Մեկնաբանություն- Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, «Հեզբոլլահ»-ի դեմ քարոզչությունն ակտիվացել է
Այս օրերին Լիբանանը պատրաստվում է ամենամխոշոր պառլամենտական ընտրություններին, ինչը հայտնվել է ԶԼՄ-ների, կուսակցությունների և ժողովդրի ուշադրության կենտրոնում:
Նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ ընտրությունները տեղի կունենան առաջիկա մայիսին:
Խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր նշանակություն ունեն Լիբանանի համար, հատկապես հաշվի առնելով ԱՄն-ի սահմանած պատժամիջոցների հետևանքով երկրում առաջացած տնտեսական ճգնաժամը:
2022թ հոկտեմբերի 31-ին Լիբանանի նախագահ Միշել Աունի վեցամյա կառավարման ժամկետը կավարտվի: Հետևաբար, խորհրդարանի առաքելություններից մեկը լինելու է հաջորդ նախագահի ընտրությունը: Հաշվի առնելով ընտրությունների այս փուլի կարևորությունը՝ Լիբանանի ներսում որոշ քաղաքական հոսանքներ և խմբավորումներ ակտիվացրել են իրենց քարոզչական և լրատվական գործունեությունն ուղղված Դիմադրության առանցքի և «Հեզբոլլահ»-ի դեմ։ Որոշ աղբյուրների համաձայն, ամերիկացիները և տարածաշրջանի որոշ արաբական ռեժիմներ այդ վիճակն օգտագործել են լիբանանցիների վրա ազդելու համար:
Քննարկելով տարածաշրջանային, հատկապես «Մարտի 8» շարժմանն աջակցող լրատվամիջոցների հրապարակումներն ու քարոզչությունը, կարելի է ասել, որ այս ԶԼՄ-ների քարոզչությունն ուղղված է «Հեզբոլլահ»-ին «վարկաբեկելուն» և Պարսից ծոցի որոշ արաբական ռեժիմների կողմից հովանավորվող կուսակցությունների հեղինակությունը բարձրացնելուն: Բացի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և տարածաշրջանի որոշ երկրների կողմից հովանավորվող ԶԼՄ-ների հակաքարոզչությանը, այս երկրները նաև գործնական քայլեր են ձեռնարկել «Մարտի 8» շարժման կուսակցություններին (Հեզբոլլահ և Ազգային ազատ շարժում) վարկաբեկելու ուղղությամբ:
Կիրակի օրը, Լիբանանի խորհրդարանի «Հավատարմություն Դիմադրությանը» ֆրակցիայի անդամ Էբրահիմ ալ-Մուսավին հայտարարել է. «Ընտրություններին ընդառաջ, 480 միլիոն դոլար է ծախսվել «Հեզբոլլահ»-ի դեմ քարոզչության ու մեդիա պատերազմի համար»։ Ամերիկացիներն օգտվելով լիբանանցիների տնտեսական վիճակից, փորձում են ֆինանսապես աջակցելով, նրանց դուրս բերել «Հեզբոլլահ»-ի դեմ՝ ի շահ իրենց հարող խմբերի և կուսակցությունների: Մեդիապատերազմում կիրառվող հնարքներից մեկը Լիբանանի տնտեսական ծանր պայմաններում «Հեզբոլլահ»-ի ռազմական ուժն ընդգծելն է: Իրականում այս լրատվամիջոցների վերջնական նպատակը լիբանանցիներին հուսահատեցնելն ու երկիրն ապակայունացնելն է:
Հետևաբար, Լիբանանի առաջիկա ընտրություններոին ընդառաջ, ԱՄՆ-ն ու արաբական որոշ կառավարություններ, հատկապես՝ Սաուդյան Արաբիան, լուրջ ներդրումներ են արել քարոզչության և քաղաքականության մեջ, քանի որ փորձում են փոխել այդ երկրի իրավիճակը: Նրանց «ջանքերը» սկսվել են այս երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, քանի որ ընտրությունների արդյունքները չեն բխել նրանց շահերից: Ուստի այսօր նրանք ջանքեր են գործադրում՝ երկրի ապագա խորհրդարանը հօգուտ իրենց ձևավորելու ուղղությամբ։ Եվ որպես առաջին քայլ, սկսել են ազդել ժողովրդի վրա: Կիրակի օրը, Լիբանանում Սաուդյան Արաբիայի նախկին դեսպան Ալի Ավադ Ասիրին հայտարարել է. «Այն, ինչ կատարվում է Լիբանանում, աննախադեպ է։ Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և մասնակցի ընտրություններին»: