Մեկնաբանություն-ԻՀՊԿ-ն հրթիռային հարձակում է իրականացնել Էրբիլում Մոսադի բազաների վրա
Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության հակաահաբեկչական ստորաբաժանումը հայտարարել է, որ Էրբիլը կիրակի առավոտյան արևելքից 12 բալիստիկ հրթիռների հարձակման թիրախ է դարձել:
Այսօր առավոտյան տեղի ունեցած հարձակումը պատասխան գործողություն էր Սիոնիստական ռեժիմի դեմ։ Օրեր առաջ, Սիոնիստական ռեժիմը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններ է ձեռնարկել Իրաքի Քուրդիստանի տարածքից։ Ուստի այսօր առավոտյան հարձակման ժամանակ հրթիռային թիրախ են դարձել Իրաքի Էրբիլ քաղաքում տեղակայված իսրայելական հետախուզական ծառայության (Մոսադ) երկու բազաները։ Իրաքյան լրատվական աղբյուրները հայտնել են, որ հարձակումների հետևանքով զոհվել է ինը սիոնիստ սպան, մի քանիսը վիրավորվել են:
Այս հարձակումը կարևոր է մի քանի առումով:
Նախ, այս հարձակումը ցույց տվեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ լուրջ է տրամադրված իր անվտանգությունն ապահովելու հարցում, և անպատասխան չի թողնի որևէ գործողություն, որն ուղղված կլինի իր անվտանգության դեմ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը նախկինում բազմիցս ապացուցել է այդ ռազմավարությունը, այդ թվում՝ հրթիռային հարձակում իրականացնելով Իրաքում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան բազայի վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ ասվում է. «Մենք վստահեցնում ենք Իրանի մեծ ժողովրդին, որ իսլամական հայրենիքի անվտանգությունն ու խաղաղությունը Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կարմիր գիծն է, և որևէ մեկին թույլ չի տրվի սպառնալ կամ հարձակվել դրա վրա»: ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ ասված է.«Մեկ անգամ ևս զգուշացնում ենք հանցավոր Սիոնիստական ռեժիմին, որ ցանկացած չարիքի կրկնությունը կարժանանա կոշտ, վճռական և կործանարար պատասխանների»:
Երկրորդ. Այսօր առավոտյան, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թիրախավորել է միայն Մոսադի բազաները և չի թիրախավորել իրաքյան կամ ամերիկյան որևէ կենտրոն։ Հետևաբար, թշնամու ամերիկացիներին կամ իրաքցիներին թիրախավորելու վերաբերյալ թշնամու տարածած լուրերը կեղծ են։
Երրորդ, այս հարձակումները ցույց տվեցին Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի անվտանգության տեղեկությունների խորությունը, քանի որ նրանք գիտեին Էրբիլում իսրայելական զորքերի նստավայրի տեղը և թիրախավորել էին միայն Մոսադի կենտրոնները:
Չորրորդ. Այս հարձակումները ցույց տվեցին իրանական հրթիռների ճշգրտությունը, քանի որ ոչ խաղաղ բնակիչներ են տուժել, և ոչ էլ այլ ուժեր կամ շրջաններ: Սա վկայում է Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական կարողությունների մասին:
Հինգերորդ. Այսօրվա հրթիռային հարձակումները ոչ մի կապ չունեն Սիրիայում Իսրայելի վերջին գործողության հետ, և Իրանի Իսլամական Հանրապետությունը ուրիշ անգամ ավելի վճռական կպատասխանի Իսրայելի այդ գործողությանը: Նշենք, որ Սիրիայում Սիոնիստական ռեժիմի իրականացրած վերջին գործողության հետևանքով նահատակվել էին ԻՀՊԿ երկու հրամանատարներ:
Վեցերորդ. Իրաքի պաշտոնյաները և Քուրդիստանի տեղական կառավարության պաշտոնյաներն այն պայմաններում բողոքեցին իսրայելական բազաների դեմ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռակոծության դեմ, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս զգուշացրել էր այդ տարածքում Իսրայելի հակաիրանական գործողությունների մասին: Բացի այդ, Իրաքի աշխարհագրությունը վերջին տարիներին լայնորեն օգտագործվել է Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիների կողմից, այդ թվում կարելի է անդրադառնալ 2020 թվականի հունվարի 3-ի առավոտյան, ամերիկյան զորքերի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար, նահատակ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Ուստի Իրանի կողմից Իրաքի ինքնիշխանության ոտնահարման մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ի կառավարությունը օգտագործում են Իրաքի տարածքը, այդ թվում՝ Քուրդիստանն, իրենց հակաիրանական նպատակները հետապնդելու համար: