Մեկնաբանություն - Ուկրաինայի պատերազմը և պարենային համաշխարհային ճգնաժամի հեռանկարը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i167560-Մեկնաբանություն_Ուկրաինայի_պատերազմը_և_պարենային_համաշխարհային_ճգնաժամի_հեռանկարը
Ավելի քան 40 երկիր կոչ են արել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)-ին արտահերթ նիստ հրավիրել՝ պարենային ճգնաժամի դեմ պայքարելու համար, որը, ամենայն հավանականությամբ, կսրվի ուկրաինական պատերազմի հետևանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2022 14:12 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ուկրաինայի պատերազմը և պարենային համաշխարհային ճգնաժամի հեռանկարը

Ավելի քան 40 երկիր կոչ են արել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)-ին արտահերթ նիստ հրավիրել՝ պարենային ճգնաժամի դեմ պայքարելու համար, որը, ամենայն հավանականությամբ, կսրվի ուկրաինական պատերազմի հետևանքով:

FAO-ի տվյալները ցույց են տալիս, որ ուկրաինական ճգնաժամը, պարենի և մթերքի համաշխարհային գների աճից բացի, զգալի ազդեցություն կունենա գյուղատնտեսության, հումքի և այլ շուկաների վրա։

Ստորագրող երկրները ընդգծում են, որ Ուկրաինայում հակամարտությունը սկսելուց առաջ սննդամթերքի պակասի զգալի մարտահրավերներ կային, որոնք սրվել էին նաև կորոնավիրուսի բռնկմամբ և այս ամենն ազդել է աշխարհի տասնյակ երկրներում միլիոնավոր մարդկանց պարենային անվտանգության վրա։

Ուկրաինայում պատերազմը շարունակվելու պատճառով,  ավելացել էեն մտավախությունները գյուղատնտեսական արտադրանքի գլոբալ պակասի վերաբերյալ: Ռուսաստանը և Ուկրաինան այնպիսի ապրանքների հիմնական արտադրողներն են, ինչպիսիք են ցորենը, գարին, եգիպտացորենը, ձեթի սերմերը և սոյայի հատիկները:

Հաշվի առնելով Ռուսաստանի դեմ արևմտյան լայնածավալ պատժամիջոցները, ինչպես նաև ուկրաինական պատերազմի պայմանները, այդ երկրում գյուղատնտեսական արտադրության հեռանկարները շատ մռայլ են:

Ուկրաինայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Օստենկոն ասում է.«Պատերազմի հետևանքով  տուժել են  Ուկրաինայի տնտեսության բոլոր ոլորտները»:

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) իր  զեկույցում հայտարարել է, որ Ուկրաինայի բերքի 30 տոկոսը չի  մշակվելու պատերազմի հետևանքների պատճառով: Ռուսաստանի  դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով աշխարհի պարենային անվտանգությունը շուտով կխաթարվի հատկապես զարգացող երկրներում։ Ռուսաստանի ինչպես նաև Ուկրաինայի ցորենի պաշարներից կախվածությունը, և այս երկու երկրների դերը գյուղատնտեսական ապրանքների համաշխարհային արտադրության և արտահանման գործում, տրանսպորտային խնդիրներն ու պարենային օգնությունը լրջորեն ազդել են այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են Եմենը, Եթովպիան, Աֆղանստանը և Սիրիան:

Փաստորեն, ուկրաինական պատերազմը սրել է աշխարհում սովի ճգնաժամը։ Գլոբալիզացիայի և փոխկախվածության դարաշրջանում Արևելյան Եվրոպայի նման տարածաշրջանում զարգացումները ուղղակիորեն ազդում են այլ տարածաշրջանների վրա, ինչպիսիք են Արևմտյան Ասիան և Աֆրիկյան մայրցամաքը: 

Ուկրաինական պատերազմը, թվում է, բացասական խորը ազդեցություն է ունեցել աշխարհի կյանքի տարբեր կողմերի վրա՝ ներառյալ տնտեսությունը, առևտուրը և ապրանքների փոխադրումը:

Արժույթի միջազգային հիմնադրամն ավելի վաղ նախազգուշացրել էր համաշխարհային տնտեսության վրա ուկրաինական պատերազմի և ռուսական պատժամիջոցների ծանր ազդեցության մասին, մասնավորապես աճի դանդաղեցման և համաշխարհային անկման առումով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմը և դրա ազդեցությունը պարենային ու էներգետիկ շուկաների վրա կարող են բացասական մեծ  հետևանքներ ունենալ աշխարհի համար։

Գուտերեշն ասել է. «Ուկրաինայում պատերազմի հետևանքները սպառնում են պարենի և էներգիայի համաշխարհային շուկաներին և հեռահար հետևանքներ են ունենալու կլիմայի գլոբալ ծրագրի վրա»:

ՄԱԿ-ը ավելի վաղ մտահոգություն էր հայտնել պարենի և մթերքի մատակարարման խափանման կապակցությամբ՝  և նշել որ դա կհանգեցնի սննդի մատակարարման համաշխարհային համակարգի փլուզմանը: