Մեկնաբանություն- Կաննի քաղաքականացված կինոփառատոնը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i173490-Մեկնաբանություն_Կաննի_քաղաքականացված_կինոփառատոնը
Կաննի կինոփառատոնի շուրջ կրկին աղմուկ է բարձրացել: Փառատոնի հաղթողները հայտարարվեցին մի իրավիճակում, երբ հաղթողների ընտրության հարցում հաշվի չի առնվել մասնագիտական ​​մոտեցումը, և ակնհայտ է քաղաքական հայացքի գերակայությունը արվեստի նկատմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2022 08:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Կաննի քաղաքականացված կինոփառատոնը

Կաննի կինոփառատոնի շուրջ կրկին աղմուկ է բարձրացել: Փառատոնի հաղթողները հայտարարվեցին մի իրավիճակում, երբ հաղթողների ընտրության հարցում հաշվի չի առնվել մասնագիտական ​​մոտեցումը, և ակնհայտ է քաղաքական հայացքի գերակայությունը արվեստի նկատմամբ։

Կաննի 2022 թ. կինոփառատոնի մասին հարկ է նշել չորս կետ

Առաջինը կինոփառատոնի ակնհայտ քաղաքականացումն է և գեղարվեստական ​​կողմի գերակայությունը Արևմուտքի քաղաքական միտումների ու շահերի նկատմամբ։ Դրա գագաթնակետը Ուկրաինայի նախագահի ելույթն էր փառատոնի բացման արարողությանը։ Հակառակ համաշխարհային կինոյի և արվեստի փառատոնների սկզբունքների, փառատոնի բացման արարողությանն առցանց ներկա է եղել Ուկրաինայի  նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը պատերազմի ու կինոյի պատրվակով խոսել է իր երկրի դեմ Ռուսաստանի պատերազմի մասին: Իրականում, Զելենսկին փառատոնին ելույթ ունեցավ ոչ թե պատերազմի մասին պատմող ֆիլմի թեմայով,  այլ որպես Արևմուտքի կողմից աջակցվող առաջնորդ, ինչը վերջին ամիսներին ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հակառուսական քաղաքականության շարունակությունն է։

Երկրորդը՝ Ֆիլմերի գնահատման հարցում գեղարվեստական ​​և մասնագիտական ​​բաղադրիչների անտեսումն է. Ցուցադրված որոշ ֆիլմերում, հատկապես իրանցի ռեժիսորների և դերասանների ֆիլմերում, ավելի քիչ գեղարվեստական ​​բաղադրիչներ ենք տեսնում ֆիլմերի արտադրության և բովանդակության մեջ, և ավելի շատ տեսնում ենք իրանական հասարակության աղավաղված և կործանարար պատկերը, որն անհամատեղելի է ներկայիս իրականության հետ: Իրան հասարակությունը քննադատել է այս ֆիլմերը և Կաննի կինոփառատոնի մոտեցմումը դրանց նկատմամբ:

Երրորդ՝ Ֆրանսիայում անցկացված Կաննի 75-րդ կինոփառատոնում նկատելի էր Արևմուտքի հակակրոնական մոտեցման շարունակությունը, հատկապես եվրոպական երկրներում։ Փառատոնում ցուցադրված «Սուրբ սարդ» ֆիլմը, որի դերասանուհին արժանացել է փառատոնի լավագույն դերասանուհի մրցանակին,   Սալման Ռուշդիի ստեղծագործության և եվրոպական երկրներում Սուրբ Ղուրանը հրկիզողների մոտեցման շարունակությունն է: «Սուրբ սարդ» ֆիլմում անարգվել է սրբազան Մաշհադ քաղաքում շիաների ութերորդ իմամի սրբավայրը: Փաստն այն է, որ եվրոպական երկրների բնակիչների շրջանում մեծացել է իսլամի նկատմամբ հետաքրքրությունը: Եվ եվրոպական կառավարություններն իրեցն օրակարգում ներառել են հակաիսլամիզմը, այդ թվում՝ վիրավորելով իսլամի մարգարեին և շիա իմամներին: Համապատասխանաբար, առանց բովանդակության, ինչպես նաև նվազագույն գեղարվեստական ​​ստեղծագործությամբ ֆիլմեր են  արտադրվում և թողարկվում են բացառապես իսլամի կրոնը վիրավորելու նպատակով: Իսկ դա վիրավորում է մուսուլմանների զգացմունքներն ամբողջ աշխարհում, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Եվ չորրորդ՝ վերջին տարիներին արվեստի միջազգային փառատոների, այդ թվում՝ Կաննի կինոփառատոնի գործունեության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ փառատոնները անկախ չեն կառավարությունների քաղաքականությունից, և որ արևմտյան կառավարություններն են այդ փառատոնների հիմնական ղեկավարները: Ուստի ֆիլմերը գնահատելիս և հաղթողներին ներկայացնելիս աչքի են ընկնում նաև արևմտյան կառավարությունների և ազդեցիկ սիոնիստական ​​լոբբիի հայացքներն ու քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ, Կաննի 75-րդ կինոփառատոնում ցուցադրվել և գնահատվել է շիաների ութերորդ իմամի մասին հակակրոնական և վիրավորական ֆիլմը, որտեղ Արևմուտքը քարոզում են կրոնների նկատմամբ հարգանքը և կրոնական խտրականության բացակայությունը՝ որպես մարդու իրավունքների հիմնարար և անխախտ սկզբունք։ Կաննի կինոփառատոնի մոտեցումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդու իրավունքները շարունակում են որպես խոսք մնալ Արևմուտքի ուշադրության կենտրոնում և ւրականում որպես գործիք ծառայում են արևմտյան տերությունների շահերին ու քաղաքականությանը: