Մեկնաբանություն- Մեկնարկել է Իրան-Չինաստան ռազմավարական փաստաթղթի իրականացումը. Բազմակողմանի նշանակությամբ համաձայնություն
Անցյալ շաբաթ Չինաստան կատարած այցի ավարտին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարեց Թեհրանի և Պեկինի միջև պայմանավորվածության մասին՝ սկսելու երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթղթի իրականացումը:
Պարզաբանելով այս համաձայնության նշանակությունը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսություն Չինաստանի և Իրանի միջև 25-ամյա համաձայնագրի մեկնարկը ռազմավարական ձեռքբերում է Թեհրանի համար, քանի որ Միացյալ Նահանգները կամայականությամբ և առավելագույն ճնշման քաղաքականությունը շարունակելով, ձգտում է Իրանին զրկել աշխարհի հետ տնտեսական հարաբերություններից»:
Հարաբերությունների այս մակարդակն ունի ռազմավարական նպատակներ, որոնք կարող են լինել ինչպես փոխշահավետ, այնպես էլ բազմակողմ, ի լրումն այլ համագործակցության և անվտանգության ոլորտներում, ինչպիսին է Շանհայի համաձայնագիրը:
Այս տեսանկյունից, Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա համագործակցության փաստաթուղթը բազմակողմ համագործակցության շարունակությունն է՝ կենտրոնանալով Ասիայի վրա։ Ավելի վաղ Շանհայի համագործակցության կազմակերպությանն ԻԻՀ մշտական անդամակցության փաստաթուղթը հավանության է արժանացել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարների կողմից՝ Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի ներկայությամբ։
Ռազմավարական նշանակությամբ այս անդամակցությունը կարևոր ազդեցություն ունի Իրանի բազմակողմանի հարաբերություններում և Իրանը կարող է այդ դիրքից շահել քաղաքական և տնտեսական ոլորտներում: Ներկայուս արմատավորված է Չինաստանի դերակատարությունը տարածաշրջանային և տնտեսական միությունների ձևավորման գործում և այդ երկրի տնտեսական փափուկ ուժը մղձավանջ է դարձել ԱՄՆ-ի համար:
2015թ. փետրվարին Չինաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով որոշ երկրների, հատկապես ԱՄՆ-ի տիրակալական քաղաքականություններին և երկրների հետ ոչ-անկեղծ համագործակցությանը, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Այս իրավիճակի պատճառով անկախ պետությունները ձգտում են մեծացնել միմյանց հետ համագործակցությունը և Իրանի ու Չինաստանի միջև 25-ամյա ռազմավարական հարաբերությունների համաձայնագիրը նույն շրջանակում է ու պետք է իրագործվի»:
Այդ հանդիպմանն անդրադառնալով աշխարհագրական, մարդկային և էներգետիկ ոլորտներում Իրանի առավելություններին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինին ասել է.«Չինաստանի և Իրանի տնտեսությունները լրացնում են միմյանց, և այս ուղևորության ընթացքում մենք պայմանավորվել ենք 25 տարվա ռազմավարական համագործակցության պլանի շուրջ և պատրաստ ենք որպես ռազմավարական գործընկերներ ընդլայնել և խորացնել համագործակցությունը մշակութային, կրթական, տեխնոլոգիական, ռազմական և անվտանգության ոլորտներում»
Ըստ այդ ցուցանիշների՝ կարելի է ասել, որ Իրանի և Չինաստանի միջև երկարաժամկետ համագործակցության փաստաթղթի իրագործման սկիզբը երկու հստակ ուղերձ ունի. Նախ, այն որ Իրանն ունի քաղաքական և տնտեսական հարաբերությունների լայն շրջանակ և ԱՄՆ-ն ի վիճակի չէ Իրանին պաշարել:
Այս համաձայնագրի երկրորդ ուղերձում կարևորվում է տասներեքերորդ կառավարությունում Իրանի տարածաշրջանային դիվանագիտության դինամիկան որն, անշուշտ, իրագործվում է անկախ պետությունների շահերի պաշտպանության և փոխադարձ հարգանքի շրջանակում: