Մեկնաբանություն - Իրանի արտգործնախարարի այցը Ռուսաստան և դրա արդյունքները
(last modified Wed, 16 Mar 2022 15:01:55 GMT )
Մարտ 16, 2022 18:31 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանի արտգործնախարարի այցը Ռուսաստան և դրա արդյունքները

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի գլխավորությամբ պատվիրակությունը երեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու և բանակցություններ վարելու նպատակով ժամանել են Մոսկվա։

Ամիր Աբդոլլահյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հանդիպել է Լավրովին և նրա հետ խոսել երկկողմ հարցերի, այդ թվում՝ Վիեննայի բանակցությունների, Ուկրաինայի, Սիրիայի, Եմենի, Աֆղանստանի շուրջ։

Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Ռուսաստանը խոչընդոտ չի հանդիսանա համաձայնության հասնելու համար, և որևէ կապ չկա ուկրաինական զարգացումների ու  Վիեննայի բանակցությունների միջև»:

Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Վիեննայի բանակցությունների մեկնարկի սկզբից, ՌԴ-ն դրական ու կառուցողական դեր է ունեցել և մինչև բանակցությունների ավարտը և լավ, կայուն ու ամուր համաձայնության հասնելը, լինելու է Իրանի կողքին ու աջակցելու է Թեհրանին»:

Լավրովը նույնպես Ամիր Աբդոլլահյանի հետ բանակցությունը բնութագրել է բարեկամական ու հայտնել միջազգային, առևտրական ու տնտեսական ոլորտներում Իրանի հետ համագործակցության հուշագրերի ձևակեպման մասին: ՌԴ-ի ԱԳ նախարարը շեշտել է.«Ոչ մի անօրինական պատժամիջոց չի կարող կանխարգելել Իրանի ու ՌԴ-ի զարգացող հարաբերությունները»:  Լավրովն ասել է.«Մոսկվան կոչ է անում հնարավորինս արագ վերականգնել ՀԳՀԾ-ն: Ամերիկացիների պետք է վերադառնան ՀԳՀԾ ու չեղարկեն անօրինական պատժամիջոցները»:

Ռուսաստանի կառուցողական դերի վերաբերյալ Վիեննայի բանակցություններում Իրանի ԱԳ նախարարը ընդգծումը  արվել է հաշվի առնելով Ռուսաստանի դեմ արևմտյան հոգեբանական պատերազմը, այդ թվում Վիեննայի բանակցությունները և այն պնդումը, թե Մոսկվան մտադիր է խոչընդոտել Իրանի և 4+1 խմբի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնության ճանապարհը։

Ավելի վաղ, Ռուսաստանը պահանջել էր, ուկրաինական պատերազմի պատճառով այդ երկրի  դեմ սահմանված պատժամիջոցների  շրջանակում,  իր տնտեսական և առևտրային հարաբերություններն Իրանի հետ չներառվեն պատժամիջոցներում: Բայց Ռուսաստանի այս պահանջն արժանացել է ԱՄՆ-ի բացասական արձագանքին: ԱՄՆ-ը դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների  չեղարկմանը:

Վերջին զարգացումները, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի այցը Ռուսաստան և նրա բանակցությունները ռուս գործընկերոջ հետ,  դրական արդյունքներ են տվել։ Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին գրավոր երաշխիք է տվել, որ մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն խոչընդոտի ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի հետ համագործակցությանը։ Ի պատասխան Լավրովի,  ամերիկացի պաշտոնյան ասել է.«Մենք չենք բոյկոտում Ռուսաստանի մասնակցությունը միջուկային նախագծերին, որոնք ՀԳՀԾ-ի ամբողջական իրականացմանը վերադառնալու գործընթացի մաս են կազմում»: 

Ամբողջությամբ ընդունելով Իրանի պահանջներն այժմ միջուկային գործարքը վերջնական տեսքի բերելու համար գնդակն ԱՄՆ-ի դաշտում է:

Նշելով, որ Վիեննայի բանակցություններում դադարը կարող է ենթահող ստեղծել մնացած հարցերի լուծման և բոլոր կողմերի՝ իրենց հանձնառություններին վերադառնալու համար, Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Իրանական բանակցային թիմը լուրջ ջանքեր է գործադրում անկախ ու հզոր Իրանի շահերն ու սկզբունքներն ու ժողովրդի շահերն ապահովելու համար»։

Ամիր Աբդուլլահյանն ասել է. «Գնդակը ԱՄՆ-իի դաշտում է՝ անհրաժեշտ պատասխանները  տրամադրելու բանակցությունների հաջող ավարտի համար։ Եթե ​​ամերիկյան կողմը իրատես լինի, մենք Վիեննայում բոլոր բանակցող կողմերի աջակցությամբ կկնքենք լավ, ամուր և տևական համաձայնագիր»։

Եթե ​​ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է ավարտել Վիեննայի բանակցությունները, ապա պետք է հրաժարվի իր նոր և ընչաքաղց  պահանջներից և դրական արձագանքի Իրանի սկզբունքային պահանջներին, այն է՝ միակողմանի պատժամիջոցների վերացում, ստուգում և երաշխիքներ տրամադրել, որ կրկին դուրս չի գա ՀԳՀԾ-ից: