Մեկնաբանություն- Չինաստանում կայացել է Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների հանդիպումը
Այսօր Չիանստանում կայացել է Աֆղանտանի հարևան երկրների ԱԳ նախարարների երրորդ հանդիպումը: Նախկին երկու հանդիպումները կայացել են Պակիստանի և Իրանի մայրաքաղաքներ Իսլամաբադում և Թեհրանում:
Աֆղանստանի հարևան երկրների ԱԳ նախարարների նիստը կազմակերպվում է Պակիստանի ջանքերով, որը համարվում է թալիբների միակ աջակիցը: Իսլամաբադի ջանքերն ուղղված են թալիբների կառավարության միջազգային ճանաչմանը և աֆղանցի ժողովրդին միջազգային մարդասիրական օգնության տրամադրմանը: Իսլամաբադում չէին սպասում, որ թալիբների կողմից Աֆղանստանի նկատմամբ վերահսկողության սահմանմամբ, նրանց իշխանության միջազգային ճանաչումը բարդ կլինի և նույնիսկ կարժանանա լայնածավալ ընդդիմության: Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք այդ երկրի հետ երկու տարի տևած բանակցությունների ընթացքում թալիբների առաջնորդ Մոլլա Բարադարը փորձում էր ապահովել Աֆղանստանի քաղաքական միջավայրում իր ներկայությունը, խմբավորման երկրորղ ճյուղը՝ «Հաղանի» խմբավորմումը, որը ճանաչված է նաև որպես «Հաղանի» ցանց, և գործում է Պակիստանի հետախուզական ծառայության հսկողության ներքո, գրավեց Քաբուլն ու խախտեց Դոհայում ԱՄՆ-ի հետ Մոլլա Բարադարի կնքած պայմանագիրը: ԱՄՆ-ն այս հարցում պատասխանատու համարելով Պակիստանին և թալիբներին մեղադրելով Դոհայի համաձայնագիրը խախտելու մեջ, ոչ միայն հրաժարվեց ճանաչել թալիբների իշխանությունն այլև բռնագրավեց Աֆղանստանի ու Պակիստանի ակտիվները:
Աֆղանստանի հարցերով փորձագետ Ամին Ֆարջադի կարծիքով. «ԱՄՆ-ն Աֆղանստանի ճգնաժամի հիմնական մեղավոր է համարում Պակիստանին: Վաշինգտոնը համոզված է, որ թալիբներին կառավարում է Պակիստանի բվանակը: Հետևաբար Սպիտակ տունը փորձում է թուլացնել թալիբների կողմից կառավարվող Աֆղանստանում Պակիստանի դիրքերը»:
Սակայն բացի Պակիստանի խնդրից, թալիբներն իրենք էլ; որևէ լուրջ քայլ չեն արել աշխարհի ուշադրությունը գրավելու և իրենց իշխանությունը ճանաչելու համար: Աղջիկների կրթության իրավունքի ապահովման, հինգերորդ դասարանից բարձր դասարաններում սովորելու աղջիկների իրավունքի ապահովման և ներառական կառավարության ձևավորման վերաբերյալ համաշխարհային պահանջներին թալիբների ընդդիմությունը նվազեցնում է նաև այդ երկրի ժողովրդին միջազգային հումանիտար օգնության տրամադրման դրդապատճառները:
Աֆղանստանի հարցերով փորձագետ Ռուի Սեֆաթն ասում է. «Միակ կողմը որ կարող է օգնել Աֆղնաստանում ճանաչել թալիբների իշխանությունը, հենց ինքը «Թալիբանն»- է, որը սական ընդդիմանում է երկրում քաղաքացիական իրավունքի վերաբերյալ համաշխարհային պահանջին»:
Պակիստանն ու Չինաստանը, որ ամենամեծ ջանքերն են գործադրում թալիբների իշխանությունը ճանաչելու և Աֆղանստանին օգնելու ուղղությամբ, ունեն սեփական դրդապատճառները և հետապնդում են սեփական շահերը:
Չինաստանը, որը վերջերս Քաբուլ է ուղարկել արտգործնախարար Վան Յիին, ձգտում է վերահսկողությունս ահմանել Աֆղանստանի հանքային և ստորգետնյա պաշարների վրա: Պեկինն իր համար խնդրահարւոյց է համարում պատժամիջոցների կիրառումը և ԱՄՆ-ի կողմից թալիբներին չճանաչելը:
Պակսիտանը, որ երկու տասնամյակ անց իրեն Աֆղանստանում հաղթող է համարում, շարունակում է ջանքերը՝ թալիբների իշխանությունն ամրապնդելու ուղղությամբ: Սակայն մի կողմից ԱՄՆ-ի ճնշումները, մյուս կողմից՝ Աֆղանստանում տիրող հումանիտար աղետի վախը, Իսլամաբադում մտահոգություններ են առաջացրել Աֆսնաստանի ապագայի վերաբերյալ: Եվ այս իրավիճակը կարծես թե չի փոփոխվում Աֆղանստանի հարևան երկրների ԱԳ նախարարների հանդիպումներով: