Անդրադարձ՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցության կարեւորության մասին
(last modified Sun, 13 Mar 2022 08:07:25 GMT )
Մարտ 13, 2022 11:37 Asia/Tehran
  • Անդրադարձ՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցության կարեւորության մասին

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, աշխարհով մեկ ստեղծվեցին և գործարկվեցին տարածաշրջանային և միջազգային նպատակներ հետապնդող բազմաթիվ կազմակերպություններ:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվելով քսաներորդ դարի վերջին տասնամյակում,  կարողացել է բավարարել անդամ երկրների և կառավարությունների պահանջներից շատերը:

Միջազգային միջկառավարական այս կազմակերպությանն Իրանի անդամակցությամբ, անդամ պետությունների և անդամ երկրների ժողովուրդների շրջանում  մեծապես ամրապնդվեց այն ակնկալիքը, որ Շանհայի կազմակերպությունը աշխարհում  կունենա անմրցակից ռազմական և պաշտպանական հզորություն: Այդ կապակցությամբ, հատուկ արարողությամբ ստորագրվել է Իրանի և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջև խորհրդակցությունների հանդիպման արձանագրությունը։

Փաստաթղթի ստորագրման արարողությանը մասնակցել էին Ուզբեկստանի արտաքին գործերի փոխնախարար Վլադիմիր Նարովը, Շանհայի համագործակցության կազմակերպության  պատասխանատուներ և միջկառավարական այս կազմակերպության մարմինների  ղեկավարներ։ Այս փաստաթուղթը վկայում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու Իրանի պատրաստակամության և Իրանի կողմից միջկառավարական այս կազմակերպության կանոնադրության նպատակների և սկզբունքների պահպանման մասին: Հատկանշական է, որ Իրանը, Դուշանբայում կայացած  Շանհայի համագործակցության կազմակերպության գաղաթաժողովի ժամանակ դարձավ կազմակերպության անդամ: Հենց այդ ժամանակ,  մեծ թվով անկախ  քաղաքական շրջանակներ և քաղաքական ու անվտանգության հարցերով փորձագետներ Իրանին ներկայացնում էին որպես Շանհայի համագործակցության կազմակերպության  բացակայող օղակ: Այս կապակցությամբ, Ուզբեկստանի ԱԳ փոխնախարար և միջկառավարական կազմակերպությունների առաջատար փորձագետ Վլադիմիր Նարովը համոզված է.

«Իրանի նման երկրի անդամակցությամբ ընդլայնվում է Շանհայի համագործակցության կազմակերպության  աշխարհագրական պատասխանատվությունը և նոր հեռանկար է բացվում տարածաշրջանային համագործակցության ընդլայնման համար»:

Թերևս դա է պատճառը, որ անկախ քաղաքական շրջանակները, Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը համարում էին հաղթանակ-հաղթանակ իրավիճակ՝ Իրանի և կազմակերպության մյուս անդամների համար: Բացի այն օգուտներից, որոնք Իրանը կքաղի այս անդամակցությունից, նաև իր հսկայական աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ներուժով, այն կարող է արդյունավետ դեր խաղալ այս կազմակերպության հզորության գործում։ Իրանի անդամակցությանն Արևմուտքի դեմ արտահայտվելու պատճառներից մեկը  հենց այս փաստն է։ Ասիա մայրցամաքի և հատկապես Արևմտյան Ասիայի տարածաշրջանի աշխարհագրությանը հայացք նետելը ապացուցում է Իրանի անկրկնելի աշխարհաքաղաքական դիրքը  մայրցամաքում: Իրանի մասին  հիշատակվում է Ասիայի քաղաքական և աշխարհագրական բաժանումների մեծ մասում։ Իրանն Արևմտյան Ասիայի և Պարսից ծոցի ափին գտնվող երկրներից է: Իրանը նաև գտնվում է Կասպից ծովի առափնյա երկրների շարքում  է և ցամաքային կամ ջրային կապեր ունի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և նույնիսկ Ռուսաստանի հետ։ Միաժամանակ Իրանը համարվում է հարավարևմտյան Ասիայի ենթախմբի անդամ  և հանդիսանում է Տնտեսական համագործակցության կազմակերպություն (ԷԿՕ) -ի հիմնադիր և ակտիվ անդամ։ Ակնհայտ է, որ նման եզակի իրավիճակը Իրանին մի կողմից վերածել է աշխարհի արևմուտքի ու արևելքի տրանսպորտային խաչմերուկի, մյուս կողմից՝ հյուսիսի և հարավի հաղորդակցության առանցքային կենտրոնի: Միաժամանակ Իրանը համարվում է աշխարհի առաջատար երկրներից մեկը իր նավթի ու գազի պաշարներով, իսկ ավելի քան 80 միլիոն բնակչությամբ, համարվում է տարածաշրջանի ամենամեծ երկրներից մեկը։ Այս առումով, Իրանը, բացի իր ուրույն աշխարհաքաղաքական դիրքից, ունի աշխարհատնտեսական դիրք և  տնտեսական հսկայական ներուժ։