Մեկնաբանություն - Ուկրաինայի պատերազմը և պարենային համաշխարհային ճգնաժամի հեռանկարը
Ավելի քան 40 երկիր կոչ են արել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)-ին արտահերթ նիստ հրավիրել՝ պարենային ճգնաժամի դեմ պայքարելու համար, որը, ամենայն հավանականությամբ, կսրվի ուկրաինական պատերազմի հետևանքով:
FAO-ի տվյալները ցույց են տալիս, որ ուկրաինական ճգնաժամը, պարենի և մթերքի համաշխարհային գների աճից բացի, զգալի ազդեցություն կունենա գյուղատնտեսության, հումքի և այլ շուկաների վրա։
Ստորագրող երկրները ընդգծում են, որ Ուկրաինայում հակամարտությունը սկսելուց առաջ սննդամթերքի պակասի զգալի մարտահրավերներ կային, որոնք սրվել էին նաև կորոնավիրուսի բռնկմամբ և այս ամենն ազդել է աշխարհի տասնյակ երկրներում միլիոնավոր մարդկանց պարենային անվտանգության վրա։
Ուկրաինայում պատերազմը շարունակվելու պատճառով, ավելացել էեն մտավախությունները գյուղատնտեսական արտադրանքի գլոբալ պակասի վերաբերյալ: Ռուսաստանը և Ուկրաինան այնպիսի ապրանքների հիմնական արտադրողներն են, ինչպիսիք են ցորենը, գարին, եգիպտացորենը, ձեթի սերմերը և սոյայի հատիկները:
Հաշվի առնելով Ռուսաստանի դեմ արևմտյան լայնածավալ պատժամիջոցները, ինչպես նաև ուկրաինական պատերազմի պայմանները, այդ երկրում գյուղատնտեսական արտադրության հեռանկարները շատ մռայլ են:
Ուկրաինայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Օստենկոն ասում է.«Պատերազմի հետևանքով տուժել են Ուկրաինայի տնտեսության բոլոր ոլորտները»:
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) իր զեկույցում հայտարարել է, որ Ուկրաինայի բերքի 30 տոկոսը չի մշակվելու պատերազմի հետևանքների պատճառով: Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով աշխարհի պարենային անվտանգությունը շուտով կխաթարվի հատկապես զարգացող երկրներում։ Ռուսաստանի ինչպես նաև Ուկրաինայի ցորենի պաշարներից կախվածությունը, և այս երկու երկրների դերը գյուղատնտեսական ապրանքների համաշխարհային արտադրության և արտահանման գործում, տրանսպորտային խնդիրներն ու պարենային օգնությունը լրջորեն ազդել են այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են Եմենը, Եթովպիան, Աֆղանստանը և Սիրիան:
Փաստորեն, ուկրաինական պատերազմը սրել է աշխարհում սովի ճգնաժամը։ Գլոբալիզացիայի և փոխկախվածության դարաշրջանում Արևելյան Եվրոպայի նման տարածաշրջանում զարգացումները ուղղակիորեն ազդում են այլ տարածաշրջանների վրա, ինչպիսիք են Արևմտյան Ասիան և Աֆրիկյան մայրցամաքը:
Ուկրաինական պատերազմը, թվում է, բացասական խորը ազդեցություն է ունեցել աշխարհի կյանքի տարբեր կողմերի վրա՝ ներառյալ տնտեսությունը, առևտուրը և ապրանքների փոխադրումը:
Արժույթի միջազգային հիմնադրամն ավելի վաղ նախազգուշացրել էր համաշխարհային տնտեսության վրա ուկրաինական պատերազմի և ռուսական պատժամիջոցների ծանր ազդեցության մասին, մասնավորապես աճի դանդաղեցման և համաշխարհային անկման առումով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմը և դրա ազդեցությունը պարենային ու էներգետիկ շուկաների վրա կարող են բացասական մեծ հետևանքներ ունենալ աշխարհի համար։
Գուտերեշն ասել է. «Ուկրաինայում պատերազմի հետևանքները սպառնում են պարենի և էներգիայի համաշխարհային շուկաներին և հեռահար հետևանքներ են ունենալու կլիմայի գլոբալ ծրագրի վրա»:
ՄԱԿ-ը ավելի վաղ մտահոգություն էր հայտնել պարենի և մթերքի մատակարարման խափանման կապակցությամբ՝ և նշել որ դա կհանգեցնի սննդի մատակարարման համաշխարհային համակարգի փլուզմանը: