Մեկնաբանություն- Վիեննայի բանակցություններում մթնոլորտը դրական է
Կարճ ընդմիջումից հետո, որի ընթացքում բանակցող պատվիրակությունները մեկնել էին մայրաքաղաքներ՝ խպորհրդակցությունների, Վիեննայի բանակցութունների ութերորդ փուլը վերսկսվել է և ընթանում է կառուցողական ու հեռանակարային մթնոլորտում:
Իրանի բանակցային թիմն այս փուլում հանդես է եկել նոր առաջարկներով: Իսկ բանակցող մյուս կողմերին նախաձեռնություններով հանդես գալը խրախուսելը վկայում է այն մասին, որ Թեհրանը բանակցություններին մասնակցում է հստակ մոտեցմամբ:
Բանակցությունների այս փուլում իրանական պատվիրակության կազմում է նաև ԻԻՀ ԱԳ տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարին: Բանակցություններում համաձայնության գալու և խնդիրներն ավելի մանրամասն քննարկելու համար կարևոր է Իրանի տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին: Վիեննայի բանակցություններին Իրանի ակտիվ մասնակցությունը վկայում է, որ Թեհրանը լուրջ է տրամադրված իր նպատակին հասնելու հարցում: Սակայն Վիեննայում ԱՄՆ-ի պատվիրակության և այդ երկրի ներքին քաղաքականության դիրքորոշումներում կան հակասություններ:
Մյուս կողմից, բանակցող որոշ պատվիրակություններ, բանակցությունների վրա կենտրոնանալու փոխարեն, փորձում են ստանալ Իսրայելի համաձայնությունը, որն ըստ երևույթին անհրաժեշտ է արևմտայն կառավարություններին ՝ բանակցություններն ավարտին հասցնելու վերաբերյալ արագ որոշում կայացնելու համար:
Իսրայելը մշտապես կործանարար դեր է ունեցել ՀԳՀԾ-ի հարցում: Իսկ ներկայումս, կեղծ հայտարարություններով, փորձում է կանխել հակաիրանական պատժամիջոցների վերաբերյալ ցանկացած համաձայնություն: 2015թ., երբ ստորագրվեց ՀԳՀԾ-ն, Իսրայելի վարչապետը դեմ արտահայտվեց դրան, սակայն նրան չհաջողվեց կանխել փաստաթղթի ստորագրումը: Եվ այսօր նույնպես, վիեննայի բանակցություններին զուգահեռ, Իսրայելն ակտիվացրել է իր գործողությունները:
Հաշվի առնելով բանակցություններում տիրող դրական ու հեռանկարային մթնոլորտը, բանակցող կողմերը պետք է լուրջ կամք դրսևորեն՝ կայացնելու համապատասխան քաղաքական որոշումներ:Շաբաթ օրը, բանակցություններում չինական կողմի ներկայացուիցիչ Վան Քուանը հայտարարեց, որ բանակցող բոլոր կողմերը համամիտ են այն հարցում, որ բանակցությունները մուտք են գործել վերջնական փուլ, հատկապես հաշվի առնելով, որ Իրանը ներկայացրլ է իր առաջարկների վերջնական փաթեթը:
Հատկանշական է, որ Իարնի բանակցող պատվիրակության անդամներից մեկն IranPress-ին-ին ասել է, որ կողմերի միջև առաջարկների փոխանակումը սովորական պրակտիկա է ցանկացած բանակցություններում, և բանակցությունների սկզբից Իրանը բազմաթիվ առաջարկներ է արել մյուս կողմերին։
Բանակցություններից Իրանի ակնկալած ամենակարևոր արդյունքը հակաիրանական պատժամիջոցների չեղարկումն է: Եվ եթե մյուս կաոմղը անի դրան հակառակ որևէ քայլ, բանակցությունների ավարտը կբարդանա:
Իրանցի երիտասարդ գիտնականների ջանքերի շնորհիվ ձեռք բերված խաղաղանպատակ միջուկային ծրագրի ձեռքբերումների պահպանումը նույնքան կարևոր է, որքան հակաիրանական պատժամիջոցների վերացումը, և բանակցություններում այս երկու հարցերն Իարնի համար նույն մակարդակի վրա են: