Մեկնաբանություն. Բայդենի երկրորդ եվրոպական ճամփորդությունը՝ Ռուսաստանի նկատմամբ ճնշումներին ու սպառնալիքներին զուգահեռ
ՄԱՆ նախագահ Ջո Բայդենը, չորեքշաբթի օրն իր երկորդ եվրոպական ուղևորության շրջանակում ժամանել է Բրյուսել: ԱՄՆ նախագահը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի, G7-ի և ԵՄ ղեկավարների գագաթնաժողովներին։ Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախագահը մասնակցում է ԵՄ գագաթնաժողովին:
Հինգշաբթի օրը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ունեցած ելույթում, Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո, ՆԱՏՕ-ն պատրաստվում է ընդունել նոր պաշտպանական ռազմավարություն և շարունակել աջակցությունն Ուկրաինային: Նա հավելել է, որ Արևելյան Եվրոպայում կձևավորվի չորս նոր մարտական ստորաբաժանում, հաստատելով դաշինքի աջակցություննը իր հովանավորության տակ գտնվող երկրներին: ԱՄՆ նախագահն ասել է, որ իր կարծիքով, Ռուսաստանը պետք է հեռացվի G20 խմբից, հավելելով, որ այդ հարցը բարձրացրել է Բրյուսելում տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ:
Անդրադառնբալով հակառուսական պատժամիջոցներին, Ջո Բայդենն ասել է. «Պատժամիջոցները երբեք չեն կարող դառնալ զսպող ուժ: Դրանք զսպելու են միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»: Չինաստանի կողմից Ռուսաստանին հավանական աջակցության վերաբերյալ ԱՄՆ նախագահն ասել է. »Պեկինը գիտի, թե ինչ ծանր տնտեսական հետևանքներ կունենա Ռուսաստանին տրամադրված օգնությունը»: Նա հավելել է, որ եթե Ուկրաինայի պատերազմում Պուտինը կիրառի քիմիական զենք, ԱՄՆ-ն կդիմի պատասխան քայլի, սակայն այդ քայլը կախված կլինի իրավիճակից:
Կարելի է ասել, որ Բայդենի հանկարծակի ու չպլանավորված այցի իրական նպատակը, Ռուսաստանի նկատմամբ ճնշումների խստացումն է և իր ռուս գործընկերոջը զգուշացնելը՝ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել Մոսկվա-Վաշինգտոն ուղղակի առճակատման: Ռուսաստանի նկատմամբ ճնշման քաղաքականության շրջանակյում և Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության պատրվակով, մարտի 24-ին, ԱՄՆն-ն նոր պատժամիջոցներ է սահմանել 400 ռուս քաղաքական գործիչների և ընկերությունների նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է, ներառելով մի քանի տասնյակ պաշտպանական ընկերություններ, Դումայի 328 անդամների և Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական հաստատության՝ ՌԴ Խնայբանկի ղեկավարին: Հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը համահունչ է Ռուսաստանի դեմ Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կողմից ձեռնարկված նմանատիպ գործողություններին և ցույց է տալիս այս երկրների միասնությունը՝ Վլադիմիր Պուտինին պատասխանատվության ենթարկելու հարցում։
ԱՄՆ-ն այս պահին Եվրոպայի հետ միավորվելու և Ռուսաստանին թուլացնելու բացառիկ հնարավորություն է տեսնում: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասում է. «Այցի ընթացքում Բայդենը փորձելու է «ամրապնդել այն դաշինքը, որը մենք կառուցել ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ»:
2021թ հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության փաստաթղթում Ռուսաստանը նշված է որպես այդ երկրի դեմ ուղղված սպառնալիք: Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, Վաշինգտոնի հակառուսական քաղաքականությունը և Մոսկվայի նկատմամբ ճնշման քաղաքականության կիրառումը նոր չափեր են ստացել: ԱՄՆ-ն Ռուսաստանին ճնշում է ոչ միայն քաղաքական, տնտեսական ու ռազմական ոլորտներում, այլ փորձում է արատավորել նաև Վլադիմիր Պուտինի հեղինակությունը, մեղադրանքներ հնչեցնելով վերջինիս հասցեին: Իսկ դա հակասում է դիվանագիտական սկզբունքներին: Ուկրիանայի պատերազմից հետո Վաշինգտոնն ընդլայնել է Ռուսաստանի դեմ ուղղված հոգեբանական ու քարոզչական պատերազմը: ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանին ներկայացնել որպես սպառնալիք, որի դեմ պետք է պայքարել Արևմուտքում և ամբողջ աշխարհում: Եվ G20-ից Ռուսաստանին հեռացնելու Բայդենի պահանջը հնչում է հենց այդ շրջանակում: Այդ պահանջն իհարկե կոշտ արձագանքի է արժանացել Չինաստանի կողմից, որը Ռուստասաի դաշնակիցն է ԱՄՆ-ի դեմ պայքարում: