Մեկնաբանություն- Արտաքին միջամտության դերը Ղազախստանի անկարգություններում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i163146-Մեկնաբանություն_Արտաքին_միջամտության_դերը_Ղազախստանի_անկարգություններում
2022 թվականի սկզբին Ղազախստանի 20 խոշոր քաղաքներում անկարգությունների վերածված զանգվածային բողոքի ցույցերը ևս մեկ անգամ փաստեցին օտարերկրյա լուրջ միջամտության դերն ու ազդեցությունը դրանցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2022 08:46 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Արտաքին միջամտության դերը Ղազախստանի անկարգություններում

2022 թվականի սկզբին Ղազախստանի 20 խոշոր քաղաքներում անկարգությունների վերածված զանգվածային բողոքի ցույցերը ևս մեկ անգամ փաստեցին օտարերկրյա լուրջ միջամտության դերն ու ազդեցությունը դրանցում:

Այլ կերպ ասած, անկարգություններին արտաքին միջամտությունը շատ լուրջ է եղել: Ավելին՝  որոշ օտարերկրյա կառավարություններ, Արևմուտքի շահերի շրջանակում, շարունակում են բացասական դեր խաղալ Ղազախստանում փոփոխություններ իրականացնելու գործում։ 

Հունվարի 2-ին  մեկնարկած բողոքի ցույցերի ընթացքում, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ  Տակաևը բազմիցս հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին միջամտել են արտաքին դերակատարներ: Բրիտանիայի և ԱՄՆ-ի գլխավորությամբ և որոշ տարածաշրջանային կառավարությունների օգնությամբ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններին միջամտությունը չի կարելի  անտեսել:

Արևմուտքը,  տարածաշրջանի որոշ երկրների օգնությամբ, կրկնապատկել է Տոկաևին տապալելուն ուղղված իր ջանքերը: Սակայն տարածաշրջանի անկախ կառավարությունների, հատկապես՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դիմադրությունն ու աջակցությունը Ղազախստանի կառավարությանը, չեզոքացրեցին օտար կառավարությունների դավադրությունները:

Տոկաևը վերջերս ևս մեկ անգամ անդրադարձավ  այդ երկրում տեղի ունեցած անկարգություններում արտաքին դերակատարությանը: Նա մասնավորապես նշեց. «Անկարգությունների ժամանակ ահաբեկիչները վերահսկողություն ենս ահմանել Ալմաթիի օդանավակայանում, որպեսզի զինված անձինք և ահաբեկիչները կարողանան առանց որևէ խնդրի մուտք գործել քաղաքներ և ստանձնել կառավարության դեմ հարձակումները ղեկավարելու պատասխանատվությունը: Այս մարդիկ Ղազախստան են եկել միջինասիական երկրներից մեկից՝ անկարգությունները ղեկավարելու նպատակով»:

Ղազախստանի նախագահի այս հայտարարությունը վկայում է, որ  օտարերկրյա զինված խմբերը դերակատարություն ունեն այդ երկրի և Կենտորնաակն Ասիայի այլ երկրների ճակատագրում: Այս հայտարարությունները և այն փաստը, որ ցուցարարները եղել են զինված, ապացուցում, որ Արևմուտքը փորձում է տապալել Ղազախստանի օրինական կառավարությունը, կամ փորձել Ռուսաստանին ներգրավել նոր դիմակայության մեջ:

Անկարգությունների ընթացքում, չստանալով ոստիկանության և ռազմական ուժերի մեծ մասի աջակցությունը, Տոկաևի կառավարությունը դիմեց ՀԱՊԿ-ին՝ աջակցելու երկրում խաղաղությունը վերականգնելու հարցում: Ու թեև Ղազախստան մեկնած խաղաղապահները ՀԱՊԿ անդամ երկրներից էին, Արևմուտքը հենց սկզբից փորձեց խոչընդոտել այս համագործակցությանը:

ԱՄՆ ղեկավարները  գոհ էին Ղազախստանում տեղի ունեցած անկարգություններից,  սակայն  Ռուսաստանի ներկայությունը հակասում էր իրենց  ծրագրերին: Ղազախստանում խաղաղության հաստատումից հետո, խաղաղապահները խաղաղապահները, ներառյալ՝ ռուսական զորքերը, լքեցին այդ երկիրը:

Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու նրանց տարածաշրջանային դաշնակիցներն ի սկզբանե ցույց տվեցին, որ աջակցում են ապստամբներին և չափազանց զայրացած են երկրում  խաղաղության հաստատման կապակցությամբ: