Մեկնաբանություն- Ուկրաինայի պատերազմը և Եվրոպայում ուժերի հավասարակշռության փոփոխությունը
Ռուս-ուկրաինական պատերազմի սկիզբը խախտեց ռազմական հավասարակշռությունը, հատկապես եվրոպական երկրների միջև: Այնպես որ Գերմանիան պաշտպանական մոտեցման փոփոխության շրջանակում, իր ռազմական բյուջեին հատկացրեց 100 միլիարդ եվրո:
Նշելով, որ Գերմանիան պետք է ներդրումներ կատարի իր անվտանգության, ինչպես նաև ազատության և ժողովրդավարության պաշտպանության համար, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցն ասել է.«Սա նշանակում է, որ Գերմանիան պաշտպանության վրա ծախսում է իր համախառն ներքին արդյունքի երկու տոկոսը»:
Ռազմավարության այս փոփոխությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Եվրոպան, հատկապես Գերմանիան, վերջին տարիներին պաշտպանական մոտեցում են ցուցաբերել, և նույնիսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մի քանի տարի առաջ հրաժարվեց իր ռազմական բյուջեն հասցնել ՀՆԱ-ի 2%-ի: Ուկրաինայում պատերազմի բռնկումը պատճառ դարձավ, որ Գերմանիան մեծ փոփոխություն կատարի իր պաշտպանական և ռազմական քաղաքականության մեջ և քայլեր է ձեռնարկել այն ամրապնդելու ուղղությամբ՝ պաշտպանական քաղաքականությունը հարձակողական քաղաքականության վերածելով:
Ոչ միայն Գերմանիան, այլեւ Եվրոպան այժմ դիտարկում է այս մոտեցումը։ «Մենք զենք ենք ուղարկում այս պատերազմում Ուկրաինայի բանակին աջակցելու համար, քանի որ աննախադեպ իրավիճակում ենք հայտնվել»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը։
Եվրամիությունը, որը վերջին տասնամյակներում մշտապես վանկարկում է մերձեցման կարգախոսը, վերջին տարիներին շեշտը դրել է ՆԱՏՕ-ից անկախ ռազմական ուժերի հզորացման և առանց ԱՄՆ-ի մասնակցության եվրոպական միասնական ռազմական ուժի ստեղծման վրա: Եվրոպական պաշտպանության գործակալության վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԵՄ անդամ երկրները 2020 թվականին 198 միլիարդ եվրո են ծախսել պաշտպանական բյուջեների վրա՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին։
Չնայած այս քաղաքականությանը, Եվրոպան այժմ փոխել է իր մոտեցումը՝ կարևորելով Ուկրաինային օգնելու համար տարբեր զինատեսակներ ուղարկելը, այդ թվում՝ զենիթային հրթիռներ և կործանիչներ։ «Ռուսաստանի հարձակումը շրջադարձային է: Մեր խնդիրն է օգնել Ուկրաինային պաշտպանվել Պուտինի բանակից։»,- ասել է Գերմանիայի կանցլեր Շուլցը տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին։ Բացի Գերմանիայից, Ուկրաինա ռազմական տեխնիկա առաքելու մասին հայտարարել են նաև Ֆրանսիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սլովակիան, Էստոնիան, Լատվիան, Բելգիան և Չեխիան։ Հրապարակված զեկույցների համաձայն՝ եվրոպական երկրներից օգնությունը ներառում է վառելիք, գնդացիրներ, հակատանկային զենքեր և «Սթինգեր» զենիթային հրթիռներ։
Այս բոլորն այն դեպքում, երբ Ռուսաստանն արձագանքել է Գերմանիայի որոշմանը։ «Գերմանիան մտադիր է զենք ուղարկել Ուկրաինա: Ռուսաստանը հիշում է, թե ինչպես գերմանական զենքերը սպանեցին ռուս ժողովրդին: Գերմանիան այժմ կարծես վերադարձել է Հիտլերի ժամանակաշրջան, և ցանկանում է օգնել ուկրաինացի նեոնացիստներին նույնը անել»,- Twiter-ում գրել է Կահիրեում Ռուսաստանի դեսպանատունը։
Այս բոլորը պատճառ է դարձել, որ Բելառուսը, որը Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՄՆ-ի ճնշման ներքո հրաժարվել է իր հողում միջուկային զենքի տեղակայումից, Արեւմուտքին նախազգուշացնի իր հողում միջուկային հրթիռներ տեղակայելու մասին: Այդ երկրում միջուկային զենքի տեղակայման վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը այս առումով ձեռնարկված գործնական քայլերից է։
Ռազմական հավասարակշռությունը Եվրոպայում այժմ կարծես կտրուկ փոխվում է, և Կանաչ մայրցամաքը կրկին արագորեն գնում է դեպի սպառազինում, ինչպես դա արվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, իսկ մյուս կողմից՝ սպառազինությունների մրցակցությունը սրվել է. Սա լուրջ սպառնալիք է համաշխարհային խաղաղության համար։