Մեկնաբանություն- Բենեթի՝ իշխանությունից հրաժարվելու և քաղաքականությունից դուրս գալու պատճառները
Նավթալի Բենեթը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածոթւյունը:
Բենեթն այդ մասին հայտարարել է Քնեսեթի լուծարումից հետո: Քնեսեթի լուծարումից հետո գործադիր իշխանությունը հանձնվել է Յաիր Լապիդին՝ մինչև երեք ամիս հետո ընտրությունների անցկացումը:
Երբ Բենեթը ստանձնեց իշխանությունը, չէր մտածում, որ մեկ ատրի անց հրաժարական կներկայացնի, քանի որ իշխանության բաշխման ժամանակ Յաիր Լապիդի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ նրանցից յուրաքանչյուրը երկուական տարի կզբաղեցնի արչապետի պաշտոնը։
Սակայն պաշտոնավարումից դեռևս մեկ ատրի անց, Բենեթը հրաժարական ներկայացրեց ու որոշեց ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից:
Եվ հարց է առաջանում, թե ի՞նչն է նման որոշման պատճառ դարձել:
Պատճառներից մեկն ըստ երևույթին նրա մրցակցի կողմից ստեղծված խոչըդնոտներն են, ինչի արդյունքում նա ի վերջո դուրս եկավ ասպարեզից:
Նեթանյահուն Բենեթին համարում էր իր հովանավորյալը: Նա երբեք չէր մտածում, որ Բենեթը կդավաճանի իրեն: Սակայն չնայած անցած ընտրություններում Նեթանյահուն ստացավ Քնեսեթի աթոռների մեծամասնությոընը, չկարողացավ վարչապետ դառնալ տարբեր պատճառներով, այդ թվում՝ կոռուպցիոն դեպքերի բացահայտմամբ, որոնցում ներգրավված էր նաև Բենեթը։ Արդյունքում, 15 տարի անց, Նեթանյահուն դուրս եկավ քաղաքականությունից: Սակայն Բենեթ-Լապիդ կոալիցիոն կառավարության ձևավորման հենց սկզբից Նեթանյահուն սկսեց խոչըդնոտել դրա աշխատանքին: Նա ամեն կերպ փորձեց տապալել Բենեթ-Լապիդ կոալիցիոն կառավարությունը, որին հաջողվել էր կառավարություն կազմել միայն մեկ մանդատով և հող նախապատրաստել դրա տապալման համար։
Ի վերջո, Նեթանյահուին հաջողվեց Բենեթի երկու համախոհներին հեռացնել կուսակցությունից և կոալիցիայից ու նրան զրկել մեծամասնությունից: Այս նպատակին հասնելու համար Նեթանյահուն նույնիսկ կանխեց իսրայելական օրենքները Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի վրա տարածելու օրինագծի հաստատումը` այդպիսով բարձրացնելով ավանաբնակների բողոքի ձայնը։
Ուստի Բենեթը կարծում է, որ եթե առաջիկա ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը, Նեթանհյահուն իր համար խոչըդնոտներ կհարուցի, իսկ այդ խաղը կարող է անգամ իրեն կյանք արժենալ:
Անկասկած ռեժիմում տիրող ճգնաժամն ու ներքին պառակտումները նույնպես նպաստել են իշխանությունից հեռանալու Բենեթի որոշման կայացմանը և գուցե նա մտածում է, թե այդպիսով կարող է թուլացնել ճգնաժամը:
Իշխանությունից Բենեթի հեռանալու մյուս պատճառը կարող է լինել վերջին մեկ տարվա ընթացքում նրա վարած քաղաքականությունն ինչի արդյունքում ռեժիմը Նեթանյահուի պատոնավարման ժամանակաշրջանի համեմատ, ավելի լուրջ լարվածության մեջ հայտնվեց Իրանի դեմ գործողությունների պատճառով ու տարածաշրջանային այլ դաշնակիցների հետ հարաբերություններում:
Նեթանյահուից պաշտպանվելու համար, որը մշտապես Բենեթին մեղադրում էր անարդյունավետ գործելու մեջ, վերջինս բացահայտեց այն բոլոր հարձակումներն ու միջամտությունները, որ իրականացրել էր ռեժիմն Իրանի դեմ: Այդպիսով Բենեթը փորձում էր իրեն պաշտպանել մրցակիցներից, այդ թվում՝ Նեթանյահուից: Սակայն նա մոռանում էր, որ այդպսով վատ վիճակում է դնում Սիոնիստական ռեիմին, իսկ Դիմադրությանը թույլ տալիս ռեժիմի ներխուժումների ու միջամտությունների դեմ ավելի լուրջ պայքար մղել:
Հետևաբար չի բացառվում, որ իշխանությունից հեռանալու Բենեթի որոշումը նրա անձնական որոշումը չէ, այլ թելադրվել է ռեժիմի պաշտոնյաների կողմից, որոնք փորձել են բարձրացնել անվտանմգությունը ասպարզեից հեռացնելով Բենեթին: Սակայն դժվար թե այս քայլը Թել Ավիվի համար ունենա ակնկալվող արդյունքը: