Մեկնաբանություն- Թուրքիայում տնտեսկաան ճգնաժամի ֆոնին, էմիրաթցի լրտեսի դատավարությունը հետաձգվել է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i163062-Մեկնաբանություն_Թուրքիայում_տնտեսկաան_ճգնաժամի_ֆոնին_էմիրաթցի_լրտեսի_դատավարությունը_հետաձգվել_է
Թուրքիայում տնետսական ճգնաժամի ֆոնին, Անկարայի պաշտոնյաները փորձում են արաբական երկրների,այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի օգնությամբ լուծել խնդիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2022 07:43 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Թուրքիայում տնտեսկաան ճգնաժամի ֆոնին, էմիրաթցի լրտեսի դատավարությունը հետաձգվել է

Թուրքիայում տնետսական ճգնաժամի ֆոնին, Անկարայի պաշտոնյաները փորձում են արաբական երկրների,այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի օգնությամբ լուծել խնդիրը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության պաշտոնյաներն ԱՄԷ-ին են մեղզադրում 2016 թվականի հուլիսին Թուրքիայում իրականացված ձախողված հեղաշրջման մեջ և հայտարարում, որ Աբու Դաբիի պաշտոնյաները ֆինասնավորել են թուրքական ձախողված հեղաշրջումը:

Թուրքիայի Գերագույն քրեական դատարանը ԱՄԷ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվող հորդանանցի լրագրող Ահմեդ Մահմուդ Այեշ Ալ-Աստալի դատավարությունը հետաձգել է 2022 թվականի մարտի 31-ին։ Դատարանը չեղարկել է նաև հորդանանցի լրագրողի՝ այդ երկրում   բնակվելու  պարտադրանքը։ Վերջինս մեղադրվում է լրտեսության մեջ: Ահմեդ Մահմուդ Այեշ Ալ-Աստալին ձերբակալվել է 2020 թվականի հոկտեմբերին՝ Թուրքիայի հետախուզական ծառայության և ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպության համատեղ գործողության արդյունքում: Նա մեղարդվում է ԱՄԷ-ի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Միևնույն ժամանակ, Անկարայի ու Ռիադի հարաբերությունները սրվեցին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում  սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից հետո: Չնայած պարիսիցծոցյան արաբական երկու եկրների հետո Էրդողանի կառավարության տարաձայնություններին, Անկարան կարծես թե փորձում է ժողովբրդի ու կառավարության թշնամիների հետ հարաբերությունները կարգավորելով, լուծել երկրում առկա տնտեսական ճգնաժամի խնդիրը: Ավելի վաղ, Անկարան փորձում էր կարգավորել հարաբերություններն ԱՄՆ-ի ու Իսրայելի ռեժիմի հետ:

Էրդողանի այս քայլերը վկայում են այն մասին, որ Թուրքիայում 2018թ սկսված և մեծ արագությամբ առաջ գնացող   տնտեսական խնդիրներն ազդում են այս երկրների վրա:

Թուրքիայի խորհրդարանի ամենամեծ՝ «Ժողովրդա-հանրապօետական» կուսակցությունը, ինչպես նաև մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, մշտապես հայտարարել են, որ տնտեսական ճգնաժամի պատճառը կառավարության վարած սխալ քաղաքականությունն է, հատկապես՝ տարածաշրջանում Սիրիայի ու Իրաքի օկուպացիայի հարցում:

Թուրքիայի տնտեսական վիճակի մասին կանխատեսումներչը վկայում են, որ լուծումը մոտ ապագայում դժվար թե հնարավոր լինւի: Թուրք տնտեսագետների կարծիքով, ազգային արժույթի արժեզրկումը դարդացրել է գնաճի տեմպերը կառավարելու և տնտեսական աճի խթանմանն ուղղված ջանքերը:

Երկրի Կենտրոնական բանկն այս տարվա համար կանխպատեսել է 23 տոկոս գնաճ: Լիրան արժեզրկվել է 50 տոկոսով, իսկ վառելիքի ու սննդամթերքի գների աճը խնդիրներ է առաջացրել թուրքերի համար: 2021 թ. դեկտեմբերևին, բանկային տոկոսոադրույգների նվազեցումից հետո,  գնաճը Թուրքիայում հասավ 36 տոկոսի: Այս ցուցանիշն աննախադեպ է 2002թ հետո: