Մեկնաբանություն - Երևանի արձագանքը Բաքվի վերջին դիրքորոշումներին
Բաքվի և Երևանի պաշտոնյաների միջև բանավոր լարվածությունն այնպես է սրվել, որ կողմերը տարբեր պատրվակներով մեղադրում են միմյանց:
Հայաստանի տարածքի մի մասը գրավելու համար փակուղու մեջ հայտնված Ադրբեջանի պաշտոնյաները կարծես թե հերթական անգամ սեղանին են դրել Հայաստանի իշխանությունների հետ հակամարտության շրջանի քաղաքականությունները։
Թուրքիայի իշխանությունների պահանջները բավարարելու համար Ադրբեջանի Հանրապետությունը փորձել է կետ ավելացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրված տասը կետից բաղկացած համաձայնության դրույթներին։ Ըստ այդ կետի՝ Երևանի կառավարությունը պետք է Ադրբեջանին զիջի Հայաստանի հարավային Սյունիքի մարզի հողերի մի մասը՝ միջանցք ստեղծելու համար։
Բաքվի պաշտոնյաները միջանցքն անվանել են «Զանգեզուր» կամ «թուրքական միջանցք»։ Սակայն հայ պաշտոնյաները դեմ են արտահայտվել Բաքվի խնդրանքին: Երեւանի կառավարության պաշտոնյաները բազմիցս կրկնել են այս դիրքորոշումը՝ ի պատասխան Բաքվի պաշտոնյաների ներկայացրած պահանջների: Չնայած այն հանգամանքին, որ Բաքվի և Երևանի միջև բանակցությունները պիտի լինեն առանց նախապայմանների, Բաքվի իշխանությունները փորձում են կեղծ քարոզչություն տարածել իրենց լրատվամիջոցներում՝ միջանցք չտրամադրելը բանակցություններում Երևանի իշխանությունների նախապայմանը ներկայացնելով: Այդ կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ-ն հերքել է Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին մեղադրանքները՝ կապված Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման Երևանի պայմանների հետ։
Այս առնչությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի նկատառմանը, ով մերժել է Երևանի կողմից սահմանագծումը սկսելու նախապայմանները, ասել է.«Հայկական կողմը սահմանազատման համար նախապայմաններ չունի»:
Վահան Հունանյանն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը սահմանազատման և սահմանագծման հարցերով երկկողմանի հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ համահունչ է ձեռք բերված պայմանավորվածություններին և ոչ մի նախապայման չի ներկայացնում:
ՀՀ արտաքին գերատեսչության խոսնակն ասել է.«Երևանի տեսանկյունից համաձայն դեկտեմբերի 14-ի համաձայնության, սահմանազատումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ»:
Անկասկած օտար քաղաքական գործիչների և ուժերի միջամտությունը կովկասյան ժողովուրդների կյանքում կարող է երկու երկրին հեռացնել խաղաղության համաձայնության կետերից և կրկին բորբոքել պատերազմի կրակը տարածաշրջանում։ Այս առնչությամբ Միչիգանի համալսարանի նախկին պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը ժամանակակից հայոց պատմության մասին ասել է.«Թուրքիայի անմիջական մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմին բարդացրել է իրավիճակը։ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի համար այս պատերազմն այժմ ընթանում է իշխանության արժանապատվության, ազգային ինքնության և լեգիտիմության հարցի շուրջ»։
Սակայն ներկա իրավիճակում, երբ մշտապես սրվում են Ադրբեջանի և Հայաստանի հիմնախնդիրները Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում, հեշտ է տեսնել որոշ օտարերկրյա կառավարությունների ազդեցիկ դերը ադրբեջանցիների և հայերի մերձեցման գործընթացում։
Բաքու-Երևան բանակցությունների ընդհանուր ամփոփման և Հարավային Կովկասում երկու կողմերի միջև հակամարտության վերանայման հարցում կարելի է եզրակացնել, որ Բաքուն և Երևանը կարող են հասնել կայուն խաղաղության առանց երրորդ ուժի միջամտության: Մինչդեռ ցանկացած արտաքին միջամտության: Իսկ օտարներ միջամտության դեպքում հնարավոր է ղարաբաղյան խաղաղության բանակցությունները շեղվեն իրական հունից: