Մեկնաբանություն- Հայացք՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի Տաջիկստան կատարած այցելությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i172246-Մեկնաբանություն_Հայացք_Իրանի_զինված_ուժերի_գլխավոր_շտաբի_պետի_Տաջիկստան_կատարած_այցելությանը
Երկուշաբթի օրը Տաջիկստան կատարած այցի ընթացքում ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար՝ Շիր Ալի Միրզայի հետ: Կողմերը քննարկել են Կենտրոնական Ասիայում երկկողմ համագործակցության ընդլայնման և ահաբեկչության դեմ պայքարի ուղիները և մտքեր փոխանակել Աֆղանստանի հարցով տարածաշրջանային համագործակցության շուրջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2022 07:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հայացք՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի Տաջիկստան կատարած այցելությանը

Երկուշաբթի օրը Տաջիկստան կատարած այցի ընթացքում ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար՝ Շիր Ալի Միրզայի հետ: Կողմերը քննարկել են Կենտրոնական Ասիայում երկկողմ համագործակցության ընդլայնման և ահաբեկչության դեմ պայքարի ուղիները և մտքեր փոխանակել Աֆղանստանի հարցով տարածաշրջանային համագործակցության շուրջ։

Հանդիպման ընթացքում Տաջիկստանի պաշտպանության նախարարը ողջունել է ահաբեկչության, կազմակերպված հանցագործության և թմրամիջոցների դեմ պայքարում երկու երկրների համագործակցության մասին Իրանի զինված ուժերի նախագծերը։

Իրանի և Տաջիկստանի իշխանությունները մշտական ​​կապի մեջ են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ, և մինչ այժմ ստորագրել են երկու անվտանգության համաձայնագրեր, բացի տնտեսական պայմանագրերից և հուշագրերից. 2014 թվականի Անվտանգության և իրավապահ մարմինների համագործակցության մասին համաձայնագիրը, որն ընդգծում է երկու երկրների համագործակցությունը՝ ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև դատապարտյալների և հանցագործների արտահանձնման մասին պայմանագիրը, որը ստորագրվել է 2010 թվականին երկու երկրների միջև։

Ներկայումս Կենտրոնական Ասիան շարունակում է բախվել ահաբեկչական գործողությունների հետևանքով առաջացած լուրջ մարտահրավերների: Իրանը և Տաջիկստանը նույնպես ունեն ընդհանուր անվտանգության սպառնալիքներ, ինչպիսիք են՝ թմրանյութերի մաքսանենգումը, ահաբեկչությունը և ծայրահեղականությունը: Մայիսի 2-ին, Տաջիկստանի նախագահ՝ Իմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, կարևորելով երկու երկրի միջև անվատնգության համադրումների ընդլայնումն, ասել է.«Իրանը մտահոգված է տարածաշրջանում, հատկապես Աֆղանստանում տիրող անվտանգության իրավիճակով»:

Իրանի Իսլամական Հանրապետության հայեցակետով, հաշվի առնելով ահաբեկչության անդրսահմանային առանձնահատկությունները, շատ կարևոր է գլոբալ և տարածաշրջանային համագործակցությունը, հատկապես հարևան երկրների միջև և դրան կարելի է հասնել համապատասխան երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կամ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում Շանհայի համագործակցության կազմակերպության միջոցով:

Ըստ այդմ, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ սահմաններում անվտանգության հաստատումից բացի, Իրանի և Տաջիկստանի զինված ուժերը պետք է փոխգործակցեն և մտքեր փոխանակեն միմյանց հետ և ընդլայնեն ռազմական համագործակցությունը՝  ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում:

Իրանում Տաջիկստանի Հանրապետության դեսպան Նիզամուդդին Զահեդին ասել է. «Իրանի կողմից Տաջիկստանի Հանրապետության անկախության ճանաչումը և Դուշանբեում այլ երկրներից առաջ դեսպանություն բացելը պատահականություն չէր: Դա պատմական անհրաժեշտություն էր և բխում էր երկու երկրների ազգային շահերից, որոնք հիմնված են լեզվի, գրականության, պատմության և մշակութային ընդհանրությունների վրա»։