Մեկնաբանություն - Չինաստանն զգուշացրել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների համատարած հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i169490-Մեկնաբանություն_Չինաստանն_զգուշացրել_է_Ռուսաստանի_դեմ_սահմանված_պատժամիջոցների_համատարած_հետևանքների_կապակցությամբ
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը զգուշացրել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների բացասական հետևանքների կապակցությամբ: Չժաո Լիջյանն ԱՄՆ-ին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել համաշխարհային տնտեսական համակարգի կանոններին հավատարիմ մնալու և դրա կայունությունը պահպանելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2022 14:47 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Չինաստանն զգուշացրել է Ռուսաստանի դեմ սահմանված  պատժամիջոցների համատարած հետևանքների կապակցությամբ

Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը զգուշացրել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների բացասական հետևանքների կապակցությամբ: Չժաո Լիջյանն ԱՄՆ-ին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել համաշխարհային տնտեսական համակարգի կանոններին հավատարիմ մնալու և դրա կայունությունը պահպանելու համար:

Ուկրաինայի ճգնաժամի նկատմամբ  ԱՄՆ-ի վերաբերմունքը մշտապես քննադատության է ենթարկվել միջազգային հանրության, այդ թվում՝ Չինաստանի կողմից։ Վաշինգտոնը փորձում է Ուկրաինայի ճգնաժամի հարցով տարբեր երկրներին  ստիպել քայլ պահել Սպիտակ տան քաղաքականության հետ: Այդ բռնի պահանջին չենթակվող երկրներին դիմակայելու համար Սպիտակ Տունն օգտագործում է այնպիսի գործիքներ, ինչպիսիք են տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները: 

Միացյալ Նահանգները մոբիլիզացրել է իր բոլոր դաշնակիցներին՝ Ռուսաստանի դեմ տարբեր պատժամիջոցներ կիրառելու համար, և այնպիսի երկրներ, ինչպիսին Ավստրալիան է, շարունակում են ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության մեջ իրենց դիրքերն ամրապնդելու համար: Վերջերս Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել  Ռուսաստանի 14 պետական ընկերությունների նկատմամբ:

Անկախ նրանից թե Ռուսաստանի հարաբերություններն Ավստրալիայի նման երկրների հետ ինչ մակարդակում են գտնվում, այդ երկիրը փորձում է իր պատժամիջոցներով Մոսկվային ճնշման տակ դնել, սակայն այն ինչ կարող է բացասաբար ազդել համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների վրա, ԱՄՆ-ի կողմից  սառը պատերազմից բխող  հակաքարոզչությունն է: 

Միջազգային հարցերով փորձագետ Հաֆբաերն ասում է.«Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի և նրա հակառուս դաշնակիցների գործողությունները մինչ այժմ բավական արդյունավետ չեն եղել, սակայն կարող են բացասաբար ազդել համաշխարհային տնտեսության վրա»։

Սպիտակ Տունն Ուկրաինայում պատերազմ հրահրելով նպատակ ունի Արևելքի և Ռուսաստանի դաշնակիցների միջև պառակտում առաջացնել, ինչպես նաև ստիպել, որ երկրները ենթարկվեն ԱՄՆ-ի հակառուսական քաղաքականությանը՝ Մոսկվայի նկատմամբ իր դիրքերն ամրապնդելու նպատակով: Դա այն դեպքում, երբ  ամերիկացիները խոստովանել են,որ Վաշինգտոնը չի կարողացել հասնել իր նպատակներին։

Միջազգային հարցերով ամերիկացի փորձագետ Մայքլ Զովաեկն ասում է. <Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն  խորհրդանշական բնույթ են կրում, քանի որ դրանք այնքան էլ ազդեցություն չեն ունեցել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վարքագծի վրա, և ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինը  և արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտպանված  են նման պատժամիջոցներից>:

Արևմտյան շրջանակների տեսակետների համաձայն՝ Ուկրաինայի ճգնաժամում  Չինաստանն իր խաղն է խաղում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ։ Որպես անկախ պետություն՝ Չինաստանը ոչ միայն քննադատում է ԱՄՆ-ի պահվածքը Ուկրաինայի պատերազմում, այլև ձգտում է պառակտել Արևմուտքը՝ կրկնելով ռուսական պատժամիջոցների հետևանքները համաշխարհային տնտեսության վրա։ Իհարկե, Արևմուտքի որոշ շրջանակներ չինացի պաշտոնյաների հայտարարությունները Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների գլոբալ վնասի մասին լոզունգ են համարում և համոզված են, որ Չինաստանն իր  սեփական շահն է  հետապնդում այս հարցում։