Մեկնաբանություն- Իրանի և Թուրքմենստանի հարաբերություններում նոր էջ է բացվում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i161118-Մեկնաբանություն_Իրանի_և_Թուրքմենստանի_հարաբերություններում_նոր_էջ_է_բացվում
Թուրքմենստանի հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի 13-րդ կառավարության առաջնահերթություններից է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2022 08:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի և Թուրքմենստանի հարաբերություններում նոր էջ է բացվում

Թուրքմենստանի հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի 13-րդ կառավարության առաջնահերթություններից է:

Այդ շրջանակում, վերջին օրերին Թեհրանում էին Թուրթմենստանի փոխնախագահ  Սարդար Բերդիմոհամեդովը և ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը:

Այցի ընթացքում երկու երկրների պաշտոնյաները քննարկել են տնտեսության, առևտրի և տարանցման ոլորտում հարաբերությունների հետ կապված հարցեր:

Թուրքմենստանի փոխնախագահ  Սարդար Բերդիմոհամեդովի և արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ կիրակի օրը կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Աշխաբադում Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպումը և կողմերի միջև հեռախոսազրույցները վկայում են երկու երկրների հարաբերություններում նոր փուլի մեկնարկի մասին:

2021 թվականի նոյեմբերին Իրանի նախագահն Աշխաբադում մասնակցեց ԷԿՕ-ի գագաթնաժողովին, որի շրջանակներում հանդիպեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։

Հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման քաղաքականության շրջանակում, Թեհրանը մոտ ապագայում կհյուրընկալի Թուրքմենստանի նախագահին: 

Սարդար Բերդիմոհամեդովը Թեհրան կատարած այցի ընթացքում իրանական կողմին է փոխանցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի  գրավոր ուղերձը: Դրական գնահատելով Թուրքմենստանի հետ հարաբերություններն ընդլայնելուն և ամրապնդելուն ուղղված իրանական կողմի ջանքերը, Բերդիմոհամեդովնմ ասել է. «Մենք հաստատակամ ենք  տարբեր, այդ թվում՝  գազի, տրանսպորտի, տնտեսության, առևտրի և մշակութային ոլորտներում զարգացնել Իրանի հետ մեր հարաբերությունները»:

Իրան-Թուրքմենստան հարաբերություններն ունեն տարբեր կարողություններ,  և էներգետիկ, երկաթուղային, ծովային և ցամաքային տրանսպորտի, ինժեներական ծառայությունների արտահանման, ինչպես նաև սահմանային տերմինալներով արտահանման ոլորտներում և ներմուծման հարցում կարող են աճել և ընդլայնել:

Սարդար Բերդիմուհամեդովն ԻԻՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Թուրքմենստանը ձգտում է նոր  էջ բացել Իրանի հետ հարաբերություններում, և բազմաթիվ առաջարկներ են պատրաստվել համապարփակ համագործակցության զարգացման, հատկապես սահմանային տերմինալներում առևտրի և տարանցման ավելացման ու դյուրացման համար, որոնք կստորագրվեն և կիրականացվեն առաջիկայում Թուրքմենստանի նախագահի Իրան կատարելիք այցի ընթացքում: Առևտրատնտեսական համագործակցության ոլորտում  համաձայնագրերի իրականացման արդյունքում, չնայած առկա խնդիրներին, Իրանի և Թուրքմենստանի միջև  առևտրաշրջանառության ծավալը 2021 թվականին 2020 թվականի համեմատ, աճել է 84 տոկոսով։ Ներկայումս Իրան-Թուրքմենստան հարաբերություններում կարևորվում է  տրանսպորտի և տարանցման ոլորտում հարաբերությունների ընդլայնումը»:

Իրանում և Թուրքմենստանում երկաթուղային փոխադրումների համակարգի ամրապնդումը՝ որպես անվտանգ և էժան փոխադրամիջոց, կարող է մեծ օգուտ բերել երկու երկրներին: Երկու երկրները կարող են ընդլայնել նաև համագործակցությունը փոխադրումների և տարանցման ոլորտներում:

Թուրքմենստանի փոխնախագահ Սարդար Բերդիմուհամեդովը, նշելով, որ տրանսպորտային ոլորտը շատ կարևոր է Իրանի և Թուրքմենստանի հարաբերություններում, բարձր է գնահատել ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ղասեմ Ռոստամիի առաջարկները՝ բեռների տարանցման զարգացման վերաբերյալ։

Հաշվի առնելով տարբեր, այդ թվում՝ էներգետիկ, տրանսպորտյին, տեխնիկական և ինժեներական ծառայությունների, տեխնոլոգիական և ակադեմիական փոխանակումների, արհեստական ​​ինտելեկտի ոլորտներում երկու երկրների համագործակցության կարողությունները,  կարելի է ասել, այդ համագործակցությունը կարող է աճել։

Երկու երկրների պաշտոնյաների հայտարարությունները վկայում են հարաբերությունները զարգացնելու կամքի մասին։ Հենվելով այս երկու կարևոր բաղադրիչների վրա, Թեհրանն ու Աշխաբադը կարող են նոր քայլեր ձեռնարկել հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության  ընդլայնման ուղղությամբ։