Մեկնաբանություն - Նախիջևանի միջանցքը, Աստանայի հանդիպումը և Իսրայելի դեսպանի զայրույթը՝ Թավրիզից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i178020-Մեկնաբանություն_Նախիջևանի_միջանցքը_Աստանայի_հանդիպումը_և_Իսրայելի_դեսպանի_զայրույթը_Թավրիզից
Անցյալ շաբաթ Թեհրանում տեղի ունեցավ Աստանայի հանդիպումը՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների ներկայությամբ։ Հանդիպումն առավոտից երեկո էր աշխատանքային մեծ թրաֆիկով և պարունակում էր կարևոր կետեր, որոնք կարծես թե կունենան իրենց հետևանքները, և դեռ կշարունակվեն։
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Հուլիս 26, 2022 14:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Նախիջևանի միջանցքը, Աստանայի հանդիպումը և Իսրայելի դեսպանի զայրույթը՝ Թավրիզից

Անցյալ շաբաթ Թեհրանում տեղի ունեցավ Աստանայի հանդիպումը՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների ներկայությամբ։ Հանդիպումն առավոտից երեկո էր աշխատանքային մեծ թրաֆիկով և պարունակում էր կարևոր կետեր, որոնք կարծես թե կունենան իրենց հետևանքները, և դեռ կշարունակվեն։

Էրդողանի հետ ԻԻՀ առաջնորդի հանդիպման ընթացքում բարձրացված մեկ այլ կարևոր հարցը, առնչվում էր Հարավային Կովկասի ներկայիս զարգացումներին և Իրանի ու Հայաստանի սահմաններին։ ԻԻՀ առաջնորդի անսպասելի դիրքորոշումը Աստանայի հանդիպմանը, որը հիմնականում վերաբերում է Սիրիայի հարցին, «Նախիջևանի միջանցքին» Իրանի հակազդեցության վերաբերյալ, նրա առաջին հրապարակային մեկնաբանությունն էր տարածաշրջանի ամենազգայուն ընթացիկ հարցերից մեկի վերաբերյալ։ Այս հայտարարություններով ԻԻՀ առաջնորդն ընդգծեց, որ Իրանը դեմ է Հայաստանի հետ սահմանը փակվելուն տանող ցանկացած քաղաքականության։ Միգուցէ սա էր պատճառը որ անցյալ տարի նույնպես լայնածավալ ռազմական մանևր առաջացավ հյուսիս-արևմուտքում և Իրանը փոխանցեց իր ռազմական նախազգուշացումն այդ ծրագրին աջակցող երկրներին։

Ի լրումն Իրանի և Հայաստանի միջև սահմանի ռազմավարական կարևորության ընդգծելու, ԻԻՀ առաջնորդը նաև մատնանշել է երկու երկրների միջև պատմական հարաբերությունների խորությունը և հայտարարել, որ «այս սահմանը հազարամյակների հաղորդակցման ուղի է», որը վերաբերում է Իրանի և Հայաստանի պատմական հարաբերությունների արմատավորման մասին:

Իրականությունն այն է, որ Իրանն ու Հայաստանը այս տարածաշրջանի պատմական ժողովուրդներից են, և այս երկու քաղաքակրթությունների միջև առևտրամշակութային հարաբերությունները երկար պատմություն ունեն, ինչը լրացնում է տնտեսական և դիվանագիտական ​​հարաբերությունները։ Հայաստանը քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին երկիրն է և ներկայումս Իրանի միակ քրիստոնյա հարևանը։ Երկու երկրների հարաբերությունները միշտ էլ խաղաղ են եղել, և Իրանը 15 հարևաններից ամենաքիչ լարվածությունն ունի հենց այս երկրի հետ։

Իրանի տեսանկյունից հյուսիս-արևմուտքում երկրի հսկայական սահմանների ապահովման գործընթացը բացասական գործընթաց է, այդ իսկ պատճառով նա երբեք չի աջակցում այս ոլորտում լարվածությանն ու հակամարտությանը։ Որոշում կայացնողների կանխատեսվող քաղաքականության մեջ, հյուսիսարևմտյան սահմաններն ունեն ոչ թե անվտանգության, այլ տարանցիկ և տնտեսական բնույթ։ Սակայն վերջին նախագծերը, որոնք ձևակերպում են որոշ հարևան երկրներ և Սիոնիստական ռեժիմը, ճիշտ հակառակ են այս ծրագրերին և կհանգեցնեն հյուսիս-արևմտյան շրջանի սահմանի անվտանգության խաթարմանը:

ԻԻՀ առաջնորդի և Թուրքիայի նախագահի հանդիպումից մեկ օր անց Բաքվի ծայրահեղական շրջանակները ԶԼՄ-ներով հակաիրանական համակարգված հարձակում սկսեցին։ Բայց, թերևս, պատահական չէ, որ Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկի սադրիչ թվիթը Թավրիզի մասին գիրք կարդալու առաջարկության վերաբերյալ հրապարակվել է Նախիջևանի միջանցքի վերաբերյալ ԻԻՀ առաջնորդի այս հայտարարություններից մեկ օր անց։ Այս թվիթը, որը համապատասխան արձագանք է ստացել Բաքվում Իրանի դեսպանից, մեծ աղմուկէ  բարձրացրել նաև այլ լրատվամիջոցներում, այդ թվում՝ Jerusalem Post-ում, ԱՄՆ-ի հրեական կոմիտեում և BBC-ում: Որովհետև Իսրայելն այն կառավարություններից է, որն անմիջական շահեր ունի «Նախիջևանի միջանցքի» ստեղծման հարցում։ Իսրայելը բազմաթիվ պատճառներ ունի ողջունելու Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակումը և այն երկրներից է, որը շահում է այս միջադեպից և աջակցում  դրան։ Ջորջ Դիկի թվիթը ցույց է տալիս, որ Իսրայելը մտադիր է Իրանի անջատողական նախագծի հետ կապված իր գործունեության մի մասը փոխանցել երրորդ երկրի և Բաքվում գտնվող իր բազաներից ու քաղաքական ցանցերից հանդես գալ Իրանի գոյության դեմ։

Սիոնիստական ռեժիմը միշտ ողջունել և նույնիսկ ուժեղացրել է անկայունությունը իր հարակից երկրների սահմաններում։ Այս առումով տարբերություն չկա Սիրիայի, Իրաքի և Հարավային Կովկասի երկրների միջև, քանի որ նախևառաջ տարածաշրջանում ճգնաժամի հիմքում ընկած գործոնները մտահոգում են Իսրայելին, իսկ Նախիջևանի միջանցքի հարցը դրանցից մեկն է: Ծրագիր, որը մատչելի չէ նույնիսկ  Բաքվի համար և տարածաշրջանը կխեղդի կրակի ու արյան մեջ։ Սիոնիստական ռեժիմը Բաքվի միջոցով փորձում է հարձակողական գործողություններ իրականացնել Իրանի դեմ, ապակայունացնել հյուսիսարևմտյան սահմանները և Իրանում ներքին տարաձայնություններ հրահրել։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio