Իրաքը և քաղաքական խմբերի անտրամաբանական մոտեցումները
Իրաքը ,հերթական անգամ ականատես եղավ անկարգությունների ու անարխիայի, և ցուցարարները հարձակվեցին երկրի խորհրդարանի վրա։
Անցած չորեքշաբթի օրը հարյուրավոր իրաքցի ցուցարարներ, որոնց մեծ մասը Իրաքի Սադր շարժման առաջնորդ «Մողթադա Սադրի» կողմնակիցներն էին, Բաղդադի կանաչ գոտի կոչվող տարածքում ներխուժել են այս երկրի խորհրդարան։ Շաբաթ օրը Սադր շարժման կողմնակիցները ավելի քիչ քան չորս օրվա ընթացքում երկրորդ անգամ ներխուժել են Բաղդադի Կանաչ գոտում գտնվող Իրաքի խորհրդարան:Այս զարգացումները տեղի են ունենում այն բանից հետո, երբ անցած շաբաթ շիաների կոորդինացիոն շրջանակը Մոհամմադ Շիա ալ-Սուդանիին ներկայացրեց որպես իր առաջարկած վարչապետ ,մի խնդիր , որին դեմ են Մողթադա Սադրն ու նրա կողմնակիցները։
Ըստ որոշ տեղեկությունների, Իրաքի խորհրդարանը նախօրեին պետք է նիստ անցկացներ՝ քաղաքական նոր գործընթաց սկսելու համար:Ուստի Սադրի կողմնակիցների և քաղաքական որոշ այլ հոսանքների երեկվա ակցիան կատարվել է խորհրդարանի նիստի անցկացումը կանխելու նպատակով։ Միաժամանակ Իրաքի սուննի խմբակցություններից կազմված «Ալ-Սիյադա» կոալիցիան հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդարանի նիստին,միթե ,որ համաձայնություն կայանա Սադր շարժման և Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության իր համախոհների և դաշնակիցների պահանջների վերաբերյալ։
Ալ-Սիյադայի այս դիրքորոշումը նաև ապացուցում է, որ Սադրի, Բարզանիի և Ալ-Հալբուսիի եռյակ հոսանքները դեռևս հեռու են Իրաքի քաղաքական շրջանակից և քայլեր են ձեռնարկում սեփական քաղաքական շահերն ապահովելու համար և նույնիսկ անարխիա ստեղծելով փորձում են թույլ չտալ,որ երկիրը դուրս գա 10-ամսյա քաղաքական փակուղուց :Այս կապակցությամբ, ի պատասխան ցուցարարների գործողությունների, կոորդինացիոն շրջանակը կամ Ալ-Աթթար ալ-Թանսիղին ընդգծել է, որ քաղաքական խմբերը, որոնք կանգնած են այս լարվածության և երկրի և նրա ինստիտուտների վրա ներխուժման հետևում, պատասխանատու են ներքին խաղաղության ապակայունացման համար։
Բացի քաղաքական փակուղու շարունակվելուց և ներքին խաղաղության թուլացումից, այս իրավիճակի մեկ այլ հետևանքն է ՝իրաքյան հոսանքների ոչ ռացիոնալ պահվածքը և երկրում բռնություն ստեղծելու ցանկությունը:Ի պատասխան Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Իրաքում ՄԱԿ-ի ներկայացցուցչությունը, որը հայտնի է որպես UNAMI, նախ լարվածության սաստկացման նկատմամբ իր խորը մտահոգությունը արտահայտեց , ապա հայտարարեց, որ «բանականության և հեռատեսության ձայնը» անհրաժեշտ է հետագա բռնությունները կանխելու համար:«Ալ Արաբի ալ Ջադիդ»օրաթերթը նույնպես մի հոդված է հրապարակել Իրաքի վերջին իրադարձությունների մասին և գրել է, որ Իրաքում իրավիճակը գնալով ավելի է սրվում, և սպառնալիքներն ավելանում են այս երկրում անվտանգության փխրուն իրավիճակի դեմ։
Իրաքում քաղաքական անբարենպաստ իրավիճակը շարունակվելով , հերթական անգամ բարձրացվել է արտահերթ նոր ընտրությունների անցկացման հարցը։Իրաքում լարվածության սրման և նոր կառավարության ձևավորման գործընթացի կատարելագործումը խափանելու փորձի ստվերում, երկու օր է ինչ այս երկրի մի շարք քաղաքական և քաղաքացիական կուսակցություններ ընդգծում են արտահերթ ընտրությունների կրկին անցկացման անհրաժեշտությունը։Մինչդեռ Իրաքի խորհրդարանական նոր ընտրությունների հինգերորդ փուլը, որն այս երկրում առաջին արտահերթ ընտրությունն էր, անցկացվել է անցյալ տարվա հոկտեմբերին, սակայն տարբեր պատճառներով մինչ օրս կառավարություն չի ձևավորվել։Ուստի, վաղաժամկետ նոր ընտրությունների անցկացման մասին մեկնաբանությունները այն պայմաններում են ավելացել երբ, երաշխիք չկա, որ նույնիսկ նոր խորհրդարանի ձևավորմամբ Իրաքը կարողանա դուրս գալ քաղաքական փակուղուց: