Մեկնաբանություն – Չնայած իրավական արգելքին ԱՄՆ փորձում է շարունակել իր ներկայությունը տարածաշրջանում
Իրաքում ամերիկյան զորքերի ներկայության ժամկետի ավարտից հետո (դեկտեմբերի 31, 2021), այդ ուժերի ներկայությունն Իրաքում պաշտոնապես անօրինական է համարվում:
2020 թվականի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով պահանջում է դուրս բերել ամերիկյան զորքերն այդ երկրից։ 2021 թվականի հունիսին Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի՝ ԱՄՆ կատարած վերջին այցի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԱՄՆ-ն մինչև 2021 թվականի վերջ իր րազմական ուժերը դուրս կբերի Իրաքից։ Բայց պայմանավորվածություն է ձեռք բերվել որ ամերիկյան մի խումբ զինվորներ կմնան Իրաքում՝ խորհրդատվական ծառայություն մատուցելու նպատակով:
Ամերիկյան զորքերի՝ Իրաքում մնալու ժամկետն ավարտվելով այդ ուժերի ներկայությունը Իրաքում իրավական հիմնավորում չունի, այդ պատճառով այս ուժերը պաշտոնապես օկուպանտ են համարվում և օրինական թիրախ են լինելու երկրում գործող դիմադրության խմբերի համար:
ԱՄՆ-ն Իրաքում ունի մոտ 2000 զինվոր: Այդ ուժերի ներկայությունը Իրաքում ցույց է տալիս իր ուժերի դուրսբերման մասին ԱՄՆ-ի պնդումների կեղծ լինելը։ Որովհետեւ խորհրդատվական և ուսուցման համար չի պահանջում այս թվով զինվորականների ներկայությանը Իրաքում: Իհարկե երբեք չի ստուգվել Իրաքից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ճշմարտացիությունը և Իրաքի կառավարությունը պատասխանատու է այս հարցով զբաղվելու համար։
Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայությունը նույնպես անօրինական է, և Սիրիայի կառավարությունը բազմիցս պաշտոնապես կոչ է արել դադարեցնել օտարերկրյա օկուպանտների ներկայությունը երկրում: Այդ պատճառով, վերջին օրերին ամերիկյան օկուպանտ ուժերի դեմ և դիմադրության խմբերի և ուժերի հարձակումները ակտիվացել են Իրաքում և Սիրիայում։ Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի լոգեստիկական սարքավորումներ տեղափոխողական շարասյան ճանապարհին, Բաբել միջազգային մայրուղու մոտակայքում ռումբ է պայթել:
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վերջին տեղաշարժերը ենթադրել են տալիս, որ ամերիկացիները շարունակում են մնալ Իրաքում, որպեսզի խաթարեն այդ երկրի կայունությունն ու անվտանգությունը։
Չորեքշաբթի օրը ԶԼՄ-ները հաղորդել են, որ Իրաքի անվտանգության ուժերը կանխել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների մուտքը հյուսիսարևելյան Սալահ ալ-Դին նահանգում գտնվող Մաթիբիչե գյուղ: Իրաքից և Սիրիայից ստացված տեղեկությունների համաձայն՝ ամերիկյան ուժերը շարժվում են Իրաքի և Սիրիայի սահմանով: Երեքշաբթի օրը ամերիկյան ուժերը կրկին խախտել են Սիրիայի ինքնիշխանությունը և 30 բեռնատարներից բաղկացած նոր շարասյունը, որը փոխադրում էր զենք, ռազմական տեխնիկա և լոգեստիկական միջոցներ Իրաքի Հյուսիսից մտել է Սիրիայի տարածք։ Վերջին ամիսներին ԱՄՆ-ի օկուպանտ ուժերը ապօրինաբար հազարավոր բեռնատարներով զենք ու ռազմական ու լոգեստիկական սարքավորումներ են տեղափոխողել Սիրիա: ԱՄՆ-ը փորձում է իր անօրինական ներկայությունը ամրապնդել այս երկրում՝ Սիրիայի նավթը և այլ բնական պաշարները գողանալու համար։ Ամերիկացիների տեղաշարժերը Իրաքում և Սիրիայում ցույց են տալիս նրանց ուժերի՝ Իրաքից դուրս բերելու մասին պնդումների կեղծ լինելը։ Իսկ Իրաքի դիմադրության խմբերը նույնպես կփորձեն վերջ դնել ԱՄՆ-ի անօրինական ներկայությանը այդ երկրում: