Բաքուն և Երևանը հայտարարել են սահմանազատումը սկսելու պատրաստակամության մասին
2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի կարևորագույն դրույթներից է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը և սահմանագծումը:
Անցյալ ամառ հայ պաշտոնյաները հայտարարեցին առանց նբախապայմանների սահմանազատումը և սահմանագծումը սկսելու պատրաստակամության մասին։ Սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջ եկան որոշ խնդիրներ: Օրինակ, Ադրբեջանը, Թուրքիայից վախենալով փորձել է ճնշում գործադրել հայկական կողմի վրա և Երևանին ստիպել Հայաստանի տարածքով հաղորդակցության միջանցք տրամադրել Բաքվին:
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ չէ որևէ միջանցք տրամադրել Ադրբեջանին: Բաքվի այդ պահանջը եռակողմ համաձայնագրում ներառված չէ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած հոկտեմբերին այս կապակցությամբ հայտարարեց. «Հայաստանն իր տարածքով Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքի կառուցման թույլտվություն չի տա»:
Սակայն չնայած այս հայտարարությանը և Հայաստանի ու Թուրքիայի միջև առանց նախապայմանների բանակցությունների վերաբերյալ պայմանավորվածությանը, ադրբեջանական կողմը շարունակում է արծարծել միջանցքի հարցը և փորձում արդարացնել այդ ուղղությամբ իր ջանքերը:
Այդ շրջանակում, Ադրբեջանի նախկին արտգործնախարար և քաղաքական փորձագետ Թոֆիղ Զոլֆաղարովը, վերջերս նոր ծրագիր է ներկայացրել Հայաստանի հարավային շրջանների նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների շրջանակում։ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշումը համարելով որպես Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջատիրության նշան, փորձագետը նշել է. «Ի պատասխան, Ադրբեջանը պետք է տարածքային պահանջ ներկայացնի Հայաստանի հարավային Սյունիքի մարզի միջանցքի նկատմամբ՝ այդ հարցը բարձրացնելով Ազգային ժողովում»։
Սակայն այս հարի քննարկումն Ազգային ժողովում, կարող է դառնալ խաղաղության բանակցությունների և սահմանազատման գործընթացի խոչընդոտ:
Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները, Հայաստանից Ադրբեջանի տարածքները պահանջելու փոխարեն, արծարծում են Հայաստանի տարածքում գտնվող միջանցքի տրամադրման հարցը: Իսկ դա նշանակում է միջամտություն այլ երկրների ներքին գործերին և վկայում Ադրբեջանում արտաքին ուժերի դերակատարության մասին:
Այդուհանդերձ, չնայած խաղաղության եռակողմ համաձայնագրի գործադրման ճանապարհի վայրէջքներին ու վերէլքներին, Երևանն ու Բաքուն հայտարարել են սահմանազատման ու սահմանագծման գործընթացը սկսելու պատրաստակամության մասին:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այս կապակցությամբ ասել է. «Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների սկսել Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործըւնթացը»:
Բաքուն նույնպես ողջունել է առանց նախապայմաններիս ահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկը:
Անկասկած այս գործընթացը պետք է համարել Բաքվի և Երևանի ղեկավարների խաղաղ նպատակներն առաջ տանելու ուղղությամբ արված քայլ: Իսկ երկու երկրների ղեկավարների հանդիպումը բանակցային սեղանի հետևում, կարող է վերջ դնել սահմանային լարվածությանը, որը վերջին շրջանում հետզհետե աճում է: