Մեկնաբանություն- ԻԻՀ առաջնորդի ուղերձը փոխանցվել է Հռոմի Պապին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i173562-Մեկնաբանություն_ԻԻՀ_առաջնորդի_ուղերձը_փոխանցվել_է_Հռոմի_Պապին
Իրանի կրոնագիտական կենտրոնների տնօրենը Վատիկանում Հռոմի Պապին հետ հանդիպման ժամանակ, նրան է փոխանցել Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի բանավոր ուղերձը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2022 07:43 Asia/Tehran

Իրանի կրոնագիտական կենտրոնների տնօրենը Վատիկանում Հռոմի Պապին հետ հանդիպման ժամանակ, նրան է փոխանցել Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի բանավոր ուղերձը։

Հանդիպման ժամանակ Այաթոլլահ Ալիռեզա Արաֆին  ասել է. «Երբ ԻԻՀ առաջնորդը տեղեկացավ իմ այցի մասին, իր ողջույնը փոխանցեց Ձեզ, ու ողջունեց Լատինակաան Ամերիկայի երկրների հետ Ձեր հարաբերությունները: Իրանի առաջնորդը ողջունել է Ձեր դիրքորոշումն իսլամի և քրիստոնեության միջև հարաբերությունները մեղմելու, ինչպես նաև ճնշվածներին պաշտպանելու հարցում: Առաջնորդը նշել է, որ ակնկալում է, որ Դուք կշարունակեք աջակցությունը ճնշված ժողովուրդներին, հատկապես՝ Պաղեստինում ու Եմենում և հստակ դիրքորոշում կունենաք»:

Հանդիպման ժամանակ Հռոմի Պապը նշել է. «Ողջույններս փոխանցեք Իրանի ժողովրդին և իշխանություններին և կրոնական առաջնորդներին: Մենք կիսում ենք ԻԻՀ առաջնորդի կարծիքը»:

ԻԻՀ առաջնորդի ուղերձը կարևոր է, հաշվի առնելով համաշխարհային խնդիրների վերաբերյալ Հռոմի Պապի  դիրքորոշումները: Ֆրանցիսկոս Պապը բազմիցս կոչ է արել լուծել տարածաշրջանային ու միջազգային ճգնաժամերը, իսկ գերտերություններին հորդորել է ուշադրություն դարձնել այդ խնդիրներին: Միևնույն ժամանակ, որպես աշխարհի կաթոլիկների առաջնորդ, Հռոմի Պապի խոսքերը մեծ ազդեցություն ունեն:

ԻԻՀ առաջնորդն իր ուղերձում անդրադարձել է նաև իսլամի ու քրիստոնեության միջև հարաբերությունները մեղմելուն և իրար ավելի լավ հասկանալու նպատակով միջկրոնական երկխոսությանն ու երկու կորնների խաղաղ համակեցությանն ուղղված Հռոմի Պապի ջանքերին:

2019 թվականի փետրվարին, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Եգիպտոսի Ալ-Ազհար մզկիթի իմամ շեյխ Ահմադ ալ-Թայիբի հետ ստորագրեց «Մարդկության եղբայրության» մասին համատեղ հռչակագիրը և, աշխարհին խաղաղություն մաղթելով, դատապարտեց կրոնական կամ ցանկացած այլ դրդապատճառով իրականացվող բռնությունը:

Բացի այդ, շատ կարևոր է նաև Պաղեստինի խնդրի նկատմամբ Հռոմի Պապի դիրքորոշումը, որը դատապարտել է  Սիոնիստական ռեժիմի հանցավոր գործողություններն ուղղված պաղեստինցիների դեմ: Դատապարտելով 2018 թվականի մայիսին  գրավյալ տարածքների հետ  Գազայի սահմանին պաղեստինցիների սպանդը,  որոնք բողոքում էին  ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու դեմ և որի ժամանակ զոհվեց 60 պաղեստինցի, Հռոմի Պապը հայտարարել է, որ այս սպանությունները միայն  բռնությունների աճի պատճառ են դառնում և հույս է հայտնել, որ  կողմերի միջև երկխոսության արդյունքում, արդարությունը և խաղաղությունը կվերադառնան Արևմտյան Ասիա:

Սուրբ Պետրոսի հրապարակում ունեցած ելույթում, դիմելով հավատացյալներին,  Պապն ասել էր. «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում   զոհված և վիրավոր պաղեստինցիների հարազատներին և աղոթում եմ նրանց համար, ովքեր տառապում են այս գործողությունների հետևանքով»:

Նա հավելել է. «Կրկնում եմ, որ բռնության կիրառումը երբեք չի հանգեցնի խաղաղության: Պատերազմը ծնում է պատերազմ,  բռնությունը՝ բռնություն»:

2021թ Գազայի հատվածի դեմ  սիոնիստների դաժան հարձակումից հետո նույնպես Պապը սարսափելի և անընդունելի համարելով մեծ թվով անմեղ մարդկանց, այդ թվում՝ երեխաների սպանությունը, նշել էր, որ դա նշանակում է  ապագան կառուցելու փոխարեն կործանել այն: Հռոմի Պապն ասել էր. «Չգիտեմ, թե ուր կտանեն ատելությունն ու քենը»։

Հռոմի Պապին ուղղված իր ուղերձում, ԻԻՀ առաջնորդն ըդնգծել է աշխարհի ճնշվածնրին, հատկապես՝ Պաղեստինի ու Եմենի ժողովուրդներին պաշտպանելու նրա դիրքորոշումը շարունակելու անհրաժեշտուըթյունը: