Մեկնաբանություն- Լիբանանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և երկրում իրավիճակի սրման հավանականությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i172346-Մեկնաբանություն_Լիբանանի_խորհրդարանական_ընտրությունների_արդյունքները_և_երկրում_իրավիճակի_սրման_հավանականությունը
Լիբանանի խորհրդարանական ընտրություններում որևէ ուժ չի ստացել ձայների մեծամասնությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 18, 2022 12:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Լիբանանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և երկրում իրավիճակի սրման  հավանականությունը

Լիբանանի խորհրդարանական ընտրություններում որևէ ուժ չի ստացել ձայների մեծամասնությունը:

Ընտրություններից անցել է երեք օր: Մայիսի 17-ին ՆԳՆ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ որևէ կոալիցիա կամ կուսակցություն չի ստացել  խորհդրարանական 128 ձայների մեծամասնությունը, կամ՝ 65 տեղ:

2018 թվականին կայացած  ընտրություններում Դիմադրության կոալիցիան ստացել էր բացարձակ խորհրդարանական մեծամասնություն՝ 71 տեղ: Սակայն այս ընտրություններում Դիմադրության  կոալիցիայի ստացած ձայների թիվը դեռևս հայտնի չէ: Որոշ աղբյուրներ, այդ թվում՝  «Ալ Ջազիրա Քաթարը», հաղորդում են, որ այս ընտրություններում, նախորդի համեմատ, Դիմադրությունը  ստացել է 13 -ով պակաս մանդատ և ընդհանուր առմամբ խորհրդարանում կունենա 58 տեղ: Սակայն այլ աղբոյրւրներ նշում են, որ Դիմադրությունը ստացել է 62 տեղ:

Քրիստոնյա խմբակցություններից «Ազատ ազգային շարժումը», որը գլխավորում է  Ջիբրան Բասիլը, ստացել է 18 մանդատ: Իսկ «Ղավաթ ալ-Լոբնանիե7 կուսակցությունը, որը ղեկավարում է Սամիր Ջաջան, ստացել է 20 մանդատ: Արդյունքում, «Ազատ ազգային շարժումն»  այլևսս խորհրդարանում ամենամեծ քրիստոնեական խմբակցությունը չէ: Նկատի ունենալով, որ Լիբանանի նախագահը ընտրվում է երկրի քրիստոնյաների միջից, ապա «Ազատ ազգային շարժման» և լիբանանյան ուժերի միջև նոր նախագահ առաջադրելու մրցակցությունը թեժ է լինելու: Միշել Աունի նախագահությունը կավարտվի 2022 թվականի հոկտեմբերին։

Մյուս կարևոր կետը վերաբերվում է քաղաքացիական հասարակության և անկախ ներկայացուցիչներին, որոնք ընդհանուր առմամբ ստացել են 26 մանդատ։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք ներառում են 2019թ երկրում տեղի ունեցած ցույցերի արդյունքում ձևավորված խմբերը և ոչ ավանդական կուսակցություններ, խորհյրդարանում ստացել են 15 տեղ: Խորհրդարան են անցել նաև 11 անկախ պատգամավորներ, որոնք բոլորն էլ առաջին անգամ են մտնում Լիբանանի խորհրդարան։

Հաշվի առնելով վերանշյալը, կարելի է ասել.

Նախ՝ հակառակ Դիմադրությանը տապալելուն  ուղղված ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի և ԱՄԷ-ի խոշոր ծախսերին, Դիմադրությունը ստացել է Լիբանանի խորհրդարանի ձայների առնվազն 58-ը, իսկ ընդդիմությունը՝ 47 տեղ:

Երկրորդ հերթին, դեռևս վաղ է կանխատեսել, թե քանի կոալիցիա կձևավորվի  խորհրդանարում: Այս կապակցությամբ, Հեզբոլլահ շարժման էլեկտրոնային լրատվամիջոցների բաժնի ղեկավար Հոսեյն Ռահալը, նշելով, որ ընտրությունների արդյունքները հերքեցին Դիմադրության թշնամիների պնդումները, հավելում է. «Լիբանանի խորհրդարանում հաղթած անկախ թեկնածուներից շատերը թշնամություն չունեն Դիմադրության նկատմամբ: Ուստի անկախ թեկնածուները կարևոր դեր են խաղալու ապագա խորհրդարանում»։

Եվ վերջապես, Լիբանանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են, որ ամենայն հավանականությամբ, երկրում առկա քաղաքական ճգնաժամը կսրվի։  Հաշվի առնելով սուննի խմբերի միջև առկա տարաձայնությունները՝ նրանց կողմից նոր վարչապետի թեկնածությունը ներկայացնելու համար երկար ժամանակ կպահանջվի: Այդ խնդիրը ակնհայտ կլինի հատկապես նախագահի դեպքում, որը նշանակվում է քրիստոնյաներից, քանի որ նոր նախագահը պետք է ունենա խորհրդարանի անդամների երկու երրորդի՝ կամ 85 պատգամավորի ձայները: