը, որոնք փորձում ենայս կապակցությամբ իրենց կարծիքը պարտադրել, իսկ երկրի գիտական զարգացման ընթացքը չի կարող կանգնել օտարերկրացիների ստերի ու կեղծիքների պատճառով: