Մեկնաբանություն. Չինաստանը նախազգուշացրել է Թայվանին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i179186-Մեկնաբանություն._Չինաստանը_նախազգուշացրել_է_Թայվանին
Չինաստանի բանակի նախազգուշացրել է Թայվանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2022 08:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Չինաստանը նախազգուշացրել է Թայվանին

Չինաստանի բանակի նախազգուշացրել է Թայվանին:

Անդրադառնալով Թայվան կղզու շուրջ զորավարժությունների իրականացմանը Չինաստանի բանակի Արևելյան հրամանատարությունը, հանդես գալով մի հաղորդագրությամբ, նախազգուշացրել է, որ երկրի ուժերը շարունակում են մնալ պատրաստ վիճակում:

Չինաստանի բանակի Արևելյան հրամանատարությունը հստակեցրել է.«Չինաստանի զինված ուժերը ուշադրությամբ հետևելու են Թայվանի նեղուցում տեղի ունեցող զարգացումներին, կանոնավոր պարեկություն են իրականացնելու և շարունակելու են ռազմական վարժանքները՝ մարտական ​​պատրաստության մակարդակը պահպանելու համար»:

Չինաստանը հայտարարել է, որ Թայվան կղզու շուրջ Պեկինի զորավարժությունների նպատակը ԱՄՆ-ին զգուշացնելն ու թայվանցի անջատողականներին դաս տալն է։

Միաժամանակ չինական ռազմածովային ուժերի մի քանի նավեր շարունակել են առաքելությունները Թայվանի արևելյան ափին, ինչի պատճառով թայվանական ռազմանավերը կանգնել են նրանց դեմ։

Չինական բանակի՝ Թայվանի նեղուցում վերջերս անցկացված զորավարժություններին մասնակցող զինվորներին նույնիսկ այս զորավարժության ավարտից հետո՝ ըստ ավելի վաղ հրապարակված ժամանակացույցի, պահելու պլանը ցույց է տալիս, որ Պեկինի և Թայբեյի հարաբերություններում լարվածությունը շարունակվել է, և այս իրավիճակը կարող է մինչև հաջորդ մի քանի ամիսները ստվերել կողմերի հարաբերությունները:

Չինաստան-Թայվան հարաբերություններում լարվածությունը հասավ իր գագաթնակետին այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, «մեկ Չինաստան» սկզբունքին հակասող քայլով, մտավ Թայբեյ և զրույց ունեցավ Թայվան կղզու որոշ պաշտոնյաների հետ:

Փելոսիի Թայվան կատարած այցին զուգահեռ, չինացի զինվորականները Թայվանի նեղուցում վարժանքներ են անցկացրել, ինչը Պեկինի պաշտոնյաների կարծիքով նախազգուշացում էր անջատողականների և դաս՝ Սպիտակ տան համար:

Նկատի ունենալով, որ Չինաստանի և Թայվանի միջև հակամարտությունը շարունակվում է, հարց է առաջանում՝ որքա՞ն կշարունակվի այս լարվածությունը, որը կարող է շեղել Չինաստանի տնտեսական կենտրոնացվածության մի մասը, և ի՞նչպիսի հարթակում հնարավոր կլինի նրանց հարաբերությունների կարգավորումը։

Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության փորձագետ Հարիս Թեմփլմենն ասում է, որ Չինաստանի և Թայվանի միջև կայուն հավասարակշռության վերականգնումը պահանջում է բարդ դիվանագիտություն:

«Ես չգիտեմ, թե ի վերջո ինչպես կդասավորվի այս առճակատումը, բայց կարծում եմ, որ մեզ դժվար մի քանի շաբաթ է սպասվում»,- ասել է նա:

Կարծիք կա, որ Թայվանում անջատողականների և տարածաշրջանային և միջազգային մակարդակներում Չինաստանի միասնությունը խախտողների հետ վճռականորեն վարվելու Չինաստանի քաղաքականությունը Պեկինի բարձրաստիճան պաշտոնյաների օրակարգում դրված ռազմավարությունն է, ինչի հիմնական մասը Պեկինի կարմիր գծերը խախտելու ցանկացած փորձի մասին ԱՄՆ-ին հաղորդագրություն ուղարկելն է:

Observer հետազոտական հիմնադրամի արտաքին քաղաքական վերլուծաբան Հսրեշ Վի Փենթն  ասում է.«Սի Ցզինպինը չի ցանկանում ընկալվել որպես առաջնորդ, ով թուլության նշաններ է ցույց տալիս, երբ նա մտնում է իր նախագահության երրորդ շրջան, և ցանկանում է պատմության մեջ մնալ որպես Թայվանը միավորող առաջնորդ: Հետևաբար, Թայվանի համար ծախսերը, անշուշտ, կավելանան:

Թվում է, թե Չինաստանի և Թայվանի միջև լարվածությունը չի գերազանցի ներկայիս մակարդակը, քանի որ այս հակամարտության շարունակությունը կարող է մեծ ծախսեր առաջացնել Պեկինի համար, որը լուրջ տնտեսական մրցակցություն ունի ԱՄՆ-ի հետ, և Թայվանը նույնպես պատրաստ չէ ընդունել Պեկինի զայրույթը սաստկացնող ցանկացած փորձի անկանխատեսելի հետևանքները: