Մեկնաբանություն- Սիոնիզմը տեղ չունի աշխարհի ապագայում
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երկուշաբթի օրը թվիթերյան գրառմամբ արձագանքելով Իսրայելի արտգործնախարարի հայտարարությանը, նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է ժողովրդի իրավունքներն ու շահերը, իսկ սիոնիզմը տեղ չունի աշխարհի ապագայում։
Իրանի արտգործնախարարի այս հայտարարությունը թեև կարճ է, բայց իմաստալից:
Իսրայելի պաշտոնյաները տարիներ շարունակ դատարկ հռետորաբանությամբ են զբաղվում:
Սիոնիստական արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը շարունակում է այս քաղաքականությունը. Նա վերջերս հայտարարեց, որ ռեժիմը կարող է հարձակվել Իրանի վրա՝ առանց ԱՄՆ-ի կառավարության իմացության և իր անվտանգությունը պաշտպանելու համար «ոչ մեկի թույլտվության կարիքը չունի»:
Նա ասել է.«Չնայած մենք նախընտրում ենք գլոբալ գործողություններ Իրանի միջուկային ծրագրի դեմ, սակայն չենք վատնի մեր ժամանակը արտակարգ դրության դեպքում»:
Այս հռետորաբանության մասին առաջին հայացքից ծագող հարցն այն է, թե ի՞նչ նպատակներ է հետապնդում Իսրայելը:
Իսրայելի պնդումներում երկու բան կարծես թե ավելի շատ է կրկնվում, քան մյուսները:
Առաջինը՝ ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձի նկատմամբ սիոնիստների մտահոգությունն է, որն առաջ է քաշվել պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունների վերսկսմամբ: Սակայն այս մտահոգությունն այլ հարցի հիմքում է: Այլ խոսքով պետք է ասել, որ Իսրայելն իր քաղաքական գոյությունը պահպանելու համար Վաշինգտոնի աջակցության և ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում ճգնաժամի հարուցման կարիքն ունի: Եվ Իրանի դեմ հռետորաբանության սրումն այդ կարիքից է բխում:
Մինչ մոտենում է նոյեմբերի 29-ին սկսված միջուկային բանակցությունների վերսկսման ժամանակը, Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները բազմիցս սպառնացել են Իրանին՝ պնդելով, որ կարող են հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա:
Իսրայելցի պաշտոնյայի հռետորաբանության հիմքում ընկած երկրորդ առանցքը՝ Իրանի միջուկային ծրագրի մասին ստելու և տարածաշրջանում Իրանին սպառնալու պնդումներն են:
Իսրայելի պաշտոնյաների հռետորաբանության և պնդումների բնույթը հուշում է, որ երկու հարցերն էլ սերտորեն կապված են տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի անօրինական նպատակների հետ:
Լարվածության այս ձևավորումը, սակայն, պարտադիր չի բխում Միացյալ Նահանգների և Եվրոպայի շահերից:
ԿՀՎ-ի նախկին աշխատակից, համալսարանի պրոֆեսոր և միջազգային հարաբերությունների վերլուծաբան Փոլ Պիլարը գրություն է հրապարակել «Իրանի վրա հարձակվելու Իսրայելի շարունակական հռետորաբանությունը վտանգի տակ է դնում ԱՄՆ շահերը» վերնագրով, որտեղ համեմատելով Իրանի և իսրայելցի պաշտոնյաների պահվածքը զգուշացրել է Իրանի հարցում Իսրայելին ԱՄՆ-ի հավատարմության հետևանքների մասին։
Իրանի հետ առճակատում հրահրելով, Իսրայելը ձգտում է ուշադրությունը շեղել միջուկային սպառնալիքի և տարածաշրջանի անկայունության մեջ Իսրայելի դերից: Սիոնիստները ձգտում են միջազգային ուշադրությունը շեղել Իսրայելի քաղաքականությունից և քայլերից: Նրանք նախընտրում են չխոսել զգայուն հարցերի մասին, հատկապես՝ կապված Իսրայելի ոչ սովորական միջուկային գործունեության և պաղեստինյան հողերի օկուպացիայի հետ։ Իսրայելի պաշտոնյաները նաև ձգտում են կանխել Իրանի հետ ներտարածաշրջանային հարաբերությունների ամրապնդումը տարածաշրջանում երկխոսության դիվանագիտության թուլացման միջոցով: Իհարկե, հին սովորությունները դժվար են մոռացվում, և այդ սովորություններից որոշները կործանարար են: Այս սկզբունքից չի բացառվում Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների ճակատագիրը։ Ինչպես Twitter-ում գրել է Իրանի արտգործնախարարը, սիոնիզմը տեղ չունի աշխարհի ապագայում։