Մեկնաբանություն- Իրանի ժողովրդի հեղինակության բաղադրիչները Իսլամական հեղափոխության առաջնորդի տեսանկյունից
1977թ հունվարի 9-ի ապստամբության առիթով, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Ղոմի ժողովրդի հետ վիրտուալ հանդիպման ընթացքում անդրադարձել է կարևոր կետերի, որոնք ռազմավարական նշանակություն ունեն հեղափոխության իրադարձությունների ընթացքը վերլուծելիս և ներկա ու ապագա հիմնախնդիրները դիտարկելիս:
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով նրանց, ովքեր «Մահ Ամերկային» կարգախոսը համարում են Իսլամական Հանրապետության նկատմամբ իմպերիալիզմի մշտական թշնամանքի պատճառը, ասել է.«ԱՄՆ-ն խորը թշնամանք է տածում իսլամական համակարգի նկատմամբ, քանի որ այն համարում է կրոնից և ժողովրդի կրոնական համոզմունքներից ելած համակարգ»:
Անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի հետապնդած նպատակներին, մեծարգո առաջնորդն անդրադարձել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թույլ տված քաղաքական սխալ հաշվարկներին, և նշել, որ այդ սխալները դեռ շարունակվում են:
Պարտադրյալ պատերազմի տարիներին ԱՄՆ-ը ենթադրում էր, որ աջակցելով Սադդամի ոճրագործ ու բռնապետ ռեժիմին, կարող է ծնկի բերել Իրանի ժողովրդին:
Այաթոլլահ Խամենեին գեներալ Սոլեյմանիի նահատակությունը համարելով ամերիկացիների սխալ հաշվարկների շարունակման օրինակ, նշել է. «Ահաբեկիչները ցանկանում էին ոչնչացնել Հաջ Ղասեմին, ով հսկայական շարժման խորհրդանիշ էր, սակայն գեներալ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցին Իրանի և այլ երկրների ժողովուրդների մեծ շարժումը և նրանց արտահայտած սերն ու հարգանքը ցույց տվեցին, որ ամերիկացիների հաշվարկային համակարգն իրոք փչացել է»:
Հեղափոխության գերագույն առաջնորդն այսօրվա ելույթում անդրադարձել է մի շարք ձեռքբերումների և իրողությունների, որոնցից յուրաքանչյուրն, անկասկած, կարևոր և արդյունավետ դեր է խաղում լուսավոր ապագայի կերտման և հեղափոխության երկրորդ քայլում, իսլամական մեծ քաղաքակրթություն կերտելու գործում Իրանի ժողովրդի նպատակներին հասնելու համար:
Այսօր 43 տարի է անցնում իսլամական հեղափոխության հաղթանակից և իսլամական հանրապետության ժողովրդավարական համակարգի հաստատումից:
Իրանի ժողովուրդն այս տարիների ընթացքում անցել է բազմաթիվ դժվարությունների միջով և չնայած խոչընդոտներին ու խափանարարություններին՝ համաշխարհային մակարդակում բազմաթիվ ոլորտներում հասել է արժեքավոր հաջողությունների և դիրքերի: Իրանի անունով գրանցված հաջողությունները գիտական, բժշկության, միջուկային խաղաղ գիտության, ավիատիեզերային և պաշտպանական ու կանխարգելիչ պաշտպանության ոլորտներում և գիտական ու սպորտային մրցումներում իրանցի երիտասարդների պատվավոր դիրքեր նվաճելը այս շարժման միայն մի մասն են, որոնք ուղղված են լուսավոր ապագային: Այս փայլուն շարժման հարատևության կարևոր կետը եղել է կրոնական եռանդն ու պատվախնդրությունը և բոլոր ճնշող տերությունների դեմ դիմադրությունը, որը թշնամիների հրահրած պատերազմն ու սպառնալիքներն առիթի վերածեց և հնարավոր եղավ միասնականությամբ խարխլել թշնամու հաշվարկները:
Այս տեսանկյունից, հեղափոխության գերագույն առաջնորդը կարևորել է թշնամուն ճանաչելը և թշնամական քայլերի դիմաց իրական հզորության բաղադրիչների պահպանումը: Այդ թշնամական քայլերը կարող են տարբեր ձևերում, այդ թվում՝ ռազմական, քաղաքական, անվտանգության, տնտեսական և նույնիսկ փափուկ պատերազմի տեսքով ձգտել խարխլել հեղափոխական արժեքները և կասկած հարուցել Իրանի ժողովրդի մոտ հեղափոխական ուղին շարունակելու հարցում: