Մեկնաբանություն. Բացահայտվել են Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական գործողության այլ ասպեկտներ
Չնայած ԱՄՆ-ի ջանքերին՝ թաքցնելու Ուկրաինայում իր ռազմական կենսաբանական լաբորատորիաների աշխատանքը, Ռուսաստանը բացահայտել է այս գործունեության նոր կողմերը:
Ռուսաստանի ՊՆ-ն չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը և Դեմոկրատական կուսակցության մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ուղղակիորեն վերահսկում են Ուկրաինայում ԱՄՆ ռազմական կենսաբանական ծրագիրը։ Բացի այդ, այս ծրագրին մասնակցել են նաև Pfizer և Moderna դեղագործական ընկերությունները։
Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ, որի ընթացքում ռուսները գրավեցին տարածքներ, որտեղ գտնվում են կենսաբանական լաբորատորիաներ, բացահայտվեցին այդ կենտրոնների գործունեության բնույթի անհայտ կողմերը, հատկապես տարբեր պաթոգենների արտադրությունը: Կենտրոնները գործում են ԱՄՆ ՊՆ-ի ֆինանսավորմամբ և աջակցությամբ: Ռուսաստանի ՊՆ-ն 2022 թվականի մարտի սկզբին հայտարարեց, որ Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաներից ձեռք են բերվել փաստաթղթեր, որոնց համաձայն, Կիևը նպատակ է ունեցել ոչնչացնել ԱՄՆ ՊՆ-ի ռազմական կենսաբանական ծրագրի փաստաթղթերը, քանի որ դրանց արտահոսքը մտահոգում էր Պենտագոնին։ Չնայած Պենտագոնի անմիջական աջակցությամբ Ուկրաինայում կործանարար կենսաբանական գործունեության անհերքելի ապացույցներին, Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ այդ ապացույցները ճշգրիտ չեն: Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը հայտարարել է, որ Ուկրաինայում 30 ամերիկյան կենսաբանական լաբորատորիա կա, որոնք ոչնչացվել են, ռուսական հաղորդագրությունների համաձայն: Կենսաբանական զենքի մշակման հարցում Ուկրաինային աջակցելու ԱՄՆ գործողությունների բացահայտումն արտացոլում է Վաշինգտոնի բնույթը և իրական և անմարդկային մտադրությունները: Իրականում, ԱՄՆ-ուկրաինական պաշտպանական համագործակցության ստվերի ներքո, արտադրվել են տարբեր կենսաբանական նյութեր: ԱՄՆ Պետդեպարտամենտը պնդում է, որ Վաշինգտոնը լաբորատորիաներ չունի Ուկրաինայում, մինչդեռ ապացույցները ցույց են տալիս, որ Պենտագոնն ուղղակիորեն շահագործել է լաբորատորիաները, և որ ամերիկյան կապալառուներն իրականացրել են կենսաբանական ծրագրեր: ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ասում է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի անհանգստության հիմնական պատճառը Ռուսաստանի մուտքն է իր կենսաբանական լաբորատորիաներ և հասանելիությունը արտադրված պաթոգեններին:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Վաշինգտոնը սկսեց հետխորհրդային երկրներում կենսաբանական զենքի լաբորատորիաների ստեղծման գործընթացը։ Չնայած ԱՄՆ-ն հանդիսանում է Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի անդամ, որը վավերացվել է 1972 թվականին և գործում է 1975 թվականից, այս երկիրը իրականում առաջատար է տարբեր տեսակի անմարդկային զենքերի մշակման ու տարածման գործում: Միևնույն ժամանակ, այդ լաբորատորիաների, հատկապես՝ ՌԴ-ի հարևան երկրներում տեղակայված լաբորատորիաների տեղակայումը իրականում նպատակ ունի կենսաբանական սպառնալիքներ ստեղծել Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանի բացահայտումը պարզում է, որ Դեմոկրատական կուսակցության նախկին և ներկա պաշտոնյաները, որոնք զբաղեցրել են բարձր, այդ թվում՝ նախագահի և պետքարտուղարի պաշտոններ, անմիջական դերակատարություն են ունեցել Ուկրաինայում ԱՄՆ-ի կենսաբանական կործանարար գործունեության մեջ՝ ելնելով կուսակցության և ընտրական գործըթնացի շահերից: