Բաքուն և Երևանը հայտարարել են սահմանազատումը սկսելու պատրաստակամության մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i162224-Բաքուն_և_Երևանը_հայտարարել_են_սահմանազատումը_սկսելու_պատրաստակամության_մասին
2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի կարևորագույն դրույթներից է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը և սահմանագծումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2022 07:33 Asia/Tehran
  • Բաքուն և Երևանը հայտարարել են սահմանազատումը սկսելու պատրաստակամության մասին

2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի կարևորագույն դրույթներից է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը և սահմանագծումը:

Անցյալ ամառ հայ պաշտոնյաները հայտարարեցին առանց նբախապայմանների սահմանազատումը և սահմանագծումը սկսելու պատրաստակամության մասին։ Սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջ եկան որոշ խնդիրներ: Օրինակ, Ադրբեջանը, Թուրքիայից վախենալով փորձել է ճնշում գործադրել հայկական կողմի վրա և Երևանին ստիպել Հայաստանի տարածքով հաղորդակցության միջանցք տրամադրել Բաքվին:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ չէ որևէ միջանցք տրամադրել Ադրբեջանին: Բաքվի այդ պահանջը եռակողմ համաձայնագրում ներառված չէ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած հոկտեմբերին այս կապակցությամբ հայտարարեց. «Հայաստանն իր տարածքով Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքի կառուցման թույլտվություն չի տա»:

Սակայն չնայած այս հայտարարությանը և Հայաստանի ու Թուրքիայի միջև առանց նախապայմանների բանակցությունների վերաբերյալ պայմանավորվածությանը, ադրբեջանական կողմը շարունակում է արծարծել միջանցքի հարցը և փորձում արդարացնել այդ ուղղությամբ իր ջանքերը:

Այդ շրջանակում, Ադրբեջանի նախկին արտգործնախարար և քաղաքական փորձագետ Թոֆիղ  Զոլֆաղարովը, վերջերս նոր ծրագիր է ներկայացրել Հայաստանի հարավային շրջանների նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների շրջանակում։  Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշումը համարելով որպես Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջատիրության նշան, փորձագետը նշել է. «Ի պատասխան, Ադրբեջանը պետք է  տարածքային պահանջ ներկայացնի Հայաստանի հարավային Սյունիքի մարզի միջանցքի նկատմամբ՝ այդ հարցը բարձրացնելով  Ազգային ժողովում»։

Սակայն այս հարի քննարկումն Ազգային ժողովում, կարող է դառնալ խաղաղության բանակցությունների և սահմանազատման գործընթացի խոչընդոտ:

Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները, Հայաստանից Ադրբեջանի տարածքները պահանջելու փոխարեն, արծարծում են Հայաստանի տարածքում գտնվող միջանցքի տրամադրման հարցը: Իսկ դա նշանակում է միջամտություն այլ երկրների ներքին գործերին և վկայում  Ադրբեջանում արտաքին ուժերի դերակատարության մասին: 

Այդուհանդերձ, չնայած խաղաղության եռակողմ համաձայնագրի գործադրման ճանապարհի վայրէջքներին ու վերէլքներին, Երևանն ու Բաքուն հայտարարել են սահմանազատման ու սահմանագծման գործընթացը սկսելու պատրաստակամության մասին:

ՀՀ ԱԳՆ մամուլի  խոսնակ Վահան Հունանյանն այս կապակցությամբ ասել է. «Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների սկսել Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործըւնթացը»:

Բաքուն նույնպես ողջունել է առանց նախապայմաններիս ահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկը:

Անկասկած այս գործընթացը պետք է համարել Բաքվի և Երևանի ղեկավարների խաղաղ նպատակներն առաջ տանելու ուղղությամբ արված քայլ:  Իսկ երկու երկրների ղեկավարների հանդիպումը բանակցային սեղանի հետևում, կարող է վերջ դնել  սահմանային լարվածությանը, որը վերջին շրջանում  հետզհետե աճում է: