Մեկնաբանություն - Հայաստանի կառավարության հերթական քայլը Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i160530-Մեկնաբանություն_Հայաստանի_կառավարության_հերթական_քայլը_Թուրքիայի_հետ_հարաբերությունները_վերականգնելու_ուղղությամբ
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնումն այն կարևոր խնդիրներից է, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի կեսգիշերին Լեռնային Ղարաբաղի խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո տարածաշրջանային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2022 14:51 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Հայաստանի կառավարության հերթական քայլը Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնումն այն կարևոր խնդիրներից է, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի կեսգիշերին Լեռնային Ղարաբաղի խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո տարածաշրջանային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:

1993 թվականին, Թուրքիայի կառավարությունը խզեց հարաբերությունները Հայաստանի հետ, այդ երկրի կողմից տարածաշրջանի որոշ հատվածների գրավումից հետո: Հայաստանը դեպի ծով ելք չունենալու պատճառով կարող է կապվել տարածաշրջանի և աշխարհի այլ երկրների հետ միայն տարածաշրջանի չորս երկրների՝ Իրանի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով։ Ղարաբաղյան պատերազմից հետո, տարածաշրջանի և աշխարհի երկրների հետ Հայաստանի հարաբերությունները խիստ սահմանափակվեցին և  Հայաստանը հայտնվեց աշխարհագրական ծանր վիճակում հայտնվեց: Սակայն 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, հայ պաշտոնյաները պատրաստվեցին վերաբացել սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, հարաբերություններ հաստատել արտաքին աշխարհի հետ և այդպիսով վերականգնել Հայաստանի տնտեսությունը։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերականգնելու համար  Անկարայի և Երևանի ղեկավարներն պետք է նշանակեն հատուկ ներկայացուցիչ։ Առայժմ երկկողմ ավիահաղորդակցության վերականգման մասին լուրերը հաստատվել են երկու երկրների պաշտոնյաների կողմից, և կողմերի միջև բանակցություններին զուգահեռ, նախատեսվում է սկսել Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթը։ Այս առնչությամբ և երկրորդ քայլով Երևանի կառավարությունը հայտարարություն է տարածել, որով վերացնում է թուրքական ապրանքների էմբարգոն Հայաստանում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը  հունվարի 2-ին հայտարարել է. «Թուրքական ապրանքների Հայաստան ներմուծման արգելքը, որը սահմանվել էր անցյալ տարի՝ Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմում Բաքվին Անկարայի աջակցության պատճառով, հանվել է այդ քայլի հետևանքով առաջացած գնաճի պատճառով»:

Հայտարարության մեջ նաև ասվում է.

«Ակնկալվում է, որ Անկարայի կառավարությունը ևս փոխադարձ քայլի դիմելով, շուտով կվերացնի Հայաստանից Թուրքիա ներմուծման էմբարգոն»։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն այս հայտարարությունը տարածել է այն պայմաններում, երբ Անկարայի պաշտոնյաները նախկինում դրական մեկնաբանություններ են արել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Օրինակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցյալ օգոստոսին կոչ արեց աստիճանաբար ընդլայնել իր երկրի հարաբերությունները Հայաստանի հետ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթում ասել էր. «Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը»:

Թուրքիայի նախագահը նաև ասել է.«Անգամ եթե Անկարայի և Երևանի միջև անհամաձայնություն լինի, անհրաժեշտ է ընդլայնել բարիդրացիական հարաբերությունները՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման վրա»։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ուշագրավ է այն փաստը, որ չնայած Զանգեզուրի միջանցքը գրավելու Անկարայի պաշտոնյաների մեկ տարուց ավելի ջանքերին, Թուրքիան Հայաստանի հետ կբանակցի առանց իր այդ պահանջն իրագործվելու: Էրդողանի կառավարության պաշտոնյաները նախկինում փորձել են զգալի զիջումներ ստանալ Հայաստանից՝ առաջնահերթություն տալով Զանգեզուրի միջանցքին, որը նախկինում կոչում էին «թուրքական միջանցք»: Այն պայմաններում, երբ Թուրքիայի այդ նպատակը չի իրագործվել, անհնար է թվում, որ առաջիկա բանակցություններում ևս օրակարգում լինեն Անկարայի պահանջները Հայաստանից: Հատկապես որ Երևանի կառավարության պաշտոնյաները, այդ թվում՝ Հայաստանի վարչապետը, որպես երկրի բարձրագույն քաղաքական պաշտոնյա, ընդգծել են Զանգեզուրի միջանցքի հանձնման հարցը ոչ միայն այսօր, այլև ապագայում ևս  չի բարձրացվի, և Հայաստանը կտրականապես դեմ է իր տարածքում Թուրքիային և Ադրբեջանին միջանցք տրամադրելուն: