Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է «ոչ այնքան լարված»
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i161234-Արման_Սարգսյանը_հայ_ադրբեջանական_սահմանին_իրավիճակը_գնահատում_է_ոչ_այնքան_լարված
Վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մնում է ոչ այնքան լարված, սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել որոշակի լարվածություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2022 13:30 Asia/Tehran
  • Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է «ոչ այնքան լարված»

Վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մնում է ոչ այնքան լարված, սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել որոշակի լարվածություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

«Մանրամասներ չեմ կարող ներկայացնել, սակայն նույն բանը խորհուրդ եմ տալու: Ամեն ինչ մենք հրապարակում ենք, պաշտոնական տեղեկատվությունը տրված է, խորհուրդ կտամ հետևել լրահոսին: Ընդհանուր առմամբ, սադրանքներ և միջադեպեր եղել են և կարող են նորից տեղի ունենալ»,- ասաց Սարգսյանը:

Նախարարի տեղակալը հորդորեց քաղաքացիներին հետևել պաշտոնական լրահոսին և դրան վստահել:

«Եվ դուք համոզվել եք, որ որևէ գաղտնիք չի պահվել հասարակությունից: Միգուցե, մեկի գնահատմամբ մի փոքր ուշ,  մեկի գնահատմամբ շատ օպերատիվ, մենք տեղեկատվությունը տրամադրել ենք, և հանրությունը իրազեկվել է»,- ասաց Սարգսյանը:

armenpress.am