Մարտ 12, 2022 11:43 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Նոր զարգացում՝ Ուկրաինայի պատերազմում օտարերկրկա ուժերի ներկայության հարցում

Ուկրաինայում ընթացող պատերազմին զուգահեռ, այդ երկրում օտարերկրյա ուժերի ներկայության հարցում նոր զարգացումն եր են տեղի ունենում: Մասնավորապես՝ Վլադիմիր Պուիտնը ամաձայնել է ռուսամետ կամավորական ուժերի ներկայությանը Ուկրաինայի դեմ պատերազմում: ՌԴ ԱԽ նիստում Պուիտնը հայտարարել է, որ եթե որևէ մեկը ցանկանում է օգնել դոնբասցիներին «կամավոր և ոչ փողի համար», ապա նրանց պետք է օգնել տեղափոխվել պատերազմական գոտիներ:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում իքնահռչակ հանրապետություններին օգնել ցանկացող 160 հազար կամավորականների մեծ մասն Արևմտյան Ասիայից են: Սիրիայի տարբեր քաղաքներում տեղակայված ռուսական ռազմակայանները նույնպես կամավորներ են գրանցում ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։

Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվայի այս քայլը պատասխան է Ուկրաինայի արևմտամետ կառավարության հայտարարությանը՝ օտարերկրյա կամավորներին ուկրաինական բանակին միանալու վերաբերյալ: Փետրվարի 27-ին, նախագահի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում, Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկրում ձևավորվում է  օտարերկրյա կամավորների միջազգային ստորաբաժանում: Ավելի ուշ, նա ստորագրել է հրամանագիր, որով հրամայել է Ուկրաինայի պաշտպանությանը մասնակցել ցանկացող բոլոր օտարեկրացիների  համար կիրառել «ժամանակավոր վիզային ռեժիմը»: 2016 թվականին Ուկրաինայի զինված ուժերում զինվորական ծառայության կանոնակարգի համաձայն,  օտարերկրյա քաղաքացիներն իրավունք ունեն կամավոր կերպով ծառայել երկրի զինված ուժերում:

Կիևը հայտարարել է, որ ԶՈՒ օտարեկրյա ստորաբաժանմանն առաջիկայում կմիանա 16 հազար օտարերկրացի կամավորական: Նրանց մի մասն Ուկրաինա է ժամանել երեք օր առաջ: Հաղորդվում է, որ օտարերկրյա կամավորականների մեծ մասն ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Հնդկաստանի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են: Հարկ է նշել, որ ավելի վաղ, Ուկրիանայի զինված ուժերին էին միացել նաև մի խումբ Վրաստանի քաղաքացիներ, որոնց թվում էր պաշտպանության նախկին նախարարը: Այս հարցում մեծ է եղել արևմտյան ԶԼՄ-ների դերը, որոնք արտասահմանցիներին խրախուսել են կամավորագրվել ու միանալ Ուկրիանայի ԶՈՒ միջազգային լկեգեոնին: Հարկ է  նաև նշել, որ կամավորները բարձր աշխատավարձ են ստանում:

Այստեղ մեծ է նաև Արևմուտքի ու նրա դաշնակիցների դերը: Մարտի 4-ին ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարեց, որ ԱՄՆ-ը Սիրիայում «Ալ-Թանֆ» բազայում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին վերապատրաստում է՝ Ուկրաինա ուղարկելու համար:

Հայտարարության մեջ ասված է. «ԱՄՆ ԿՀՎ-ն և ԶՈՒ հատուկ գործողությունների հրամանատարությունը շարունակում են Արևմտյան Ասիայում և աֆրիկյան երկրներում ԻԼԻՊ-ի նոր ստորաբաժանումների ձևավորումը: Ամերիկացիներն ահաբեկիչներին Ուկրաինա են տեղափոխվելու  ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայությունների հետ համագործակցությամբ՝ Լեհաստանի տարածքով»:

Սակայն ԱՄՆ-ն միակը չէ: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը նախկինում ահաբեկիչներ է ուղարկել Լիբիա ու Լեռնային Ղարաբաղ, ներկայումս նույնպես ահաբեկիչներ է ուղարոկյւմ Ուկրաինա: 2020թ 44-օրյա պատերազմում, Թուրքիան Սիրիայից մոտ 1000 ահաբեկյիչ էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ Հայաստանի դեմ կռվելու համար: Իսկ պատերազմից հետո  ահաբեկիչները շարունակեցին մնալ տարածաշրջանում և հիմա ուղարկվում են Ուկրիանա: Մինչ այժմ Թուրքիայի սահմանով Ուկրաինա է մեկնել շուրջ 450 ահաբեկիչ:

Եվ ի պատասխան Արևմուտքի ու նրա դաշնակիցների կողմից Ուկրիանայի զինված ուժերում կռվելու պատրաստ կամավորականների ու ահաբեկիչների հավաքագրման, Վլադիմիր Պուտինը հրամայել է օգնել 16 հազար կամավորականներին, որոնք ցանկանում են կռվել Ուկրիանայի դեմ, տեղափոխվել պատերազմական գոտիներ: Այսպսիով, Ուկրիանայի պատերազմը դուրս է գալիս երկու երկրների  միջև հակամարտության շրջանակից ու ստանում է միջազգային մասշտաբներ:

Պիտակ