Մեկնաբանություն. Նեգևի հանդիպման նպատակներն ու արդյունքները
Արաբական չորս երկրների արտգործնախարարների և Սիոնիստական ռեժիմի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, բռնազավթված Պաղեստինի Նեգև անապատում կայացել է բազմակողմ հանդիւպում:
Հանդիպմանը մասնակցել են Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Մարոկկոյի ԱԳ նախարարները, Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Սա արաբական երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումն էր Իսրայելում։
Անցած շաբաթ նմանատիպ երկու հանդիպում է տեղի ունեցել նաև Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ և Հորդանանի Ալ-Աքբա շրջաններչում: Այս բոլոր հանդիպումներին ներկա են եղել ԱՄԷ-ի ու Եգիպոտսի ներկայացուցիչները: Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչը մասնակցել է Շարմ էլ-Շեյխի և Նեգևի հանդիպումներին: Բացառությամբ Իրաքի, որը մասնակցել է Ալ-Աքբայի հանդիպմանը, մնացած արաբական երկրները ճանաչում են Սիոնիստական ռեժիմը և դիվանագիտական հարաբերություններ ունեն ռեժիմի հետ։ Այս հանդիպումները Սիոնիստական ռեժիմի հետ արաբական երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակությունն են, որը սկսվել է 2020թ.:
Հարկ է նշել, որ սա արաբական երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումն է օկուպացված Պաղեստինի տարածքում: Մինչ այժմ սիոնիստների ներկայացուցչի մասնակցությամբ բոլոր հանդիպումները կայացել են որևէ արաբական երկրույմ:
Վերջին մեկ տարում Բահրեյնի ու ԱՄԷ-ի պաշտոնյաները մի քանի անգամ այցելել են բռնագրավված Պաղեստին, սակայն այդ տարածքներում արաբ պաշտոնյաների մասնակցությամբ բազմակողմ նիստ մինչ այժմ չէր կայացել:
«Ռայ Ալ-Յում» թերթի խմբագիր, արաբական աշխարհում հայտնի վերլուծաբան Աբդուլ Բարի Աթվանը, Նեգևի հանդիպման վերաբերյալ հոդվածում, գրել է. «Արաբական երկրները պաշտոնապես և ոչ պաշտոնապես ընդունել են օկուպացիոն ռեժիմին և փորձում են ապահովել ռեժիմի անվտանգությունը։ Հանդիպմանը մասնակցած արաբական երկրների պաշտոնյաները չեն մտածում իրենց արժանապատվության մասին՝ կանգնելով Դմադրության առանցքի դեմ»:
Մյուս կողմից, Բայդենի իշխանության գալուց հետո, սա արաբ և իսրայելցի պաշտոնայբների առաջին համատեղ հանդիպումն է ԱՄՆ նախագահի հետ: Դա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն նույնպես կարևորում է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացւը:
Այլ հարց է, որ հանդիպումը կայանում է ուկրաինական ճգնաժամի ֆոնին: իսկ Բայդենի ներկայությաունն այդ հանդիպմանը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմ պատերազմում արաբական վերոնշյալ երկրներն աջակցում են Ուկրիանիային: Դա նշանակում է, որ թեև ԱՄԷ-ն, Բահրեյնը, Եգիպտոսը և Մարոկկոն պաշտոնական դիրքորոշում չեն հայտնել ուկրաինական պատերազմի վերաբերյալ, սակայն գործնականում անցել են ԱՄՆ-ի կողմը։
Շատ կարևոր է այն հանգամանքը, որ Նեգևի հանդիպումը կայացել է Շարմ էլ-Շեյխի և Ալ-Աքբայի հանդիպումների հետ միասին, և Վիեննայի բանակցություններում համաձայնության կայացման հավանականության ֆոնին: Սիոնիստական ռեժիմին մտահոգում է այն հանգամանքը, որ Իրանի բռնագրավված ակտիվները կարող են ազատ արձակվել, պատժամիջոցները չեղարկվել, ինչը դրական մեծ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա: Հետևաբար ռեժիմը փորձում է նման հանդիպումների ժամանակ արծարծել նաև իր մտահոգությունները: Նախկինում նույնպես հակաիրանական հանդիպումներ եղել են, սակայն դրանցից ոչ մեկն արդյունք չի ունեցել Սիոնիստական ռեժիմի ու արաբական երկրների համար: Հետևաբար, նման հանդիպումները ոչ միայն չեն թուլացնում Իրանի դիրքն այլ հակառակը՝ վակայում են այդ դիրքրի բարձրանալու մասին:
Ի վերջո պետք է նշել, որ նման հանդիպումները Սիոնսիտական ռեժիմին հնարավորույուն են տալիս շարունակել պաղեստինցիների նկատմամբ բռնությունները: Հատկանշական է, որ Նեգևի հանդիպմանը զուգահեռ, ռեժիմի կաբինետը հաստատել է Նեգև անապատում 5 նոր ավանների կառուցման ծրագիրը: