Մեկնաբանություն- 2022թ. Իրաքում ամերիկյան զորքերի վրա հարձակումներն ավելացել են
2022 թ.հենց առաջին օրերից, Իրաքում ամերիկյանզ որքերի դեմ հարձակումներն ավելացել են:
Վերջին օրերին իրաքյան խմբավորումների կողմից հարձակման է ենթարկվել Այն ալ Ասադ բազան։ Չորեքշաբթի օրը բազայի ուղղությամբ արձակվել է հինգ հրթիռ: Բազայում ռազմատեղակայված ամերիկյան C-Ram հակահրթիռային համակարգն ակտիվացել է։ Հրթիռակոծությունից մի քանի ժամ անց բազան կրկին հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ներով: «Ղասիմ ալ-Ջաբարին» խմբավորումը ստանձնել է , հարձակումների մեծ մասի պատասխանատվությունը:
Իրաքցիների մեծ մասը պահանջում է այդ երկրից ամերիկյան զորքերի ամբողջական դուսրբերումը: Նրանք համոզված են, որ ամերիկյան ուժերի ներկայությունն իրենց երկրում ոչ միայն որևէ օպգուտ չի բերում, այլ խախտում է Իրաքի ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես օրինակ «Հաշդ ալ-Շաբի» խմբավորման փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի և Դիմադրության մեծ թվով մարտիկների սպանությունը:
Սակայն ի պատասխան իրաքցիների պահանջի, Բաղդադը ամերիկյանզ որքերի ենրկայության տեսակը «մարտականից» փոխեց «խորհրդատվականի»: Բաղդադի և Ըստ Վաշինգտոնի կառավարությունների միջև 2021թ. ձեռք բերված համաձայնագրի՝ ամերիկյան զորքերը պետք է լքեին Իրաքը մինչև տարեվերջ և երկրում պետք է մնային մի խումբ զինվորներ՝ բանակին խոհրդատվություն տրամադրելու համար:
Թեև իրաքյան պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին, տարեվերջին հայտարարեցին ամերիկյան զորքերի դուրսբերման մասին, սակայն բազմաթիվ զեկույցների համաձայն, 2400 ամերիկացի զինծառայող մնացել է Իրաքում՝ խորհրդատվություն տրամադրելու առաքելությամբ:
Իրաքի անվտանգության փորձագետ Թարիք ալ Ռուբայեն նշում է. «Անհայտ բազաներում տեղակայված ամերիկյան զորքերի թիվը 5000 է»: ԱՄՆ-ի զորքերի կեսը դեռևս Իրաքում է, ինչը ժողովրդի և Իրաքի կառավարության միջև տարաձայնությունների առիթ է դարձել:
Իրաքի դիմադրության խմբերը բազմիցս հայտարարել են, որ իրենք իրավունք ունեն դիմակայել ագրեսորներին և օկուպանտներին, եթե ամերիկյան ուժերը շարունակեն մնալ այդ երկրում: Եվ վերջին հարձակումներն այդ նախազգուշացումների իրականացումն են: Դա վկայումէ այն մասին, որ նման հարձակումները նոր տարում ավելի կշատանան: Դա կառավարության կողմից 2020թ. հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանում ընդունված օրենքի թերի իրագործման արդյունքն է: ըստ այդ օրենքի, բոլոր օտարերկրյա զորքերը պետք է լքեն Իրաքը, և իրավուքն չունեն ներկա գտնվել այդ երկրում՝ խորհրդատվության նպատակով:
Թեև ամերիկյան զորքերը թիրախավորվել են Իրաքի արևմտյան, կենտրոնական և հարավային շրջաններում, հարձակումների մեծ մասը կենտրոնացած է Այն ալ-Ասադ բազայի վրա: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ռազմաբազայի վերահսկողությունը փոխանցվել է Իրաքին,ս ակայն ինչպես երևում է, ամերիկյան զորքերը շարունակում են մնալ այնտեղ: