Մեկնաբանություն- Թուրքիայում տնտեսկաան ճգնաժամի ֆոնին, էմիրաթցի լրտեսի դատավարությունը հետաձգվել է
Թուրքիայում տնետսական ճգնաժամի ֆոնին, Անկարայի պաշտոնյաները փորձում են արաբական երկրների,այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի օգնությամբ լուծել խնդիրը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության պաշտոնյաներն ԱՄԷ-ին են մեղզադրում 2016 թվականի հուլիսին Թուրքիայում իրականացված ձախողված հեղաշրջման մեջ և հայտարարում, որ Աբու Դաբիի պաշտոնյաները ֆինասնավորել են թուրքական ձախողված հեղաշրջումը:
Թուրքիայի Գերագույն քրեական դատարանը ԱՄԷ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվող հորդանանցի լրագրող Ահմեդ Մահմուդ Այեշ Ալ-Աստալի դատավարությունը հետաձգել է 2022 թվականի մարտի 31-ին։ Դատարանը չեղարկել է նաև հորդանանցի լրագրողի՝ այդ երկրում բնակվելու պարտադրանքը։ Վերջինս մեղադրվում է լրտեսության մեջ: Ահմեդ Մահմուդ Այեշ Ալ-Աստալին ձերբակալվել է 2020 թվականի հոկտեմբերին՝ Թուրքիայի հետախուզական ծառայության և ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպության համատեղ գործողության արդյունքում: Նա մեղարդվում է ԱՄԷ-ի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Միևնույն ժամանակ, Անկարայի ու Ռիադի հարաբերությունները սրվեցին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից հետո: Չնայած պարիսիցծոցյան արաբական երկու եկրների հետո Էրդողանի կառավարության տարաձայնություններին, Անկարան կարծես թե փորձում է ժողովբրդի ու կառավարության թշնամիների հետ հարաբերությունները կարգավորելով, լուծել երկրում առկա տնտեսական ճգնաժամի խնդիրը: Ավելի վաղ, Անկարան փորձում էր կարգավորել հարաբերություններն ԱՄՆ-ի ու Իսրայելի ռեժիմի հետ:
Էրդողանի այս քայլերը վկայում են այն մասին, որ Թուրքիայում 2018թ սկսված և մեծ արագությամբ առաջ գնացող տնտեսական խնդիրներն ազդում են այս երկրների վրա:
Թուրքիայի խորհրդարանի ամենամեծ՝ «Ժողովրդա-հանրապօետական» կուսակցությունը, ինչպես նաև մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, մշտապես հայտարարել են, որ տնտեսական ճգնաժամի պատճառը կառավարության վարած սխալ քաղաքականությունն է, հատկապես՝ տարածաշրջանում Սիրիայի ու Իրաքի օկուպացիայի հարցում:
Թուրքիայի տնտեսական վիճակի մասին կանխատեսումներչը վկայում են, որ լուծումը մոտ ապագայում դժվար թե հնարավոր լինւի: Թուրք տնտեսագետների կարծիքով, ազգային արժույթի արժեզրկումը դարդացրել է գնաճի տեմպերը կառավարելու և տնտեսական աճի խթանմանն ուղղված ջանքերը:
Երկրի Կենտրոնական բանկն այս տարվա համար կանխպատեսել է 23 տոկոս գնաճ: Լիրան արժեզրկվել է 50 տոկոսով, իսկ վառելիքի ու սննդամթերքի գների աճը խնդիրներ է առաջացրել թուրքերի համար: 2021 թ. դեկտեմբերևին, բանկային տոկոսոադրույգների նվազեցումից հետո, գնաճը Թուրքիայում հասավ 36 տոկոսի: Այս ցուցանիշն աննախադեպ է 2002թ հետո: