Մեկնաբանություն - Բրիտանիայի վարչապետի շուրջ ստեղծված քաղաքական ճգնաժամը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i162754-Մեկնաբանություն_Բրիտանիայի_վարչապետի_շուրջ_ստեղծված_քաղաքական_ճգնաժամը_շարունակվում_է
Բրիտանիայի վարչապետի աշխատակազմում կորոնավիրուսի սահմանափակման կանոնների հնարավոր խախտման բացահայտումից հետո, Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ այս կապակցությամբ հետաքննություն կանցկացնի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2022 14:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Բրիտանիայի վարչապետի շուրջ ստեղծված քաղաքական ճգնաժամը շարունակվում է

Բրիտանիայի վարչապետի աշխատակազմում կորոնավիրուսի սահմանափակման կանոնների հնարավոր խախտման բացահայտումից հետո, Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ այս կապակցությամբ հետաքննություն կանցկացնի:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Բրիտանիայի կառավարությունը կիրառել է սոցիալական սահմանափակումներ, այդ թվում՝ հավաքույթները, և պատժամիջոցներ է  սահմանել այդ կանոնները խախտելու համար:

The Guardian-ը հրապարակել է Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող վարչապետի նստավայրի այգում 2020 թվականի մայիսին կարանտինի ժամանակ  Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի լուսանկարը՝ տասնյակից ավելի մարդկանց շրջապատում:

Լուսանկարի հրապարակումը վերջին շաբաթների ընթացքում մեծ քաղաքական սկանդալ է դարձել Բրիտանիայում: Եվ դա խիստ վտանգել է վարչապետի ու Պահպանողական կուսակցության դիրքերը։ Օրերս լեյբորիստների առաջնորդ Կիեր Սթարմերը պահանջել է պահպանողական վարչապետի հրաժարականը։ 

Սթարմերն անդրադառնալով Բրիտանիայի վարչապետի գործողություններին, որը  խաթարել է ժողովրդի վստահությունը կառավարության նկատմամբ և կրճատել է երկիրը ղեկավարելու նրա կարողությունը, ընդգծել է, որ Ջոնսոնին պաշտոնից հեռացնելու անելու որոշումը կերաշխավորի  Բրիտանիայի շահերը»։

Ջոնսոնի գործունեության դեմ  բողոքի ակցիաները նվազեցրել են Պահպանողական կուսակցության նկատմամբ ժողովրդական վստահությունը: Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքների  համաձայն՝ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նկատմամբ աջակցության ցուցանիշը  հասել է 42 տոկոսի։ Դաունինգ Սթրիթի թիվ 10 տանը տեղի ունեցած խնջույքի և հավաքի բացահայտումը հայտնի է անցվանել են «Փարթի Գեյթ»։ Ջոնսոնը ներողություն է խնդրել կատարվածի համար և  այժմ փորձում է կառավարության կազմից  հեռացնել որոշ նախարարների, սակայն այդ գործողությունները ոչ միայն անարդյունավետ չեն, այլև վատթարացրել են իրավիճակը:

Բրիտանիայի  խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Ջոնսոնն օրենսդիրներին ասել է.«Հավաքույթն աշխատանքային միջոցառում էր և տեխնիկապես տեղավորվում է օրենքների շրջանակներում»:

Ջոնսոնի նախկին ավագ խորհրդական Դոմինիկ Քամինգսը, նրանմեղադրել է  ստելու մեջ և ասել, որ Ջոնսոնն արդեն պատրաստվում էր մասնակցել հավաքույթին:

 Լեյբորիստական կուսակցության ղեկավար Սթարմերն ասել է, որ Ջոնսոնի ներողությունը բավարար չէ, հավելով. «Բրիտանիայի խորհրդարանում վարչապետի ներողություն խնդրելը «վիրավորանք» է՝ ուղղված  երկրի ժողովրդին»:

Այժմ ոչ միայն Ջոնսոնի, այլև Պահպանողական կուսակցության իշխանության ղեկին մնալու հավանականությունը լուրջ վտանգի տակ է։

Բրիտանիայի խորհրդարանում կառավարության կոմիտեի անդամ և սահմանադրական հարցերի հանձնաժողովի նախագահ, Պահպանողական կուսակցության անդամ Ուիլյամ Վերագը հայտարարել է, որ հայց է ներկայացնելու Ջոնսոնի դեմ՝ խորհրդարանի անդամներին սպառնալու և վախեցնելու մեղադրանքով։

Ջոնսոնի կողմնակիցներն ասում են, որ հիմա լավ ամանակ չէ Բրիտանիայի վարչապետին պաշտոնից հեռացնելու համար։

Այն պայմաններում երբ ուկրաինական ճգնաժամը  սպառնում է Արևմուտքին, իսկ աշխարհի հինգերորդ ամենամեծ տնտեսությունը պայքարում է գնաճի աննախադեպ ալիքի և կորոնավիրուսի համաճարակի դեմ, եթե ​​Ջոնսոնի կառավարությունը փլուզվի, դա երկար ժամանակ  Բրիտանիանյին կդնի անորոշության մեջ: