Մեկնաբանություն-Թեհրանի հանդիպման ձեռքբերումներն Էրդողանի հայտարարություևններում
(last modified Fri, 22 Jul 2022 14:16:35 GMT )
Հուլիս 22, 2022 18:46 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Թեհրանի հանդիպման ձեռքբերումներն Էրդողանի հայտարարություևններում

Ինչպես և կանխատեսվել էր, Թեհրանում կայացած Աստանայի գործընթացի հանդիպումը մեծ ձեռքբերումներ է ունեցել Սիրիայում Բաշար Ասադի իշխանության պահպանման և ժողովրդի խնդիրների լուծման ուղղությամբ:

Այս կապակցությամբ շատ կարևոր էին Աստանայի գործընթացի անդամ երկրենրի ղեկավարներին ուղղված ԻԻՀ առաջնորդի խորհուրդներն ու ուղղուրդումները և ինչ որ կերպ դա կարելի է  համարել վերջնական խոսք՝ ուղղված Սիրիայի ճակատագրով  մտահոգ երկրների և նույնիսկ Արևմուտքի հետ կապված ահաբեկչական խմբավորումների համար:

Հուլիսի 20-ին, Իրանից վերադառնալուց հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը պետք է հնարավորիսն շուտ դուրս գան Սիրիայում Եփրատից արևելք ընկած շրջանից: Նա հավելել է. «Սիրիայում Եփրատի արևելքից ամերիկյան զորքերի դուրսբերումը Թեհրանում Աստանայի հանդիպման ձեռքբերումներից մեկն է։ Որովհետև ԱՄՆ-ն ֆինանսապես և ռազմական առումով ուժեղացնում է Սիրիայում Եփրատից արևելք ընկած ահաբեկչական խմբավորումներին»:

Սիրիայի տարբեր շրջաններն օկուպացրած ամերիկացիները թալանում են այդ տարածքների նավթը և ֆինասնական աջակցություն ցուցաբերում ահաբեկիչներին: Դա վնասում է Սիրիայի կառավարության ու ժողովրդի շ՛ահերին և ապագայում կարող է սրել տարածաշրջանի անկախ երկրների ու ժողովուրդների խնդիրները: Փորձը ցույց է տվել, որ  ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ ցանկացած դաշինք  ավարտվում է ի վնաս այն երկրների, որոնք Վաշինգտոնին բարեկամության ձեռք են մեկնել։

Այդ կապակցությամբ, երեքշաբթի երեկոյան Թեհրանում կայացել է Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների յոթերորդ հանդիպումը՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների ներկայությամբ։ Հանդիպման ամենակարևոր մասերից էին ԻԻՀ առաջնորդի հետ հանդիպումներն էին ու նրա առաջարկները: Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպումներում, այաթոլլահ Խամենեին կարևորել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահապանումը և անդրադառնալով Սիրիայի հյուսիսի դեմ հարձակումների վերաբերյալ լուրերին, ասել է. «Դա միանշանակ կլինի ի վնաս Սիրիայի, ի վնաս Թուրքիայի և ի վնաս տարածաշրջանի, և չի հանգեցնի Սիրիայի կառավարությունից ակնկալվող  քաղաքական գործողությանը»։

Վերջերս Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝  նախագահը, հայտարարել էին  Սիրիայի վրա հերթական ռազմական հարձակման նախապատրաստման մասին։ Ակնհայտ է, որ Սիրիայում  ռազմական գործողությունների միջոցով Բաշար Ասադի օրինական կառավարության թուլացումը  կլինի ի վնաս տարածաշրջանի երկրների և ի շահ օտարերկրյա կառավարությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի և արևմտյան որոշ կառավարությունների հետ կապված  շարժումների: Եթե Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություն իրականացնի, դրանից կշահեն միայն Արևմուտքի հետ կապված աշխարհազորայինները և թաքֆիրական-ահաբեկչական շարժումները: Բաշար Ասադի իշխանության թուլացումն իր հերթին կնպաստի ահաբեկչական շարժումների ուժեղացմանը, որոնց դեմ պայքարի նպատակով Թուրքիան օկուպացրել է Սիրիայի տարածքի մի մասը: Ավելի վաղ,  Էրդողանի կառավարության ընդդիմադիր կուսակցությունների բազմաթիվ առաջնորդներ այս կապակցությամբ անհրաժեշտ զգուշացումներ են արել։ Բայց կարծես թե Անկարայի կառավարությունն ուշադրություն չի դարձրել այս առաջարկություններին։

Աստանայի գործընթացը մեկնարկել է 2017թ.՝  Իրանի և Ռուսաստանի նախաձեռնությամբ և Թուրքիայի աջակցությամբ սիրիական հակամարտությունը կարգավորելու,  և պատերազմին, տեղահանություններին ու ավերածություններին վերջ դնելու նպատակով։ Աստանայի գործընթացի շրջանակում առաջին հանդիպումը կայացել  է Ղազախստանում՝ 2017 թվականի հունվարին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայությամբ։

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, որպես Աստանայի խաղաղ գործընթացի երեք երաշխավորներ,  որոշակի տարաձայնություններ ունեն՝ կապված սիրիական ճգնաժամի ավարտի հետ։ Երեք երկրներն  ունեն ընդհանուր նպատակներ  հատկապես ահաբեկիչների դեմ պայքարի ոլորտում։ Չնայած այս ընդհանրություններին, սիրիական հարցերում շահագրգիռ երկրների որոշ քայլեր խոչընդոտել են ճգնաժամի ավարտին։