Մեկնաբանություն - Ջո Բայդենի վկայականը Սպիտակ տուն մտնելուց մեկ տարի հետո
2021 թվականի հունվարի 20-ին ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնը ստանձնելուց հետո բազմաթիվ խոստումներ տվեց՝ հատկապես ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քայլերը շտկելու վերաբերյալ:
Ջո Բայդենի նախագահությունից մեկ տարի անց, նրա գործունեությունից ամերիկացիների գոհունակությունը նվազահույն մակարդակի է հասել, և նույնիսկ դեմոկրատները, որոնք դեռևս Բայդենի լուրջ կողմնակիցներն են, հույս չունեն որ նա կկարողանա հաղթել 2024 թվականի նախագահական ընտրություններում։
Morning Consult-ի կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման համաձայն, ամերիկացիների 56 տոկոսն ասում է, որ դեմ են Բայդենի գործունեությանը: Սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ ներկայիս նախագահը ավելի քիչ ժողովրդականություն է վայելում, քան Դոնալդ Թրամփը, իսկ ամերիկացիների միայն 40 տոկոսն է հավանություն տալիս Բայդենի գործունեությանը վերջին երկու տարում։ Սա այն դեպքում երբ 2021 թ.-ի հունվարի 20-ին, նա մտավ Սպիտակ տուն, նրա վարկանիշը 50 տոկոս էր:
Բայդենը իր պաշտոնավարման երկրորդ տարին սկսում է այն պայմաններում երբ ԱՄՆ-ում գնաճն վերջին 43 տարվա ընթացքում՝ հասնել ավելի քան 6.8 տոկոսի։ 2022 թվականի հունվարի 7-ին Սպիտակ տանը ունեցած ելույթում Բայդենն ասաց, որ ԱՄՆ-ում գնաճը մնում է մտահոգիչ, բայց տնտեսական նախագծերից նահանջելը լուծում չէ: Հանրապետականներն ասում են, որ ԱՄՆ-ում բարձր գնաճը Բայդենի ծախսատար ծրագրերի և քաղաքականության հետևանքն է: Վիրջինիա նահանգից դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնն ասել է «Գնաճն իրական խնդիր է, և մենք պետք է դիմակայենք դրան»: Ներքին քաղաքականության ոլարտում Բայդենի ջանքերը կենտրոնացած են ընտրություննեռի մասին օրենքների բարեփոխման վրա, ինչը չհաջողվեց Սենատում հանրապետականների ընդիմության պատճառով, իսկ վերլուծաբանները դա համարում են ԱՄՆ նախագահի հերթական անհաջողությունը: Չնայած լայնածավալ պատվաստումներին, Բայդենի կառավարությունը բավարար արդյունք ցույց չի տվել կորոնավիրուսի, հատկապես «օմիկրոն» շտամի տարածումը կանխելու հարցում:
ԱՄՆ-ում կորոնավիրուսային իրավիճակը ծանր է և երկրում գրանցվում են հիվանդացության և մահացության ամենաբարձր ցուցանիշն աշխարհում։ Արտաքին քաղաքականության մեջ նույնպես Բայդենն իր ջանքերը կենտրոնացրել է անդրատլանտյան ինտեգրացիայի վերականգնման վրա, ինչը Թրամփի օրոք և նրա միակողմանի քաղաքականության պատճառով շատ էր վնասվել, և հանգեցրեց ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև բաժանմանը: Վերջին մեկ տարում մրցակից տերությունների՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ ԱՄն հարաբերությունները լարված են ու անկում են ապրում։ Բայդենի վարչակազմը բազմաթիվ մեղադրանքներ է ներկայացրել Պեկինի դեմ և ընդգծել է Չինաստանին զսպելու քաղաքականության անհրաժեշտությունը: Ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի հետ լարվածությունը նույնպես հանգեցրեց Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացմանը: Բայդենի արտաքին քաղաքական աղետը 2021 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի ռազմական ուժերի դուրսբերումն էր Աֆղանստանից, որը դարձավ ԱՄՆ հզորության թուլության և անկման խորհրդանիշ։ Չնայած իր խոստումներին, Բայդենի վարչակազմն Իրանի և ՀԳՀԾ-ի հետ կապված հարցերում գործնականում շարունակել է է Թրամփի վարչակազմի ուղին։ Վաշինգտոնը նաև չի կարողացել համոզել Հյուսիսային Կորեային վերսկսել բանակցությունները: