Մեկնաբանություն - Արևմտյան Ասիան՝ Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության մեջ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տարածաշրջան կատարած իր այցի առաջին հանգրվանում ժամանել է օկուպացված տարածքներ և առաջիկա օրերին պատրաստվում է այցելել Սաուդյան Արաբիա։
Բայդենի տարածաշրջանային շրջագայությունը սկսվել է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականությունը վերջին մեկուկես տարվա ընթացքում բախվում էր ակնհայտ հակասությունների։ Բայդենը ժամանակին անուղղակի քննադատել է և՛ «դարի գործարք» ծրագիրը, և՛ Սիոնիստական ռեժիմի կողմից «որպես պաղեստինա-իսրայելական հիմնախնդրի կարգավորման ելք՝ երկու պետություն երկու ժողովուրդների համար բանաձևի անտեսումը: Նա բացեիբաց քննադատել է Սաուդյան Արաբիայի ներքին և արտաքին քաղաքականությունը, ընդգծել է Եմենում պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանկացել է ԱՄՆ-ն վերադարձնել Իրանի հետ միջուկային համաձայնագրին՝ անհաջող որակելով Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու Վաշինգտոնի քաղաքականությունը։ Ի դեպ ԱՄՆ-ն Իրաքի կառավարության հետ համաձայնեց իր զորքերը այդ երկրից դուրս բերել: Արդյունքում ամերիկացի զինծառայողների մի մասը դուրս բերվեց Իրաքից:
Սակայն ժամանակի ընթացքում Բայդենի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականությունը փոփոխությունների ենթարկվեց, փոփոխություններ, որոնք հակասում էին նրա սկզբնական մոտեցմանը։ ԱՄՆ-ի աջակցությունը Սիոնիստական ռեժիմին ավելացավ, և այս առումով Բայդենի մերձավորարևելյան ուղևորության առաջին հանգրվան ընտրվեց օկուպացված տարածքները։ Սաուդյան Արաբիայի դեմ ուղղված բացահայտ քննադատությանը և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանին չհանդիպելու մասին պնդումներին փոխարինեց Ռիադին Վաշինգտոնի ունեցած կարիքը: Վաշինգտոնը պահանջում է Ռիադն ավելացնի իր նավթի արդյունահանման ծավալը և արդյունքում Սաուդյան Արաբիան ընտրվեց որպես Բայդենի արաբական երկրներ այցի առաջին նպատակակետը։Այցի շրջանակում նախատեսված է Բայդենի հանդիպումը բեն Սալմանի հետ: ՀԳՀԾ վերադառնալու վերաբերյալ Բայդենի պնդումներն այդպես էլ չիրականացան և Բայդենի վարչակազմը շարունակում է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ:
Մյուս հարցն առնչվում է օկուպացված տարածքներում, Սաուդյան Արաբիայում եւ ընդհանրապես Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Բայդենն օկուպացված տարածքներ է այցելել մի իրավիճակում, երբ Սիոնիստական ռեժիմը գտնվում է վերջին տարիների քաղաքական ամենավատ իրավիճակում: Այս ռեժիմը նախորդ տարիներին բախվել է Քնեսետի և կաբինետի փլուզմանը, սակայն այժմ օկուպացված տարածքներում քաղաքական անմիաբանությունն ամենաբարձր մակարդակի վրա է, այնպես որ մրցակիցներն ու քաղաքական խմբերն իրականում կուսակցական և խմբային շահերը գերադասում են ազգային շահերից և պարտադրում ծանր ընտրական ծախսեր՝ ռեժիմին ներքաշելով քաղաքական փակուղու մեջ: Քաղաքական կառուցվածքը նման պայմաններում հայտնվում է կասկածի տակ ու թուլանում։
ԱՄՆ նախագահն այն դեպքում է այցելում Սաուդյան Արաբիա, երբ հայացքներն առավել քան երբևէ ուղղված են Վաշինգտոնի և Ռիադի հարաբերությունների վրա, քանի որ վերլուծաբանների մեծամասնությունը կարծում է, որ Բայդենը ստիպված է եղել փոխել իր կառավարության արտաքին քաղաքականությունը Սաուդյան Արաբիայի նկատմամբ՝ առանց որևէ առանձնահատուկ ձեռքբերումների։ Մինչդեռ Բայդենի Սաուդյան Արաբիա մեկնելու գլխավոր հաղթողը Մուհամմեդ բեն Սալմանն է, ով կարող է մեծ չափով բարելավել իր պայմանները՝ թագավորական գահին բազմելու և մարդու իրավունքների ճնշման տակից դուրս գալու համար։
Այս պայմանները պարունակում են երեք կարևոր կետ: Նախ եւ առաջ ԱՄՆ-ն ի վիճակի չէ նախկինի պես ազդել Արեւմտյան Ասիայի քաղաքական եւ անվտանգության կառուցվածքի վրա։ Երկրորդ՝ քիչ հավանական է, որ Ջո Բայդենի մերձավորարևելյան այցը Վաշինգտոնի համար առանձնահատուկ ձեռքբերում ունենա, ինչպես նաև էական ազդեցություն ունենա ներտարածաշրջանային հարաբերությունների վրա, հատկապես Սաուդյան Արաբիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունների վրա։ Երրորդ, Եթե Բայդենի այցից հետո Սաուդյան Արաբիայի և Սիոնիստական ռեժիմի հարաբերությունները բարելավվեն, ապա այս իրավիճակը ոչ թե Բայդենի այցի , այլ այն ցանկության արդյունքն է լինելու, որը վերջին տարիներին ձևավորվել է հատկապես սաուդյան ուժային կառուցվածքում։ Այնուամենայնիվ, թվում է, որ Սաուդյան Արաբիան Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերություններում դեռևս չի վերաբերվելու այնպես ինչպես ԱՄԷ-ն ու Բահրեյնը, և նախընտրում է գաղտնի շարունակել իր հարաբերությունները։