Մեկնաբանություն. Երևանին շեղելուն ուղղված Բաքվի և Անկարայի շարունակական ջանքերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i179210-Մեկնաբանություն._Երևանին_շեղելուն_ուղղված_Բաքվի_և_Անկարայի_շարունակական_ջանքերը
Անդրադառնալով Հայաստանի հետ կապի ճանապարհի ստեղծման խնդիրներին՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է.«ԻԻՀ-ի հետ պայմանագիր ենք կնքել, որ Արաքս գետի վրա կկառուցվի առաջին ընդհանուր կամուրջը և կառուցվի Նախիջևանի այլընտրանքային ճանապարհը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2022 13:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Երևանին շեղելուն ուղղված Բաքվի և Անկարայի շարունակական ջանքերը

Անդրադառնալով Հայաստանի հետ կապի ճանապարհի ստեղծման խնդիրներին՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է.«ԻԻՀ-ի հետ պայմանագիր ենք կնքել, որ Արաքս գետի վրա կկառուցվի առաջին ընդհանուր կամուրջը և կառուցվի Նախիջևանի այլընտրանքային ճանապարհը»։

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է.«2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրում ընդգծվում է երկու կողմերի միջև ճանապարհի վերաբացումը, և Հայաստանը պետք է թույլ տա բացել այդ ճանապարհն առանց որևէ խոչընդոտի»։

Ադրբեջանի ԱԳ նախարարի տարօրինակ և սադրիչ հայտարարություններն հնչում են այն պայմաններում են, երբ Իրանը շուրջ երեք տասնամյակ և Ղարաբաղյան պատերազմի ամբողջ ժամանակահատվածում մշտապես կապի ճանապարհ է տրամադրել Բաքվի կենտրոնական իշխանությունը Նախիջևանի հետ կապելու համար։

Ավելի վաղ Բաքվի պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ Թեհրանի պաշտոնյաների հետ հանդիպելիս շնորհակալություն էին հայտնում և գնահատում Իրանի օգնությունը այս ինքնավար հանրապետության պահպանման գործում: Բայց այս օրերին կարծես թե սխալ ուղղությամբ են քայլում։

Սակայն Զանգեզուրի միջանցքի տրամադրման խնդրին Հայաստանի իշխանությունների հաջորդական հակադրությունից հետո Բաքվի իշխանությունները մեկ տարի առաջ պնդում էին, որ  պետք է ստորագրեն Բաքվի և Նախիջևանի միջև հաղորդակցության երթուղու փոխըմբռնման նոր հուշագիր: Իրանը, ճարահատված, ստորագրել է փաստաթուղթ այն երթուղու մասին, որը մոտ երեք տասնամյակ գրեթե անվճար տրամադրել է Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին։

Փոխըմբռնման հուշագրի տեսքով ստորագրված այս փաստաթուղթը ոչ միայն չի հասել համաձայնության ու պայմանագրի փուլին, այլ դեռեւս երկկողմանի փոխըմբռնման հուշագիր է։

Ակնհայտ է, որ քանի դեռ այս փաստաթուղթը չի հասել համաձայնության փուլ, դրա մասին վերջնական հայտարարություն անելը միայն խաբեություն է։

Ադրբեջանի կողմից անընդհատ կրկնվող միջանցքի մասին լուրերը հայ փորձագետ, մեկնաբան Էդմոն Մարուքյանը զուտ «ենթադրություն» է անվանել և նշել. «Նման հարցեր ոչ միայն չեն քննարկվում, այլ օրակարգում են միայն ճանապարհների բնականոն վերաբացումը՝ յուրաքանչյուր երկրի օրենքների և տարածքների պահպանման ու ինքնիշխանության սկզբունքի հիման վրա։»:

Հայաստանը ցամաքով պաշարված երկիր է, և այս երկիրը գոյություն ունեցող խնդիրներից փրկելու միակ միջոցը Իրանն է։ Իրանն իրականում Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու և շնչելու հիմնական միջոցն է։

Եթե ​​Ադրբեջանին հաջողվի Հայաստանից միջանցք ստանալ Իրանի սահմանների երկայնքով, Երևանը կստորագրի իր մահվան դատավճիռը։ Այս իրավիճակում շատ քիչ հավանական է, որ Երեւանի իշխանության պաշտոնյաները կամենան այս երկրի շնչառության ուղիները տրամադրել անվստահելի կողմին։

Ամփոփելով Ադրբեջանի իշխանությունների սպառնալից դիրքորոշման գործընթացը, պետք է ասել, որ այդ մեկնաբանությունները ոչ միայն  չեն արծարծվել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պաշտոնական բանակցություններում, այլև իշխանությունները. Բաքվում անընդհատ փորձում են վախեցնել Հայաստանին:

Մինչդեռ Երեւանի իշխանության իշխանությունները խիզախորեն կանգնել են Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի այս ոչ լեգիտիմ պահանջի դեմ, որը կբերի Հայաստանի կործանմանը։