Մեկնաբանություն-Դոլարը դուրս է գալիս Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i167844-Մեկնաբանություն_Դոլարը_դուրս_է_գալիս_Թուրքիայի_և_Ռուսաստանի_միջև_երկկողմ_առևտրից
Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տարիներին աշխարհի երկրների, հատկապես նավթ և բնական գազ արտահանողների կողմից երկկողմ, տարածաշրջանային և միջազգային գործարքներում ԱՄՆ դոլարի օգտագործումը զգալիորեն մեծացրել է Միացյալ Նահանգների տնտեսական և ֆինանսական հզորությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2022 14:20 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Դոլարը դուրս է գալիս Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրից

Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տարիներին աշխարհի երկրների, հատկապես նավթ և բնական գազ արտահանողների կողմից երկկողմ, տարածաշրջանային և միջազգային գործարքներում ԱՄՆ դոլարի օգտագործումը զգալիորեն մեծացրել է Միացյալ Նահանգների տնտեսական և ֆինանսական հզորությունը։

ԱՄՆ-ի տնտեսական հզորության կարևոր մասը պայմանավորված է  դոլարով իրականացվող միջազգային առևտրով։ Այս գործոնը թույլ է տվել Սպիտակ տան պաշտոնյաներին, խորհրդակցելով բազմազգ նավթային ընկերությունների հետ, պատժամիջոցներ կիրառել զարգացող աշխարհի դեմ և զերծ պահել նրանց տնտեսական զարգացումից: Աշխարհի երկրներն ԱՄՆ դոլարով առևտր անելու պատճառով այս երկրի տիրապետության տակ են։ ԱՄՆ-ն ազգային արժույթի հզորությամբ և միջազգային կազմակերպություններում իր ենթակա կառույցների միջոցով տնտեսական պատժամիջոցներ է կիրառում աշխարհի տարբեր երկրների նկատմամբ։

Կասկածից վեր է, որ եթե աշխարհի երկրները ԱՄՆ դոլարից բացի այլ արժույթներ օգտագործեն,  ԱՄՆ-ի  տնտեսական հզորությունը կնվազի։ Արդյունքում, ԱՄՆ-ը կկորցնի զարգացող երկրների դեմ պատժամիջոցներ կիրառելու իր կարողությունը։ Աշխարհի այդ երկրների ղեկավարները փորձում են փրկվել ԱՄՆ-ի  գերիշխանությունից։ Ակնհայտ է, որ երկրների կողմից երկկողմ առևտրում  ազգային արժույթների օգտագործումը ծանր հարված կհասցնի ԱՄՆ-ի տնտեսությանը։ Անկասկած, նավթ արտահանող երկրների կողմից ազգային արժույթների օգտագործումը կարող է կրկնապատկել  ճնշումն ԱՄՆ-ի վրա։ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և Հնդկաստանը շահագրգռված չեն ԱՄՆ-ի գերակայությամբ։ Այս երկրները սկսել են դոլարը առևտրից դուրս բերելու ջանքերը։ 2017 թ.ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած  հրամանագրի համաձայն, ռուսական նավահանգիստներում առևտուրը հնարավոր է միայն ռուսական ռուբլով: Փաստորեն, ՌԴ կառավարությունն արդեն հինգ տարի արգելել է ամերիկյան դոլարով առևտուրը։

Ռուսաստանի կառավարությունը աստիճանաբար նվազագույնի կհասցնի դոլարի մասնաբաժինը իր արժութային պահուստներում, որպեսզի նվազեցնի իր կախվածությունը դոլարից և ապահովի իր տնտեսությունը պատժամիջոցների վնասներից։

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեբ Թայիբ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում, կառևորելով երկկողմ տնտեսական հարաբերությունների շարունակականությունն ընդգծել են.«Անկարան և Մոսկվան փոխադարձ առևտրի համար կարող են օգտագործել դոլարը, եվրոն, ռուբլին, ոսկին և յուանը»:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը կարող է ռուբլին օգտագործել Ռուսաստանի հետ առևտրի համար։ Թուրքիայի միանալը Ռուսաստանի հետ երկկողմ առևտրում դոլարի վերացմանը, թեև բացասական  մեծ ազդեցություն չի ունենա ԱՄՆ տնտեսության վրա, բայց այդ քայլը մտածելու տեղիք է տալիս:

Փաստորեն, կարելի է կանխատեսել, որ 2022 թվականին ԱՄՆ-ի ճնշումները Թուրքիայի վրա կշարունակվեն։