Մեկնաբանություն. Հայացք Իրանի արտգործնախարարի Օման և Կատար կատարած այցերի նպատակներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i161262-Մեկնաբանություն._Հայացք_Իրանի_արտգործնախարարի_Օման_և_Կատար_կատարած_այցերի_նպատակներին
Արտաքին հարաբերությունների ոլորտում հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացման նպատակով նոր թափ են ստացել երկխոսությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2022 14:36 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Հայացք Իրանի արտգործնախարարի Օման և Կատար կատարած այցերի նպատակներին

Արտաքին հարաբերությունների ոլորտում հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացման նպատակով նոր թափ են ստացել երկխոսությունները:

Այս գործընթացի շրջանակում, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի գլխավորած բարձրաստիճան  պատվիրակությունը այցելել է Օման և  Կատար:

Այցը տեղի է ունեցել այն դեպքում, երբ Վիեննայում Իրանի դեմ անօրինական պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններն ամենայն լրջությամբ շարունակվում են: Չնայած առկա ճնշումներին ու խափանարարություններին, շոշափելի  առաջընթաց է գրանցվել բանակցությունների գործընթացում:

Վերջին օրերին հարևան երկրների, այդ թվում՝ Թուրքմենստանի և Տաջիկստանի մի շարք պաշտոնյաներ հանդիպել են Իրանի պաշտոնյաների հետ։  Պարսից ծոցում գտնվող Իրանի հարավային հարևան երկրները նույնպես ուղերձներ են հղել՝ ցանկանալով ամրապնդել հարաբերություններն Իրանի հետ:

Այս կապակցությամբ  վերսկսվել են Իրանի և Սաուդյան Արաբիայի քաղաքական պատվիրակությունների միջև հանդիպումները  և  թյուրիմացություններն ինչ-որ չափով փարատվել են։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երկուշաբթի օրը  կայացած մամուլի ասուլիսում ասել է. «Իրաքի հյուրընկալությամբ, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցությունների  5-րդ  փուլն օրակարգում է և չնայած երկու երկրների միջև առկա տարաձայնություններին,  նպատակահարմարությունից ելնելով, երկխոսությունը շարունակվում է»:

Կասկած չկա, որ տարածաշրջանի օտարերկրյա տարրերը դեմ են Իրանի և հարևան երկրների սերտ հարաբերություններին։ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմավարությունն է՝ այս ուղությամբ տարաձայնություն սերմանել, և տարածել Իրանաֆոբիա, զենքի վաճառքի շուկան թեժացնելու համար: Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի քաղաքականությունը  մշտապես ուղղված է  հարաբերությունների խափանմանը: 

Ակնհայտ է, որ Թեհրանը ձգտում է շատ լավ հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ, իսկ Մասկատի ու Դոհայի հետ յուրահատուկ ու առանձնահատուկ հարաբերություններ պահպանելն Իրանի համար կրկնակի կարևոր է։ Իրանի ԱԳ նախարարի այս ուղևորության նպատակը Պարսից ծոցի մերձափնյա երկրների հետ Իրանի հարաբերությունների  ամրապնդումն է:

Օմանը և Կատարը բազմաթիվ տարածաշրջանային խնդիրների շուրջ սերտորեն համագործակցում են Իրանի հետ: Մինչ այժմ ՀԳՀԾ-ի վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումները  նման են Իրանի դիրքորոշումներին, և Օմանի ու Կատարի պաշտոնյաներն իրանցի պաշտոնյաների հետ հանդիպումներում ընդգծել են, որ բոլոր երկրները պետք է լիովին հարգեն ՀԳՀԾ-ն:

Օմանի պաշտոնյաները միշտ բարյացակամորեն ընդգծել են դիվանագիտության առաջընթացը, ինչը  պատճառ է դարձել, որ քաղաքական հարցերի վերաբերյալԻրանի ու Մասկատի  դիրքորոշումներն ավելի մոտենան:

Ամերիկյան Stratfor վերլուծական ինստիտուտը վերջերս իր զեկույցում գրել է. «Օմանի Թագավորությունը չեզոք դիրքորոշում է որդեգրել Պարսից ծոցի երկրների միջև առկա տարաձայնությունների վերաբերյալ»:

Stratfor-ը նշում է, որ Մասկատը կարողացել է ունենալ գերազանց դիվանագիտություն և իր համար ստեղծել  հատուկ հարաբերություններ, որոնք թույլ են տալիս լավ միջնորդ լինել բազմաթիվ հակամարտություններում։
Ըստ այդմ, Իրանի և Օմանի հարաբերությունները եղել են շարունակական, կայուն, և աճող։ Երկու երկրների պաշտոնյաները  մշտապես քննարկել և կարծիքներ են փոխանակել միմյանց հետ երկկողմ ու տարածաշրջանային հարցերի շուրջ:

Փորձը ցույց է տվել, որ հավաքական շահերին կարելի է հասնել միայն համագործակցության և փոխըմբռնման միջոցով:

Այս տեսանկյունից բազմակողմանի նշանակություն ունի Իրանի արտգործնախարարի այցը Օման և Կատար, որն իրականացվել է բանակցությունների մակարդակի բարձրացման, որոշումների կայացման և տարածաշրջանային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ճանապարհային քարտեզ կազմելու նպատակով։