Մեկնաբանություն - Սիոնիստական ռեժիմը՝ սպանության ռեժիմ
Ամերիկյան The New York Times թերթն իր հրապարակած զեկույցում գրել է.«Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ-ին հայտնել է, որ նահատակ Սայադ Խոդայիի սպանությունը իր ձեռքի գործն է»:
The New York Times-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, գրել է, որ Սիոնիստական ռեժիմի վարչապետի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել սպանությունը, սակայն, հետախուզության պաշտոնյայի խոսքով՝ Սիոնիստական ռեժիմը հայտնել է ԱՄՆ պաշտոնյաներին, որ Սայադ Խոդայիի սպանությունը ռեժիմի գործակալների ձեռքի գործն է:
Սիոնիստական ռեժիմը ահաբեկիչներ պատրաստելու զորանոց է։ Ահաբեկչությունը բնորոշ է Սիոնիստական ռեժիմին, և այլ կերպ ասած՝ ահաբեկչությունը մեծ դեր է խաղացել ռեժիմի ստեղծման գործում: Պաղեստինի և Լիբանանի բազմաթիվ առաջնորդներ սպանվել են Սիոնիստական ռեժիմի կողմից, և նույնիսկ վերջերս սիոնիստ պաշտոնյաները սպառնացել են Գազայի հատվածում սպանել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա ալ-Սենվարին:
Բացի Պաղեստինի եւ Լիբանանի ղեկավարներից, Սիոնիստական ռեժիմի մարդասպանների խմբի կողմից սպանվել են մեծ թվով գիտնականներ, հատկապես իրանցի գիտնականներ, ինչպես նաեւ մեծ թվով լրագրողներ: Սիոնիստական ռեժիմի կողմից 2000 թվականից ի վեր առնվազն 45 լրագրող է սպանվել։
Նահատակ Սայադ Խոդայիի սպանությունը Սիոնիստական ռեժիմի գործակալների կողմից սպանության վերջին դեպքը չէ։ Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական քայլը հիմնականում պայմանավորված է երկու գործոնով. Առաջին՝ ահաբեկչությունը սիոնիստական ագրեսիայի և օկուպացիայի արդյունք է: Երկրորդ՝ ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմին արեւմտյան տերությունների, հատկապես ԱՄՆ-ի լիակատար աջակցության արդյունքն է։ Այս աջակցության բացահայտիչն այն է, որ սիոնիստական իշխանությունները տեղեկացրել են ԱՄՆ կառավարությանը, որ իրենք են սպանել նահատակ Սայադ Խոդայիին։
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է.-«Այս անմարդկային հանցագործությունն իրականացվում է համաշխարհային իմպերիալիզմի հետ կապված ահաբեկչական գործակալների կողմից, ինչը, ցավոք, ուղեկցվում է ահաբեկչության դեմ պայքարին հավակնող երկրների աջակցությամբ և նրանց պահած լռությամբ»:
Իսրայելի պատերազմի նախարար Բենի Գանցը նախքան նահատակ Խոդայիի սպանությունը մեկնել էր ԱՄՆ և հանդիպել այդ երկրի անվտանգության և հետախուզության պաշտոնյաների հետ: Այդ այցի ընթացքում Բենի Գանցը որոշ անհեթեթ հայտարարություններ արեց Իրանի դեմ և կարծես թե ամերիկյան իշխանություններին հայտնել էր գնդապետ Խոդայիի սպանության մասին դեռևս դրա իրականացումից առաջ։
Թեև սիոնիստները պնդում են, որ նահատակ Խոդային Հեզբոլլահին առաջադեմ և ճշգրիտ հրթիռային տեխնոլոգիաներ փոխանցելու կամ սիոնիստների դեմ «ահաբեկչական» գործողություններ ծրագրելու պատասխանատուն էր, սակայն իրականությունն այլ է:
Վերջին օրերին, ԵՄ գլխավոր բանակցող Էնրիկե Մորայի և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանիի Թեհրան կատարած այցից հետո, Վիեննայի բանակցությունների վերսկսման նշաններ նկատվեցին, ինչը սիոնիստներն իրենց շահերին դեմ են համարում և ցանականում են,որ բանակցությունները ձախողեն:
Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնության կայացումը պայմանավորել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունն ԱՄՆ ահաբեկչական ցուցակից հանելով։ The New York Times-ը, մեջբերելով որոշ վերլուծաբանների տեսակետները, նշել է, որ Սիոնիստական ռեժիմն այդ քայլով նպատակ ունի թույլ չտալ ԱՄՆ-ին համաձայնության գալ Իրանի հետ միջուկային բանակցությունների ընթացքում և կանխել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունն ԱՄՆ ահաբեկչական ցուցակից հանելը:
Նահատակ Խոդայիի սպանությունն ինչ-որ տեղ կապի ունի Սիոնիստական ռեժիմի ներկայիս զորավարժությունների հետ, քանի որ դրանց ընթացքում նույնիսկ վարժանքներ են կատարվել սպանության հետ կապված: