Նահատակ Սոլեյմանին՝ հեղափոխության գերագույն առաջնորդի տեսանկյունից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i160414-Նահատակ_Սոլեյմանին_հեղափոխության_գերագույն_առաջնորդի_տեսանկյունից
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ հազրաթ Այաթոլլահ Խամենեին շաբաթ օրը հանդիպել է նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ընտանիքի և նրա մեծարման միջոցառման շտաբի անդամների հետ: Հանդիպման ժամանակ ԻԻՀ առաջնորդը նշել է, որ նահատակ Սոլեյմանին տարածաշրջանի և իսլամ աշխարհի երիտասարդների հերոսն ու խորհրդանիշն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2022 09:21 Asia/Tehran
  • Նահատակ Սոլեյմանին՝  հեղափոխության գերագույն առաջնորդի տեսանկյունից

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ հազրաթ Այաթոլլահ Խամենեին շաբաթ օրը հանդիպել է նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ընտանիքի և նրա մեծարման միջոցառման շտաբի անդամների հետ: Հանդիպման ժամանակ ԻԻՀ առաջնորդը նշել է, որ նահատակ Սոլեյմանին տարածաշրջանի և իսլամ աշխարհի երիտասարդների հերոսն ու խորհրդանիշն է:

ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրմանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցի նախօրեին, «Ղոդս» ստորաբաժանման հրամանատարը, Նահատակների ոգեկոչման հանձնաժողովի անդամները և նահատակ Սոլեյմանիի ընտանիքի անդամները հանդիպել են ԻԻՀ գերագույն առաջնորդին: Հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենիին ասել է.«Թշնամիները կարծում էին, որ Սոլեյմանիի, Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի և նրանց ուղեկիցների նահատակությամբ գործը կավարտվի, սակայն այսօր այդ սիրելի նահատակների արյան շնորհիվ, ԱՄՆ-ը փախնում է Աֆղանստանից, Իրաքում  ձևացնում է, թե լքում է այդ երկիրը և  առանց զինվորականների միայն խորհրդատվական ներկայություն ունի այնտեղ: Իհարկե, իրաքցի եղբայրները պետք է զգոնությամբ հետևեն այս հարցին: Եմենում դիմադրության ճակատն առաջ է շարժվում, Սիրիայում թշնամին կանգ է առել և հուսահատ է, իսկ ընդհանրապես, տարածաշրջանում դիմադրության ու իմպերիալիզմի դեմ պայքարի շարժումն այսօր ավելի բարեկեցիկ ու ավելի ամրապնդված է»:

2020թ. հունվարի 3-ին, գեներալ  Սոլեյմանին և Իրաքի  «Հաշդ ալ-Շաբի» ուժերի  փոխհրամանատար  Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը և նրանց  8 զինակիցները նահատակվեցին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում   ամերիկյան ուժերի կողմից իրականացված ավիահարձակման հետևանքով:

Նահատակներ գեներալ  Ղասեմ Սոլեյմանին, Աբու Մեհդի ալ Մոհանդեսը և նրանց զինակիցները  մեծ դեր են խաղացել  ահաբեկչության դեմ պայքարի և ԻԼԻՊ-ի ոչնչացման  ու  տարածաշրջանում ԱՄՆ-ի և սիոնիզմի անջատողական ծրագրերը ձախողեցնելու գործում։ Գեներալ  Սոլեյմանին եզակի դեր խաղաց տարածաշրջանն ԻԼԻՊ-ից մաքրելու և Արևմտյան Ասիայում ու դրա  սահմաններից դուրս  կայունությունը վերականգնելու հարցում: ԱՄՆ-ը այս ահաբեկչությամբ սպանեց մի հրամանատարի, ով ծանր հարվածներ էր հասցրել ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին: Գեներալ Սոլեյմանիի նահատակությունից շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ-ի ահաբեկիչ ուժերի կենտրոնական հրամանատարության կողմից հրապարակված զեկույցն  ապացուցում է ,որ ԱՄՆ-ը խիստ մտահոգված էր Դիմադրության իրարահաջորդ հաղթանակցների, հատկապես՝ ԻԼԻՊ-ի պարտության ու ոչնչացման կապակցությամբ: Այս  հանցագործությամբ նրանց նպատակն էր ՝կանխել տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարը: : Դա ապացուցում է, որ գեներալ  Սոլեյմանին ռազմավարական դեր է ունեցել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի նախագծերի ձախողման հարցում:

Ամերիկացի տեսաբան և Հարվարդի համալսարանի շրջանավարտ Ստեֆան Լանդմանը վերլուծելով ԱՄՆ-ի ահաբեկչական գործողությունն ասել է.«ԱՄՆ-ը սպանում է բոլոր նրանց, ովքեր սպառնալիք են համարվում իր հեգեմոնիայի ահստատման ճանապարհին:  Նրանք սպանեցին նաև Մարթին Լուտեր Քինգին՝ Վաշինգտոնի իշխող ռեժիմի դեմ իրենց կարծիքը հայտնելու  պատճառով»:

Անկասկած ԻԼԻՊ ահաբեկչական թաքֆիրական խմբավորումը կյանքի է կոչվել ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի շահերն ապահովելու, տարածաշրջանում ԱՄՆ-ի հեգեմոնիան տարածելու և իսլամ աշխարհում  խառնաշփոթ առաջացնելու նպատակով : Սիրիայում և Իրաքում բախումներն  այս դավադրությունների մի մասն էին և նպատակ ունեին ոչնչացնել Դիմադրությունը:  Պետք էասել , որ եթե պայքարի դաշտերում չլիներ  Ղասեմ Սոլեյմանին և նրա ռազմավարական դերակատարությունը ,հնարավոր չէր լինելու տարածաշրջանում, այդ թվում՝ ՝Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ին վերջնականապես հաղթելը: Սիոնիզմը և ամերիկյան իմպերիալիզմն իրականում իրենց պատմության ամենածանր պարտտությունները կրել են իսլամական հեղափոխությունից և Դիմադրության ճակատից:

Հենց այս պատճառով, հեղափոխության գերագույն առաջնորդը նահատակ Սոլեյմանիին համարել է հավերժական կենդակի իրականություն և նշել, որ համացանցում նրա դերը ստվերելուն ուղղված արևմտյան երկրների ջանքերը կապված են այս  նահատակի անվան և նրա սիմվոլ դառնալու սարսափից: Առաջնորդը նշել է. .«Սոլեյմանիին սպանողները ,ինչպես Թրամփը և նրա նմանները ,կնետվեն պատմության աղբանոցը, իհարկե  իրենց աշխարհիկ ոճրագործությունների համար պատասխանատվություն կրելուց հետո»: