Մեկնաբանություն- Կենտրոնական Ասիայի ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել միասնական Չինաստանի նկատմամբ
Չինաստանը թուլացնելու և Ասիայի մայրցամաքում Պեկինի կառավարության հակառակորդներին դրդելու ԱՄՆ-ի շարունակական ջանքերի հետևանքով Կենտրոնական Ասիայի հանրապետությունների ղեկավարները պաշտպանել են «միասնական Չինաստան» սկզբունքը:
Ղազախստանի կառավարությունը, որը երկրի քսան քաղաքներում հունվարյան իրադարձությունների բացահայտման և Պեկինի կողմից Նուրաուլթանի կենտրոնական իշխանությանն աջակցելու և արմտյան երկրների կազմակերպած գունավոր հեղափոխության կանխարգելման համար իրեն պարտական է համարում Չինաստանին, առաջին երկիրն է, որը պաշտպանել է «միասնական Չինաստան» սկզբունքը: Ղազախստանի նախագահի այդ քայլից հետո, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարները նույնպես հանդես են եկել ի պաշտպանություն այս սկզբունքի։ Նույնիսկ Թուրքմենստանի իշխանություններն են նման հայտարարություն արել: Ակնհայտ է, որ Միջին Ասիայի ղեկավարների ջանքերը՝ աջակցելու միասնական Չինաստանին, ընդդիմանալով Միացյալ Նահանգների քաղաքականությանը, ուժեղ ուղերձ են Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության երկակի և կեղծավոր քաղաքականությանը։ Ղազախստանի կառավարությունը Թայվանը համարոժել է Չինաստանի տարածքի անբաժանելի մասը։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ՝ Այբեկ Ասմեդյարովը հայտարարել է, որ իր երկիրը պաշտպանում է «միասնական Չինաստան» սկզբունքը և Թայվանը համարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքի անբաժանելի մասը։
Նուրսուլթանի կառավարության այս բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է.«Ղազախստանն աջակցում է միջազգային իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության գործող նորմերի պահպանմանը և այդ առումով հավատարիմ է մնում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1971թ. բանաձևին»:
վերանայելով Կենտրոնական Ասիայի այդ երկրների անկախացումից հետո ԱՄՆ-ի տեղաշարժերը վերանայելով, ակնհայտ է դառնում Վաշինգտոնի արևմտյան երկրների ոչկառավարական կազմակերպությունների առանցքային դերը քաղաքական և հասարակական-քաղաքական միտումների մեծ մասում, ինչպիսիք են գունավոր հեղափոխությունները: Միևնույն ժամանակ, պետք է ասել, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ի համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է։ Թվում է, թե այդ պատճառով արևմտյան քաղաքական գործիչները, հատկապես ԱՄՆ-ը, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում միջինասիական հանրապետությունների իրադարձությունների նկատմամբ։
Այս առումով Սպիտակ տան վարչակազմի օրակարգում մշտապես եղել է այնպիսի քաղաքականության որդեգրումը, որը կարող է խնդիրներ ստեղծել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի անկախ ու հզոր երկրների համար։ Կենտրոնական Ասիայի երկրների լրատվամիջոցներ ներթափանցելը Չինաստանին, Ռուսաստանին և նույնիսկ Իրանին ոչնչացնելու նպատակով, ինչպես նաև Չինաստանի, Ռուսաստանի և իսլամի նկատմամբ ֆոբիա տարածելու համար հոդվածներ գրելը, համարվում են Կենտրոնական Ասիայում Միացյալ Նահանգների գլխավորած արևմտյան կառավարությունների միջամտողական քաղաքականություններից:
ԱՄՆ-ը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Կենտրոնական Ասիայի երկրների իրադարձությունների նկատմամբ։ Այս առումով, ԱՄՆ-ը բացահայտորեն աջակցում է Արևմուտքի կողմնակիցների նախընտրական արշավին և զանգվածային լրատվաիջոցների միջոցով մեկնաբանություններ է անում հակաարևմտյան քաղաքականություն վարող թեկնածուների կամ Ռուսաստանի, Չինաստանի և նույնիսկ Իրանի դեմ, որոնք զգալի ազդեցություն ունեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում։
Ահա թե ինչու Կենտրոնական Ասիայի հանրապետությունների ղեկավարները, նկատի ունենալով Միացյալ Նահանգների և արևմտյան այլ գերիշխող կառավարությունների քաղաքականությունը, փորձում են աջակցել «միասնական Չինաստան» սկզբունքին, որպեսզի արևմտյան կառավարություններին հասկացնեն, որ Կենտրոնական Ասիայում հնարավոր չէ գունավոր հեղափոխություն իրականացնեն կամ տապալեն անկախ պետությունները: